ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Մրցաշարն իր առջև դրված խնդիրը կատարում է». «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի հաղթողները՝ տպավորությունների մասին

Մայիսի 29, 2023
Սպորտային լուրեր

Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա)-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում երրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:

Մրցաշարին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում ավելի քան 300 հեծանվորդ է մասնակցել:

Կանանց առաջին տարիքային խմբի՝ 18-40 տարեկան մասնակիցների շրջանում 40 կմ մրցատարածությունը…

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում

Մայիսի 29, 2023
Սպորտային լուրեր

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում:

Դավթյանը մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է հենացատկում՝ եզրափակչում հավաքելով 14,799 միավոր: Նա հանդես է եկել նաև նժույգթափերի և օղակների վարժությունների եզրափակչում ու…

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում բացվել է մանկապարտեզ

Մայիսի 29, 2023

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում տեղի է ունեցել նորակառույց մանկապարտեզի բացման արարողություն։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։

Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի համար ներդրվել է 163 մլն դրամ: Միջոցների կեսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը:

Հայտնի են գրական մրցույթում հաղթող ճանաչված մրցանակակիրները

Մայիսի 29, 2023
Մշակութային լուրեր

Մայիսի 27-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում տեղի է ունեցել Գրքի երևանյան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Տարվա գլխավոր գրական իրադարձության ամփոփման ընթացքում ազդարարվել է գրական մրցանակաբաշխության՝ «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա», «Արձակ» անվանակարգերում հաղթող ճանաչված մրցանակակիրների անունները:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության…

Կին գործիչների պատմական դերակատարումը պետք է ավելի տեսանելի դարձնել. Ժաննա Անդրեասյան

Մայիսի 29, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է TEDxYerevan նախագծի «Ամենօրյա առաջնագծում» թեմայով քննարկմանը, որն անցկացվել է հարցազրույցի ձևաչափով։

Բանախոսության հիմնական թեման կառավարման համակարգում, հանրային կյանքում և մասնավորապես կրթության ոլորտում կնոջ դերակատարմանն ու առաջնորդությանն է վերաբերել։

Պատասխանելով հարցին, թե երկրի համար կարևորագույն ոլորտների կառավարումը ինչ ջանքեր և…

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շրջանավարտները վերջին դասն ազդարարել են յուրատեսակ ցուցահանդեսով

Մայիսի 29, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի քաղաքապետարանում ներկա է եղել «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շրջանավարտների «Վերջին դաս» միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին ողջունել են նաև Երևանի քաղաքապետի պաշտոնակատար և առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն և «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա…

Կարևորելով պետություն-քաղաքացի կապը. անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը

Մայիսի 29, 2023
Սպորտային լուրեր

Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) - Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում երրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում ավելի քան 300 հեծանվորդ է մասնակցել:

40 կմ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում բոլորից արագ…

Հեղինակ-գիրք-ընթերցող-հրատարակիչ բացառիկ հանդիպում․ շարունակվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը

Մայիսի 26, 2023
Մշակութային լուրեր

Շարունակվում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը. այսօր փառատոնային երկրորդ օրն է:

Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել ոլորտի մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերի ընթացքում տեղի կունենա 25 միջոցառում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Մայիսի 26-ի փառատոնի շրջանակում ներառված են մի շարք դասախոսություններ, հանդիպումներ, շնորհանդեսներ, այդ թվում՝ «Երազ»…

Քննարկվել են երիտասարդության ոլորտում հայ-լիտվական հարաբերությունների զարգացման հարցեր

Մայիսի 26, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիա և Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Լիտվայի Հանրապետությունում:

Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, ԿԳՄՍՆ, Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի (UNICEF) և Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակների…

«Գիտելիքներն օգնելու են ձեզ հաջողությունների հասնելու ճանապարհին». Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է շրջանավարտներին

Մայիսի 26, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ դպրոցներում այսօր տեղի է ունեցել ուսումնական տարվա վերջին դասը. հնչել է վերջին զանգը: Հիշարժան օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի և Գ․ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի ավարտական միջոցառումներին։

Ներկա…