ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 3-րդ փուլին մասնակցել է շուրջ 100 մանկավարժ

Հունիսի 12, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրել է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 3-րդ փուլը:

Ծրագրում տեսական դասընթացով հանդես է եկել Ուդմուրտի Հանրապետության հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ասոցիացիայի ղեկավար Ելենա Մուհամետդինովան:

Ծրագրի շրջանակում բանախոսը հանդես է եկել հաշմանդամության և առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող…

«Երիտասարդության մասին» օրենքի նախագծի մշակման հրավեր

Հունիսի 12, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակով հրավիրում է երիտասարդության ոլորտի տարբեր դերակատարների՝ մասնակցելու օրենքի նախագծի մշակման աշխատանքներին:

Ո՞վ կարող է միանալ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին

  • երիտասարդության ոլորտի հետազոտողներ,
  • երիտասարդության ոլորտի փորձագետներ,
  • երիտասարդական աշխատողներ,
  • երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ,
  • երիտասարդական ոլորտի դասավանդողներ և դասընթացավարներ:

ԵՊՀ-ում կանցկացվի հայ-ռուսական գիտակրթական համաժողով

Հունիսի 12, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հունիսի 13-14-ը Երևանում կանցկացվի «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովը։

Երկօրյա համաժողովը տեղի կունենա Երևանի պետական համալսարանում՝ շուրջ 200 պատվիրակի մասնակցությամբ:

Բացմանը ներկա կլինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի…

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի կունենա «Բերքի տոն-ծիրանաքաղ» խորագրով միջոցառումը

Հունիսի 12, 2023
Մշակութային լուրեր

2023 թվականի հունիսի 21-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տարածքում կկայանա «Բերքի տոն-ծիրանաքաղ» խորագրով միջոցառումը:

Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա ժամը 11:00-ին, հաջորդիվ կներկայացվի ազգային երգ ու պար, կկազմակերպվի բերքահավաք և հյուրասիրություն: Բերքահավաքի նշանակության և խորհրդի վերաբերյալ տեղեկատվական նյութեր կտրամադրվեն այցելուներին, թեմայի շուրջ տեղի կունենան քննարկումներ: Այնուհետև, այցելուները հնարավորություն կունենան շրջայց կատարելու և դիտելու թանգարանի մշտական ցուցադրութունը:

Միջոցառման վերաբերյալ հավելյալ…

3 ոսկե և 1 արծաթե մեդալ մարմնամարզության «World Challenge Cup» մրցաշարի հերթական փուլից

Հունիսի 12, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Խորվաթիայում անցկացված «World Challenge Cup» մրցաշարում:

Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նաև մեկ արծաթե մեդալ է նվաճել:

Դավթյանը…

Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

Հունիսի 9, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումի ժամանակ

Միջազգային ֆորումի հարգելի՛ մասնակիցներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք ողջունել կրթության նախարարների միջազգային ֆորումի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին ու մաղթել արդյունավետ աշխատանք և հետաքրքիր քննարկումներ։

Ժամանակակից սոցիալական իրադարձություններն ավելի են բարձրացնում կրթության…

Հրապարակվել են «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննական թեստերի ճիշտ պատասխանները

Հունիսի 9, 2023
Պաշտոնական

Հայաստանում մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները․ այսօր քննությունների առաջին օրն է։

Դիմորդներն քննություններ են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից: Նշված առարկաների քննությունները կազմակերպվել են 15 քննական կենտրոններում, որոնցից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում։

Քննություն հանձնողների նախնական թիվը 1446 է, որից «Քիմիա»՝ 1154, և «Ռուսաց լեզու»՝ 292:

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է քննական թեստերի ճիշտ պատասխանները։ Արդյունքները կհրապարակվեն հինգ օր անց, իսկ քննությունից…

«Հայկական ֆիլմեր» թեմային նվիրված նամականիշով գեղաթերթիկ

Հունիսի 9, 2023
Մշակութային լուրեր

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային:

Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, դերասան և…

«Խոսող կտավներ». Սարյանի նկարները հասանելի կդառնան տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար

Հունիսի 9, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Սարեր» մշակութային կազմակերպությունը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ կիրականացնի «Խոսող կտավներ» ներառական նախագիծը, որի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Մարտիրոս Սարյանի կտավները:

Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կկայանա հունիսի 28-ին` ժամը 17:00-ին, Սարյանի տուն-թանգարանում:

«Խոսող կտավներ» ներառական նախագծով հնարավորություն կընձեռվի դիպչել թանգարանի հավաքածուի ցուցանմուշների պատճեններին՝…

Հաստատվել է հանրակրթական ուսհաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի հարցաշարը

Հունիսի 9, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի հարցաշարը:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 754 հարց` ՀՀ Սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական…