ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 11-ին կմեկնարկի Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը:
Ծրագրի առաջին այցելությունը կիրականացնի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցը՝ հյուրընկալվելով ծրագրի նախաձեռնող և կազմակերպիչ Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում: Նախքան համերգն ու…
Եղվարդի N 3 հիմնական դպրոցի երկրորդ «բ» դասարանում տոն էր. ռուսաց լեզվից դաս-միջոցառում էր` "Праздник букваря" (ուսուցիչ` Ս. Սարգսյան)։
Փոքրիկները սահուն ու անկաշկանդ արտասանեցին ու երգեցին ռուսերենով, ասացին հանելուկներ, իսկ վերջում բեմականացրին ռուսական ժողովրդական հեքիաթներից մեկը` "Репка"-ն։ Գեղեցիկ դերասանական խաղով, մանկական անմիջական խոսքով երեխաները գերեցին ներկաներին և արժանացան ուսուցչի կողմից…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստան մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում օրերս անցկացվել է 2023 թվականի առաջին լայնամասշտաբ մարզական միջոցառումը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:
Աթլետիկա մարզաձևից կազմակերպված հանրապետական միջոցառմանը Երևանի և ՀՀ մարզերի 15 հանրակրթական դպրոցների մինչև 15 տարեկան շուրջ 115 սովորող…
Հաստատվել է գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի հայտերի ընտրության մրցույթի առաջին փուլի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը:
Ծրագրի արդյունքում ՀՀ գիտական կազմակերպություններում և բուհերում աշխատող 5 երիտասարդ գիտնականներ կֆինանսավորվեն՝ արտերկրի (Լեհաստան, Շվեդիա, Չեխիա և ՌԴ) լավագույն գիտական կենտրոններում մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով:
Ծրագիրը կնպաստի միջազգային գիտական համագործակցության զարգացմանն ու…
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը, հաղթանակներ են տարել քառորդ եզրափակչում և դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն ԱԱ-ի ¼ եզրափակչում մենամարտել է Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում տեղի ունեցող Կրթության համաշխարհային համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Հանդես գալով «Ի՞նչ քայլեր կարող ենք կամ պետք է ձեռնարկենք կրթության ոլորտում առաջնորդություն զարգացնելու համար՝ յուրաքանչյուր մակարդակում: Ղեկավարության ո՞ր տեսակներն են լավագույնս աշխատում» խորագրով պանելային նիստում՝ նախարարն անդրադարձել է կրթության…
ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս կայացել է Հայաստանի պարաբազկամարտի առաջնությունը, որին ավելի քան 70 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից:
Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 16-ական քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքերով: Մասնակիցներից 26-ը եղել է զինհաշմանդամ:
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հյուրընկալվել էին «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության անդամները, որոնք ներկայացնում են ՀՀ տարբեր համայնքները (Գյումրի, Սևան, Էջմիածին, Եղվարդ, Արմավիր, Ոսկեհատ և այլն):
Հայաստանի եվրոպական դեսպաններին ընդունել է ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: Նա ողջունել է ներկաներին՝ անդրադառնալով…
ՀՀ ԿԳՄՍ նախարարությամբ ֆինանսավորմամբ Գյումրիում մայիսի 4-ից 7-ը անցկացվել է HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը՝ հանրահայտ ջազ երաժիշտների մասնակցությամբ:
Գյումրիում «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» խորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ։ Ջազային համերգների հարթակներն ինչպես ամեն տարի, այս տարի ևս Գյումրու թանգարանների բակերն էին: Մարդաշատ ջազային համերգներին մասնակցել են հարյուրավոր ջազի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը Լոնդոնում տեղի ունեցող Կրթության համաշխարհային համաժողովում
Հարգելի՛ մասնակիցներ,
Պատվավոր հյուրեր,
Գործընկերներ,
Երբ ես երեխա էի, և ծնողներս ինձ ասում էին, որ այս կամ այն բանը չանեմ, շատ դեպքերում ես նրանց լսում էի և չէի անում այն, ինչը, նրանց…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ