ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հաստատվել են թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները

Հունվարի 9, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության` հունվարի 9-ի նիստում ընդունվել է «Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումը:

Թանգարանների հավատարմագրման գործընթացի կազմակերպումը թանգարանների գործունեության կանոնակարգման, բնագավառում միասնական չափորոշիչների կիրառման առաջնային քայլերից է։

Համաձայն որոշման՝ թանգարանների հավատարմագրումը կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ «Թանգարանների մասին» օրենքին և սույն կարգի պահանջներին համապատասխան։…

Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Հունվարի 9, 2025
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինին:

Ողջունելով հյուրին՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է նրան Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստան-Սինգապուր հետագա բարեկամական կապերի հաստատման և զարգացման:

ԵՊՀ ուսանողները «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թ. եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել

Հունվարի 9, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին, որոնք «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել:

Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի…

Ամփոփիչ ասուլիս 2024․ «Կրթության ոլորտում ունենք որակի բարելավման ցուցանիշներ»․ Ժաննա Անդրեասյան

Հունվարի 9, 2025
Հարցազրույցներ, ելույթներ

Հանրակրթության ոլորտում կարևորագույն տարի էր՝ կրթության նոր չափորոշչի ներդրման և կրթության որակի բարելավման տեսանկյունից, որը փաստվել է նաև միջազգային հետազոտությունների արդյունքներով։

Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսում։

Բարելավվել է մաթեմատիկայի ուսուցման որակը միջազգային գնահատում

«Հատկապես ուրախ եմ, որ ունենք…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական խոսքը՝ Նիկոլայ Ծատուրյանի 80-ամյակի կապակցությամբ

Հունվարի 9, 2025
Մշակութային լուրեր

Այսօր հոբելյանական 80-րդ տարեդարձն է նշում հայ թատերարվեստի անվանի ներկայացուցիչ, թատերական գործիչ, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը։

Հոբելյանի կապակցությամբ Նիկոլայ Ծատուրյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Սիրելի՛ վարպետ, անուրանալի է Ձեր ավանդը հայ թատերարվեստի պահպանման, զարգացման ու…

Ամփոփիչ ասուլիս 2024․ «Վերանայվում են մարզական ֆեդերացիաների հետ հարաբերությունները»․ Ժաննա Անդրեասյան

Հունվարի 9, 2025
Հարցազրույցներ, ելույթներ Սպորտային լուրեր

2024 թվականին ՀՀ մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից՝ 123 ոսկե, 107՝ արծաթե և 154՝ բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը՝ կազմելով 32% նախորդ տարվա 28%-ի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13.8 %-ը նվաճել են կանայք` նախորդ տարվա 25 մեդալի (5.6%) համեմատ։ Այս մասին հայտարարել…

Ամփոփիչ ասուլիս 2024․ «Շուրջ 300 հազար դպրոցականներ այցելել են թանգարաններ, թատրոններ ու համերգասրահներ»․ Ժաննա Անդրեասյան

Հունվարի 9, 2025
Մշակութային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված մամուլի ասուլիսում ներկայացրել է 2024 թվականին իրականացված աշխատանքները:

«Հուսանք, որ այս տարվա արդյունքներով կգրանցենք շատ ավելի մեծ առաջընթաց, քան ունենք»,- խոսքը սկսել է Ժաննա Անդրեասյանը և անդրադարձել մշակույթի ոլորտում կատարած աշխատանքներին՝ նշելով, որ ասուլիսի անցկացման վայրի ընտրությունը…

Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»

Հունվարի 7, 2025
Մշակութային լուրեր

Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին, «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի ցուցադրությունը։

Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում ընդգրկված այս ֆիլմը համատեղում է վավերագրականն ու գեղարվեստականը։ Ֆիլմում նկարահանվել են անվանի կինոգործիչներ Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Տարսեմ Սինգխը,…

Հոգևոր երաժշտության փառատոն. Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում կայացել է Սուրբ Ծննդյանը նվիրված համերգ

Հունվարի 7, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն անցկացրել է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգ Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք։

Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված երաժշտական միջոցառում, դիմակահանդես «Ընտանիք» կենտրոնում

Հունվարի 7, 2025
Լուրեր կազմակերպություններից

Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ երազանքները նոր շունչ են առնում՝ նոր թռիչք ու հևք տալիս մարդկանց սրտերին և հոգուն։ «Ընտանիք» կենտրոնում անցկացվեցին ամանորյա միջոցառումների շարք: Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցու ժողովրդապետ՝ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի օրհնությամբ և տերունական միասնական աղոթքով սկսվեց «Սուրբ Ծննդյան հրաշքն իմ հոգում» խորագրով միջոցառումը:

Միջոցառման…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…