ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից

Հունվարի 14, 2025
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտությունների խորհրդի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:

Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի հետ ձեռք բերված համաձայնությամբ համատեղ ֆինանսավորման է երաշխավորվել 10…

Երաժշտական և արվեստի դպրոցների համար պետական աջակցությամբ հրատարակվել է 14 ուսումնամեթոդական ձեռնարկ

Հունվարի 14, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում հրատարակվել է 14 ուսումնամեթոդական ձեռնարկ (ցանկը կցվում է):

«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի իրականացման նպատակն է հայալեզու մասնագիտական գրականության հրատարակումն ու տարածումը, նոր…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը՝ Խորեն Հովհաննիսյանի 70-ամյակի առթիվ

Հունվարի 10, 2025
Սպորտային լուրեր

Հայկական ֆուտբոլի լեգենդ, ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Խորեն Հովհաննիսյանը նշում է ծննդյան 70-ամյակը:

Հոբելյանի կապակցությամբ Խորեն Հովհաննիսյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հարգելի՛ Խորեն Հովհաննիսյան,

Ձեր անունը ոսկե տառերով է գրվել հայկական ֆուտբոլի և Երևանի «Արարատ» ակումբի փառավոր պատմության էջերում: Ձեր տպավորիչ խաղով,…

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն

Հունվարի 10, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը շարունակվում է. 3 հայտ մասնագիտական խմբի գնահատման արդյունքում կստանա դրամաշնորհային աջակցություն։

Մրցույթի առանցքային նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու…

Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը՝ Հայաստանի դահուկավազքի առաջնության բացարձակ չեմպիոոններ

Հունվարի 10, 2025
Սպորտային լուրեր

Հունվարի 6-9-ը Աշոցքում կայացել է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը, որի արդյունքներով առաջնության բացարձակ հաղթողներ են դարձել Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը:

Նրանք Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են արագավազքի 1.1 կմ դասական, 10 կմ դասական և 10 կմ ազատ ոճերում:

Հատկանշական է, որ խաղարկվող 18 մեդալներից 14-ին (6 ոսկե, 3 արծաթե…

Նախարարը շնորհավորել է կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանին

Հունվարի 10, 2025
Մշակութային լուրեր

Այսօր լրանում է կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, Հայաստանում կինոարվեստի ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող, միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Հարություն Խաչատրյանի ծննդյան 70-ամյակը։

Այս կապակցությամբ Կինոյի տանը տեղի է ունեցել միջոցառում, որին ներկա են եղել ԿԳՄՍ…

Սերգեյ Փարաջանով – 100. հոբելյանական պետական ծրագրով 2024 թվականին Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում

Հունվարի 9, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2024 թ. ստեղծվել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել էր միջոցառումների ծրագիրը:

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում, և իրականացված հոբելյանական միջոցառումներն անցկացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո:

Սերգեյ Փարաջանովի ծննդյան…

Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը

Հունվարի 9, 2025
Սպորտային լուրեր

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի հինգերորդ նիստը:

Նիստին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Պատասխանատուներն ամփոփ ներկայացրել են ձմեռային խաղերի անցկացման համար արդեն իրականացված աշխատանքները:

Օրակարգի շրջանակում մանրամասն…

Խնկարկելով Սերգեյ Փարաջանովի հիշատակը. այսօր ժողովրդական արտիստի ծննդյան օրն է

Հունվարի 9, 2025
Մշակութային լուրեր

Այսօր՝ հունվարի 9-ին, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:

Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, մի խումբ արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու նրա հիշատակին:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հիշեցրել է, որ անցյալ…

Հաստատվել են թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները

Հունվարի 9, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության` հունվարի 9-ի նիստում ընդունվել է «Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումը:

Թանգարանների հավատարմագրման գործընթացի կազմակերպումը թանգարանների գործունեության կանոնակարգման, բնագավառում միասնական չափորոշիչների կիրառման առաջնային քայլերից է։

Համաձայն որոշման՝ թանգարանների հավատարմագրումը կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ «Թանգարանների մասին» օրենքին և սույն կարգի պահանջներին համապատասխան։…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…