ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ)՝ հանդիպելու աշխատակազմին և քննարկելու աշխատանքային առկա խնդիրները:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցներին համատեղ իրականացվող մեծածավալ աշխատանքների համար և նշել. «ԿԶՆԱԿ-ի դերը կրթության բովանդակային գործընթացում շատ մեծ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» համատեղ ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Մետաղական դետալները գործվածքի վրա. տեխնոլոգիան, ամրակայման և վերականգնման մեթոդները» խորագրով վերապատրաստման դասընթացը։
Ծրագիրն իրականացրել են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտը: Դասընթացը վարում…
Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա ընթացքում ամփոփվել են Հայաստանում «Իմուն Պարեկ» ծրագրի ներդրման առաջին փուլի արդյունքները:
Ծրագիրը Եվրոպական միության աջակցությամբ իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության նախարարությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
«Իմուն պարեկ»-ը խաղերի վրա հիմնված նորարարական կրթական հարթակ է՝ մշակված Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից, որը թույլ է…
Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի տնօրէնութեան նախաձեռնութեամբ 3 Մայիսին մեկնարկեց “Լռութիւն․ մենք կը կարդանք” նախագիծը («Silence, on lit !»), ըստ որուն, վարժարանի կրթական համայնքի բոլոր անդամները՝ աշակերտները, ուսուցիչները, պաշտօնեաները եւ աշխատակիցները հրաւիրուած են ամէն օր սահմանուած ժամուն (առտուան 8:20-էն մինչեւ 08:35) լռութեան մէջ կարդալ իրենց նախընտրած գիրքը։
Նախագիծը գլխաւորաբար ուղղուած է…
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) ներկայացուցչությունը Հայաստանում և Հայաստանում ֆրանսիական համալսարանը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի (Alliance Française d’Arménie) և Հայաստանում ֆրանկոֆոն մեդիայի աջակցությամբ (Le média francophone de l'Arménie), կազմակերպում են «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» հանրահայտ միջազգային մրցույթի ազգային փուլը։
Մրցույթը մասնակիցներին հնարավորություն է տալիս 180 վայրկյանում հանդիսատեսին պարզ…
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևան» պետական փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու և ընկերությանն անժամկետ, անհատույց օգտագործելու իրավունքով գույք հանձնելու մասին նախագիծը:
Նախագծի նպատակն է պետական հոգածության ներքո նպաստել և օժանդակել Հայաստանի Հանրապետության հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների մարզումների շարունակականությանը և հնարավորություն ընձեռել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվելու ադապտիվ…
ՀՀ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներից կփոխհատուցի 2020 թ. Արցախյան պատերազմի այն մասնակիցների ուսման վարձը, որոնք ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2008-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում ուսման վարձի միանվագ փոխհատուցում չեն ստացել:
ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել 16 մլն 344 հազար դրամ հատկացնել 59 ուսանողի 1 կիսամյակի ուսման վարձի միանվագ փոխհատուցման համար:
…Կամերային երաժշտության ազգային կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Ռուս գրողները և ուղղափառությունը» խորագրով տասներկու հատորանոց մատենաշարի շնորհանդեսը:
2003 թվականից «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամը» հրատարակում է «Ռուս գրողները և ուղղափառությունը» մատենաշարը: Տասներկուհատորյա այս յուրահատուկ հավաքածուն նվիրված է Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Գոգոլի, Ֆեոդոր Տյուտչևի, Իվան Կռիլովի, Ալեքսանդր Պուշկինի, Աննա Ախմատովայի, Նիկոլայ…
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 268 մլն 500 հազար դրամ գումարի չափով:
Գումարն ուղղվելու է ՀՀ Արարատի և Կոտայքի մարզերի 25 ուսհաստատության՝ 4 կրթահամալիրի ստեղծման և 21 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:
Նշենք, որ ՀՀ կառավարության…
Ճապոնական «The Goi Peace Foundation» հիմնադրամը հայտարարել է էսսեների միջազգային մրցույթ երիտասարդների համար (“International Essay Contest for Young People”):
Էսսեի (շարադրության) թեման է՝ «Երիտասարդությունը կերտում է խաղաղ ապագա» (“Youth Creating a Peaceful Future”):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թ. հունիսի 15-ն ուղարկել էսսեի էլեկտրոնային տարբերակը՝ այցելելով առցանց գրանցման…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ