ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Սերգեյ Ռախմանինով-150. միջոցառումներ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի հոբելյանին

Մայիսի 2, 2023
Մշակութային լուրեր

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մայիսի 2-ին՝ ժամը 18:00-ին, կբացվի «Սերգեյ Ռախմանինով. ես ռուս կոմպոզիտոր եմ…» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի համագործակցությամբ:

Ցուցադրությունը ներկայացնում է Սերգեյ Ռախմանինովին՝ որպես կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր։ Կցուցադրվեն արխիվային հազվագյուտ փաստաթղթեր և լուսանկարներ,…

Առաջին դասարանցիների հայտագրմանն ընդառաջ պարտադիր է կատարել տվյալների ստուգում stugum.emis.am կայքում

Մայիսի 2, 2023
Պաշտոնական

Մայիսի 2-ից մեկնարկել է 2022-23 ուստարում ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող երեխաների ընդունելության հայտագրմանն ընդառաջ տվյալների ստուգման գործընթացը:

Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի համար պարտադիր է երեխայի տվյալների վավերականությունը ստուգել https://stugum.emis.am կայքում:

Եթե 1-ին դասարան ընդունվող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, ապա ստուգումն անցնելիս անհրաժեշտ է կատարել համապատասխան նշումը…

Մեկնարկել է արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացը

Մայիսի 2, 2023
Սպորտային լուրեր

Մեկնարկել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացը:

Ատեստավորումն անցկացվել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար: Քննությանը մասնակցել է հայտագրված մարզիչ-մանկավարժներ շուրջ 60 տոկոսը։

Քննության ընթացքին հետևել և մասնակիցներին հաջողություն է մաղթել…

Քննարկվել են հայ-ռուսական մշակութային համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր

Ապրիլի 28, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով հյուրին՝ նախարարը շեշտել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու և արդյունավետությունը բարձրացնելու պատրաստակամությունը:

Գործատուների փառատոնն ուղղորդիչ է աշակերտների մասնագիտական կողմնորոշման համար. Արաքսիա Սվաջյան

Ապրիլի 28, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր «Մերիդիան» էքսպո կենտրոնում մասնակցել է «Career City Fest» լավագույն գործատուների փառատոնի բացմանը, որը կազմակերպել էր «Skill Event Marketing» ընկերությունը:

Փառատոնը, որն անցկացվում է առաջին անգամ, համախմբել էր ՀՀ առաջատար ընկերություններին, կրթական հաստատություններին, փորձագետների և աշխատաշուկայի ներկայացուցիչների:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է մասնակիցներին և ընդգծել. «Վստահ…

Երևանում մեկնարկել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» առաջին համաժողովը

Ապրիլի 28, 2023
Մշակութային լուրեր

Արամ Խաչատրյան տուն-թանգարանում այսօր մեկնարկել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» առաջին համաժողովը:

Օրակարգում մշակութային կրթության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են։

Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում լիագումար նիստից առաջ ներկայացվել է Ռուսաստանի կինոյի պետական կենտրոնական թանգարանի պատրաստած «Երգում եմ քեզ, ի՛մ Հայաստան» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել են «Հայֆիլմ» կինոստուդիայի ստեղծած կինոազդագրերը:…

Մեկնարկել է Ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլը

Ապրիլի 28, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել են Ուսանողական մարզական 24-րդ խաղերը, որոնց մասնակցում են շուրջ 25 պետական և ոչ պետական բուհերի 1500 ուսանողներ:

Ուսանողները մրցում են 12 մարզաձևերի 14 առաջնություններում: Արդեն կայացել են հրաձգության, բազկամարտի, շախմատի և ֆուտզալի առաջնությունները:

Հրաձգության առաջնությանը մասնակցել են 15 համալսարանների շուրջ 100…

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ

Ապրիլի 28, 2023
Լուրեր կազմակերպություններից

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ 2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։

Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ միատեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։

Այդ նպատակով ապրիլի 29-ին ՀՀ բոլոր…

«Արմմոնո» միջազգային թատերական 21-րդ փառատոնի շրջանակում կցուցադրվի 20 մոնոներկայացում

Ապրիլի 28, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 28-ից մայիսի 17-ը Երևանում, Գյումրիում և Աբովյանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 21-րդ փառատոնը:

Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Լեհաստանը և Վրաստանը: Կուցադրվի 20 մոնոներկայացում, 7-ը՝ միջազգային ծրագրում։

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոդրամա, մոնոդոկ:

Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Օպերա»,…

Կայացել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի համակարգող խորհրդի նիստը

Ապրիլի 28, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) համակարգող խորհրդի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Կրթական ծրագրերի կենտրոնի (ԾԻԳ) տնօրեն Գրիշա…

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…