ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Անցկացվել է «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը

Մայիսի 2, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու «Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի» մարզադահլիճում օրերս կայացել են «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի հանրապետական եզրափակիչ մրցումները:

Միջոցառմանը ներկա եղել նաև ԿԳՄՍՆ մանկապատանեկան սպորտի բաժնի պետ Հարություն Եղոյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

Մասնակից թիմերը ներկայացրել են Շիրակի, Գեղարքունիքի…

Մշակութային միջոցառմամբ նշվել է Աշխատանքի օրը

Մայիսի 2, 2023
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 1-ին «Արմենիա վայն» գործարանում (Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ) տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Աշխատանքի օրվան:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, Արագածոտնի մարզի գյուղատնտեսության, արդյունաբերության, սննդի արտադրության կազմակերպությունների աշխատակիցներ:

Համերգային ծրագիրը մեկնարկել է Պարի…

Նախատեսվում է կազմավորել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մայիսի 2, 2023
Պաշտոնական

ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը միտված է բարձրագույն կրթության ու գիտության ոլորտների բարեփոխմանը և նպատակ ունի լուծել մի շարք խնդիրներ: Դրանցից առաջինը գիտության դաշտում…

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնություն. 10 բրոնզե մեդալ և եզրափակչի 3 մասնակից

Մայիսի 2, 2023
Սպորտային լուրեր

Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր անցկացվել են կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը, որոնց արդյունքներով Հայաստանի տղամարդկանց հավաքականի 9 ներկայացուցիչներ արժանացել են բրոնզե մեդալների:

Եվս երեք բռնցքամարտիկներ դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալների համար:

Տղաների պայքարում երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալները նվաճել են Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը…

Սերգեյ Ռախմանինով-150. միջոցառումներ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի հոբելյանին

Մայիսի 2, 2023
Մշակութային լուրեր

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մայիսի 2-ին՝ ժամը 18:00-ին, կբացվի «Սերգեյ Ռախմանինով. ես ռուս կոմպոզիտոր եմ…» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի համագործակցությամբ:

Ցուցադրությունը ներկայացնում է Սերգեյ Ռախմանինովին՝ որպես կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր։ Կցուցադրվեն արխիվային հազվագյուտ փաստաթղթեր և լուսանկարներ,…

Առաջին դասարանցիների հայտագրմանն ընդառաջ պարտադիր է կատարել տվյալների ստուգում stugum.emis.am կայքում

Մայիսի 2, 2023
Պաշտոնական

Մայիսի 2-ից մեկնարկել է 2022-23 ուստարում ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող երեխաների ընդունելության հայտագրմանն ընդառաջ տվյալների ստուգման գործընթացը:

Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի համար պարտադիր է երեխայի տվյալների վավերականությունը ստուգել https://stugum.emis.am կայքում:

Եթե 1-ին դասարան ընդունվող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, ապա ստուգումն անցնելիս անհրաժեշտ է կատարել համապատասխան նշումը…

Մեկնարկել է արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացը

Մայիսի 2, 2023
Սպորտային լուրեր

Մեկնարկել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացը:

Ատեստավորումն անցկացվել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար: Քննությանը մասնակցել է հայտագրված մարզիչ-մանկավարժներ շուրջ 60 տոկոսը։

Քննության ընթացքին հետևել և մասնակիցներին հաջողություն է մաղթել…

Քննարկվել են հայ-ռուսական մշակութային համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր

Ապրիլի 28, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով հյուրին՝ նախարարը շեշտել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու և արդյունավետությունը բարձրացնելու պատրաստակամությունը:

Գործատուների փառատոնն ուղղորդիչ է աշակերտների մասնագիտական կողմնորոշման համար. Արաքսիա Սվաջյան

Ապրիլի 28, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր «Մերիդիան» էքսպո կենտրոնում մասնակցել է «Career City Fest» լավագույն գործատուների փառատոնի բացմանը, որը կազմակերպել էր «Skill Event Marketing» ընկերությունը:

Փառատոնը, որն անցկացվում է առաջին անգամ, համախմբել էր ՀՀ առաջատար ընկերություններին, կրթական հաստատություններին, փորձագետների և աշխատաշուկայի ներկայացուցիչների:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է մասնակիցներին և ընդգծել. «Վստահ…

Երևանում մեկնարկել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» առաջին համաժողովը

Ապրիլի 28, 2023
Մշակութային լուրեր

Արամ Խաչատրյան տուն-թանգարանում այսօր մեկնարկել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» առաջին համաժողովը:

Օրակարգում մշակութային կրթության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են։

Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում լիագումար նիստից առաջ ներկայացվել է Ռուսաստանի կինոյի պետական կենտրոնական թանգարանի պատրաստած «Երգում եմ քեզ, ի՛մ Հայաստան» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել են «Հայֆիլմ» կինոստուդիայի ստեղծած կինոազդագրերը:…