ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Պեղումներից մինչև հուշարձանի վիրտուալ վերականգնում՝ Եվրոպական հնագիտության օրերին

Հունիսի 16, 2023
Մշակութային լուրեր

Հայաստանում Եվրոպական հնագիտության օրեր են. այս կապակցությամբ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, հնագիտական ուսումնասիրությամբ զբաղվող համապատասխան կազմակերպություններում հունիսի 16-18-ն իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ:

Եռօրյա միջոցառումների ընթացքում հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին, այդ թվում՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական ​​կենտրոններ, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար, հանդիպումներ հնագետների և հնագիտական…

Մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկվել են դպրոցների կառավարման մոդելի կիրառմանն առնչվող հարցեր

Հունիսի 16, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչների հետ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը, ԿԳՄՍՆ, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության, անձնակազմի կառավարման, ֆինանսական, իրավաբանական ստորաբաժանումների…

Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում հայ կինոյի 100-ամյակը կնշվի «Հայկական օրվա» շրջանակում

Հունիսի 16, 2023
Մշակութային լուրեր

Հունիսի 12-18-ն անցկացվում է Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնը:

Փառատոնը ֆրանսախոս Շվեյցարիայի խոշորագույն մշակութային միջոցառումներից է, որն ամեն տարվա հունիսին, մեկ շաբաթվա ընթացքում, ներկայացնում է Մարոկկոյից մինչև Հնդկաստան և Կենտրոնական Ասիա ընկած տասնյակ երկրների կինեմատոգրաֆիայի նորագույն և լավագույն գործերը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, փառատոնի խորհրդի անդամ…

ՀՀ Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում դպրոցների և կրթահամալիրների նախագծման համար գումար է հատկացվել

Հունիսի 16, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 224 մլն 100 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի ՀՀ Վայոց ձորի և Տավուշի մարզերում 23 ուսումնական հաստատության՝ 9 կրթահամալիրի ստեղծման և 14 դպրոցի կառուցման, ինչպես նաև Սյունիքի մարզի քաղաքային բնակավայրերում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային…

Բաց մրցույթ՝ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին միանալու համար

Հունիսի 16, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ հայտարարում են բաց մրցույթ՝ ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ միանալու և փորձարկելու «ԱԲ սերունդ» դպրոցական երաշխավորված ծրագիրը։  

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի նպատակներն են․

● Ձևավորել խորացված մաթեմատիկայի և համակարգչային գիտության հիմքային գիտելիքներ…

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին

Հունիսի 16, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Ողջունելով հյուրին՝ Արա Խզմալյանը հույս հայտնել, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում համագործակցային կապերն առավել կամրապնդվեն, և կիրականացվեն համատեղ նոր ծրագրեր:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև…

Մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը

Հունիսի 16, 2023
Սպորտային լուրեր

Երևանի «Միկա» մարզադահլիճում մեկնարկել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը:

Մրցումային առաջին օրվա արդյունքներով Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ:

57 կգ քաշային կարգի եզրափակիչ է դուրս եկել Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե…

Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպը»՝ վենետիկյան բեմում

Հունիսի 16, 2023
Սփյուռքի լրատու

Վենետիկում մեկնարկվեց «ՎԵՆԵՏԻԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ» նախագիծը, որի շրջանակում ներկայացվեց Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպ» ստեղծագործության թատերական բեմադրությունը: «ՎԵՆԵՏԻԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ» նախագիծը նպատակ ունի հանրությանը տարբեր միջոցառումների միջոցով ներկայացնել հայ մշակույթն ու հայի ինքնությունը իրենց ամենատարբեր արտահայտություննեով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, որը նաև նախագծի գիտական ղեկավարն…

Մեսրոպեանը յանձնեց 82 աշակերտներու աւարտական հունձքը.

Հունիսի 16, 2023
Սփյուռքի լրատու

2 Յունիս 2023-ին Պէյրութի Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն եւ արուեստից վարժարանները յանձնեցին այս տարեշրջանի աւարտականներու հունձքը` Մեսրոպեանի համար աւանդական դարձած խանդավառ եւ ոգեւորող հանդիսութեան մը ընթացքին:

Հանդէսին համար Մեսրոպեանի շրջափակ փութացած էին հազարէ աւելի հրաւիրեալներ՝ հոգեւորականներ, ազգային, համայնքային եւ քաղաքական անձնաւորութիւններ, զանազան միութիւններու ներկայացուցիչներ, ծնողներ ու բարեկամներ: Հանդէսը կայացաւ հովանաւորութեամբ…

Մանկավարժական համալսարանում բացվել է Հայ պարարվեստի պատմության թանգարան

Հունիսի 15, 2023
Մշակութային լուրեր

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում տեղի է ունեցել Հայ պարարվեստի պատմության թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և պարարվեստի ոլորտի ներկայացուցիչներ:

Հայ պարարվեստի պատմության թանգարանը…