ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Զալցբուրգի համալսարանի հայագետ, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտին եռօրյա դասախոսությամբ հանդես կգա ԳՊՀ-ում

Մայիսի 23, 2023
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Գորիսի պետական համալսարանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում հյուրընկալել է Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտին:

Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունել է ներկաներին և անդրադարձել հայագիտության ոլորտում կատարվող գիտական ուսումնասիրությունների կարևորությանը՝ հիմք…

Նոր համագործակցություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ

Մայիսի 23, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ծրագրերի պլանավորման ավագ փորձագետ Սիմոն Բյոլերին, GIZ Հայաստանի պորտֆոլիոյի ղեկավար Լետիցիա Կարնեվալին և «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման (GGLD)» ծրագրի փորձագետ Լուսինե Ավալյանին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

Մեկնարկում է բասկետբոլի Ա-լիգան

Մայիսի 23, 2023
Սպորտային լուրեր

Բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի մայիսի 26-ին: Այս տարի չեմպիոնության համար կպայքարի 6 թիմ՝ «Ուրարտուն», ՖԻՄԱ-ն, «Էրեբունին», ԲԿՄԱ-ն, «Արթիկը» և «Դվինը»։

Բասկետբոլային հանդիպումները կկայանան «Միկա» մարզադահլիճում, սակայն մի քանի խաղ «Արթիկը» կանցկացնի սեփական հարկի տակ՝ Արթիկ քաղաքում։

Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը հույս է հայտնում՝ առաջնությունը կանցնի լավ պայքարում:

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը ծանոթացել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներին

Մայիսի 23, 2023
Մշակութային լուրեր

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Հայաստանի պատմության թանգարան:

Նրան ուղեկցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը:

Կհստակեցվի կրթության հիմքով զորակոչից տարկետման վարչարարությունը

Մայիսի 23, 2023
Պաշտոնական

Ազգային ժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախագծով առաջարկվում է հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների անընդհատ կրթության համար…

Հայտնի է «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի հաղթող կազմակերպությունը

Մայիսի 23, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թվականի մարտի 9-ին հայտարարել էր «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ:

Մրցույթին հայտ էր ներկայացրել 3 կազմակերպություն՝ «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ-ն, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և «Թեք տեղ» մշակութային ՀԿ-ն:

Հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ-ն…

Հաստատվել է միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը

Մայիսի 23, 2023
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների Երևանի և մարզերի քննական կենտրոնների ցանկը: Քննական կենտրոնները 40-ն են՝ 26-ը մարզերում, 14-ը՝ մայրաքաղաքում:

 

ԵՐԵՎԱՆ

1) Երևանի թիվ 11 հիմնական դպրոց
2) Երևանի թիվ 14 հիմնական դպրոց
3) Երևանի թիվ 29 ավագ դպրոց

ՌԴ-ում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջազգային փառատոնը

Մայիսի 23, 2023
Մշակութային լուրեր

Մայիսի 15-ից ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկել է միջազգային փառատոն, որը նվիրված է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին:

Հոբելյանական փառատոնը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Արամ Խաչատրյան տրիոյի հետ համատեղ։

Արամ Խաչատրյան տրիոյի մասնակցությունը փառատոնին ներառված է ՀՀ կառավորության կողմից հաստատված…

Դպրոցի շեմին

Մայիսի 23, 2023
Դպրոցական անցուդարձ

- Սիրելի փոքրիկնե՛ր, ես ձեզ բարի ոտամուտ եմ ասում, բարով եք եկել մեր դպրոց՝ մեր քաղաքի լավագույն դպրոցներից մեկը։

Դուք մանկապարտեզի սենյակում թողել եք խաղալիքները և ձեզ հետ բերել պաշտելի դաստիարակների տված գիտելիքները։

Ահա և մեր հյուրընկալ դպրոցում դուք կշրջեք դասարաններով, աշակերտական նստարանը ձեզ է սպասում։

Գիտե՞ք, շատ -շատերն են…

Մեկնարկել է One Run միջազգային կիսամարաթոնի հայտերի ընդունման գործընթացը

Մայիսի 22, 2023
Սպորտային լուրեր

2023 թվականի հունիսի 4-ին Երևանում կանցկացվի One Run միջազգային կիսամարաթոնը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցվելով՝ armeniamarathon.org կայքում:

Հայաստանն առաջին անգամ է միացել այս նախաձեռնությանը: One Run-ի մեկնարկն ու վերջնարկը նախատեսված է Հանրապետության հրապարակում: Այն կընդգրկի Երևանի Նալբանդյան, Աբովյան, Տերյան, Իսահակյան և մի շարք այլ կենտրոնական փողոցները: Մրցաշարը…