ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հարցում ՝ Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ

Հունիսի 21, 2023
Լուրեր կազմակերպություններից

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում նախատեսվում է իրականացնել մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և Մեծամորի համայնքապետարանի հետ համագործակցությամբ իրականացնում է առցանց հարցում: Հարցման նպատակն է կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ այդ օրը կայանալիք միջոցառումները նրանց…

Հայ մարզիկները պաուերլիֆտինգի աշխարհի 2023 թ. PRO առաջնությունից վերադարձել են հաղթանակներով

Հունիսի 21, 2023
Սպորտային լուրեր

Իսպանիաի Աստորգա քաղաքում կայացել է պաուերլիֆտինգի աշխարհի 2023 թ. PRO առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Չեմպիոնի տիտղոսը նվաճել և նոր ռեկորդներ են սահմանել աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ Հայկ Աֆյանը, Արտյոմ Սոլոյանն ու Վլադիմիր Աղասարյանը:

Հայկ Աֆյանը 100 կգ քաշային կարգում եռամարտի 545 կգ արդյունքով հռչակվել է աշխարհի չեմպիոն:…

Քննարկվել են հայ-բրազիլական համագործակցության հարցեր

Հունիսի 21, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-բրազիլական բարեկամական կապերի զարգացման:

Տեղի է ունեցել «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը

Հունիսի 20, 2023
Միջազգային լուրեր

Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացնում է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը, որի ղեկավար խորհրդի հանդիպմանն այսօր մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանրակրթության ոլորտում մի…

«Դպրոցի տնօրեններին տրամադրելու ենք ժամանակ` բովանդակային գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար». Արաքսիա Սվաջյան

Հունիսի 20, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Երևանի ավագ և հիմնական դպրոցների տնօրենների հետ՝ քննարկելու 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված դպրոցների կառավարման նոր մոդելի կիրառմանն առնչվող հարցեր:

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ…

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժների հետ

Հունիսի 20, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժական կազմի ներկայացուցիչներին՝ դպրոցի տնօրեն Անի Քալաշյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը, Իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը:

Քննարկման առանցքում Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը Արմավիրի Ռ. Եղոյանի անվան…

Միջոցառումներ՝ նվիրված Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին

Հունիսի 20, 2023
Մշակութային լուրեր

2021 թվականի նոյեմբերի 23-ին՝ Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի (Կաթողիկոս Ներսես Դ Կլայեցի) մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում»՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։

Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի հայտին աջակցել են…

7 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ՝ հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունից

Հունիսի 20, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի պատվիրակությունը հունիսի 9-ից 16-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում 15 մարզիկով մասնակցել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությանը:

Հայ բազկամարտիկները մրցել են ձախ և աջ ձեռքերով՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ: Առաջնությանը 31 երկրի մարզիկներ են…

«Դիմորդներին 2 անգամ քննություն հանձնելու հնարավորություն տալը դրական դինամիկա է ցույց տվել». Ժաննա Անդրեասյան

Հունիսի 20, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննական սենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին: Նախարարի հետ զրույցում դիմորդներից մի քանիսը նշել են, որ հունվարին մասնակցել են առաջին փուլի քննությանը և…

Սայաթ-Նովային նվիրված երաժշտական փառատոն՝ Հաղպատում

Հունիսի 20, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 17-18-ին, Լոռու մարզի Հաղպատ գյուղում անցկացվել է Սայաթ-Նովային նվիրված երաժշտական փառատոն։

Միջոցառման բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ:

Արա Խզմալյանն իր խոսքում կարևորել է նման միջոցառումների անցկացումը մարզերում: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել,…