ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ժաննա Անդրեասյանը պետական պարգև է հանձնել սփյուռքահայ մտավորականներ Արա Քեթիբյանին և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին

Հունիսի 1, 2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանդիպել է սփյուռքահայ մտավորականներ Արա Քեթիբյանի և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի հետ:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայագիտության զարգացման և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար սփյուռքահայ մտավորական Արա Քեթիբյանը և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը…

«Կոմիտասյան բառերը հաճախակի կիրառեք և տարածեք հասակակիցների շրջանում». Ժաննա Անդրեասյանը՝ երեխաներին

Հունիսի 1, 2023
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության ենթակայության կառույցները՝ թանգարանները, գրադարանները, թատրոնները, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա խորհրդին համահունչ, կազմակերպել են մանկապատանեկան բազմաբնույթ միջոցառումներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տոնի շրջանակում այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ երեխաների մասնակցությամբ անցկացվել են «Բույս ու սեր» և «Բուսաբարև» կրթամշակութային միջոցառումները:

«Բույս ու սեր» միջոցառման շրջանակում թանգարան-ինստիտուտի փոքրիկ այցելուները նկարել են բնության, բույսերի,…

«Դպրոցն այն միջավայրն է, որտեղ երեխաները պետք է առողջ սնունդ ստանալու հնարավորություն ունենան». Արաքսիա Սվաջյան

Հունիսի 1, 2023
Լուրեր կազմակերպություններից

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մասնակցել է Կաթի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը:

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաունը, ՀՀ էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները, «Երեմյան Փրոջեքթս»-ի գործադիր տնօրեն Դավիթ Երեմյանը, ինչպես նաև…

ԿԳՄՍ նախարարը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հունիսի 1, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, կարևորել է հայ-գերմանական կրթական, գիտական, մշակութային ու սպորտային ոլորտներում համագործակցության արդյունավետ շարունակությունը:

Նա նաև նշել է, որ Հայաստանը համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու լայն օրակարգ ունի։

Կհատկացվի տարածք մարզումների պատշաճ կազմակերպման համար

Հունիսի 1, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ առաջարկվում է հավաքական թիմերի մարզական կենտրոնին հատկացված տարածքը, որը ներկայում ներառված է մասնավորեցման ենթակա գույքի ցանկում,…

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ

Հունիսի 1, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպան Քրիստինա Քվինին, շնորհավորել է նրան նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան…

Մարդկային հաղորդակցության, ազգերի փոխճանաչման և փոխադարձ հարգանքի ամենաամուր հենքը մշակույթն է. Ժաննա Անդրեասյան

Հունիսի 1, 2023
Մշակութային լուրեր

Հայաստանի Հանրապետությունում մայիսի 31-ից հունիսի 2-ն անցկացվում են Թուրքմենստանի մշակույթի օրեր:

Մայիսի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մշակույթի օրերի մեկնարկը տրվել է բացման գալա համերգով, որի շրջանակում տեղի է ունեցել Թուրքմենստանի մշակույթի և արվեստի վարպետների համերգ:

Ծրագրի բացման ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Թուրքմենստանի մշակույթի…

Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարում

Հունիսի 1, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Երևանի «Դինամո» մարզադահլիճում ներկա է եղել աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշարին և մասնակցել պարգևատրման արարողությանը:

Մրցաշարին Հայաստանի և ևս 5 երկրի՝ Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի և Իրանի ներկայացուցիչներ…

Զարգացման տանող ցուցանիշներ. ԱԺ-ում քննարկվել է 2022 թվականի ԿԳՄՍՆ կատարողականը

Մայիսի 31, 2023
Պաշտոնական

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Սիսակ Գաբրիելյանը և Գևորգ Պապոյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հայտնել է, որ 2022 թվականին ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է…

««Էրազմուս+» ծրագրի ներդրումը ՄԿՈւ ոլորտում ենթադրում է կրթության բովանդակության բարելավում». Արաքսիա Սվաջյան

Մայիսի 31, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում շարունակվում են «Էրազմուս+» ծրագրի ազգային նախագծերի մեկնարկային օրերը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ՄԿՈւ ոլորտի, հասարակական կազմակերպությունների և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկաներին…