ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կառավարությունը հաստատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները

Մայիսի 4, 2023

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Սառա Նալբանդյանի ընտրության արդյունքները:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը տևական ժամանակ ուներ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, և ուրախ եմ, որ իրավիճակը վերջապես հանգուցալուծվել…

2022 թվականին ԿԳՄՍՆ ենթակայության թանգարաններում գրանցվել են աննախադեպ այցելություններ

Մայիսի 4, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին ներկայացվել են նախարարության ենթակայության թանգարանների 2022 թվականի գործունեության հաշվետվությունները:

Արդեն իսկ 17 թանգարաններ ներկայացրել են 2022 թվականի գործունեության հաշվետվությունները՝ կազմակերպած միջոցառումները, ցուցահանդեսները, գիտական ծրագրերը, այցելուների քանակը, տեղական, միջազգային համագործակցությունները և այլն:

Նախարարի տեղակալը հանդիպումների ընթացքում հատկապես կարևորել է թանգարանների միջազգային…

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

Մայիսի 4, 2023
Սպորտային լուրեր

Երևանում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 9 բրոնզե մեդալ է նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 3-րդ տեղը:

Մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականի կազմում միակ ոսկե մեդալը նվաճել է 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը: Եզրափակչում Սիմոնյանը մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ջոնաթան Պիսարոյի հետ…

Ընդունվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման մասին նախագիծը

Մայիսի 3, 2023
Պաշտոնական

Ազգային ժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է. ստացվել է երկու առաջարկ, որոնք մասամբ ընդունվել…

Սկսնակ և ֆրանսերեն լեզվի ապագա ուսուցիչների տարածաշրջանային ֆորումին մասնակցության հնարավորություն

Մայիսի 3, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն միջազգային տարածաշրջանային կենտրոնի համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետության սկսնակ և ֆրանսերեն լեզվի ապագա ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվել անվճար հիմունքներով մասնակցելու 2023 թվականի օգոստոսի 21-25-ը Սոֆիայում կայանալիք տարածաշրջանային ֆորումին:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև մասնակցության գրանցման համար անհրաժեշտ…

Հայաստանը մեր հայրենիքն է

Մայիսի 3, 2023
Դպրոցական անցուդարձ

«Սերը հայրենիքի հանդեպ կիսատ֊պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ, չի անում ոչինչ ով նրան ամեն ինչ չի տալիս, նա մերժում է նրան ամեն ինչ...»

Կառլ Բյոռնե

Եղվարդի հ․ 3 հիմնական դպրոցի երկրորդ «դ» դասարանում «Հայաստանը մեր հայրենիքն է» թեմայի ամփոփիչ դասն էր։ Օրը հագեցած էր հայրենասիրական…

«ԵԱ-ի 10 քաշային կարգում 2 ոսկե մեդալ նվաճելը լուրջ նվաճում է Հայաստանի համար». մեդալակիր ըմբիշերն ու մարզիչները հանդիպել են լրագրողների հետ

Մայիսի 3, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերջերս Զագրեբում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և 2 ոսկե ու 1 բրոնզ մեդալ նվաճել:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանն ու Սամվել Գևորգյանը ԵԱ-ի մեդալակիր մարզիկների հետ այսօր հանդիպել են լրագրողներին, ամփոփել Եվրոպայի առաջնությունն ու խոսել առաջիկա ծրագրերի մասին:

Գլխավոր մարզչի գնահատականը՝ մարզիկների…

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության զարգացման ծրագրերը

Մայիսի 3, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի դերը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում. «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մեզ…

Ի գիտություն դիմորդների

Մայիսի 3, 2023

Այն դիմորդները, որոնք հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) հայտագրել և հանձնել են միասնական քննություններ, իսկ հայտագրման 2-րդ փուլում չեն հայտագրել նախընտրած բուհը և մասնագիտությունը, ապա մինչև մայիսի 10-ը dimord.am կայքում պետք է հայտագրեն նաև բուհը, մասնագիտությունը և հանձնած կամ հանձնելիք քննությունները։

ՀՀ դպրոցականները կարող են մասնակակցել hամառուսաստանյան դպրոցական օլիմպիադային

Մայիսի 3, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՌԴ «Сириус» կրթական կենտրոնը Հայաստանի Հանրապետության աշակերտներին հրավիրում է մասնակցելու դպրոցականների համառուսաստանյան օլիմպիադային, որն անցկացվելու է առցանց ձևաչափով:

«Сириус» կրթական կենտրոնը համակարգում է համառուսաստանյան օլիմպիադաները՝ սովորողներին հնարավորություն ընձեռելով բացահայտել իրենց տաղանդը։

Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել siriusolymp.ru կայքում։

Հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ (862) 243 38 39/…