ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կներդրվի ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագիր. կնքվել է հուշագիր

Ապրիլի 27, 2023
Միջազգային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ստորագրել են Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման համաձայնագիր ու ՀՀ ավագ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ կրթական համագործակցության հուշագիր:

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ…

Վարչապետի մոտ քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանն ու հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր

Ապրիլի 27, 2023
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության գործադիր ներկայացուցիչ Ստեֆան Շուտցին:

Հանդիպմանը քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցմանը և այդ գործում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Պարոն Շուտցը նշել է, որ իր գործընկերների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության ներկայացուցիչների հետ արդեն իսկ եղել է Ակադեմիական…

Համահայկական կրթական առցանց աշխատաժողով «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները» թեմայով

Ապրիլի 27, 2023
Սփյուռքի լրատու

2023 թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարության ու ՀԲԸՄ Հայ վիրտուալ համալսարանի համատեղ հերթական վեբինարը: Այս անգամ հոյւր է դարձել ամրիկահայ պատմաբան, գրականագետ, ցեղասպանագետ դոկտոր Ռուբինա Փիրումյանը:  Իր խոսքում Ռ.Փիրումյանը անդրադարձել է հայոց ցեղասպանության դասավանդմանը տարբեր տարիքների համար, դրա նպատակահարմարությանը և մեթոդիկային:  Բանախոսի ելույթը…

Դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողները պարգևատրվել են 1-ին կարգի դիպլոմներով

Ապրիլի 26, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներով է պարգևատրել 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։

Այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաներին 1582 դպրոցական է մասնակցել: Նրանցից 68-ը ստացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմներ, իսկ 246-ը՝ գովասանագրեր: Հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից:

ԿԳՄՍ…

Գերմանացի գործընկերների հետ քննարկվել են ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ստեղծման նախադրյալները

Ապրիլի 26, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ստեղծման վերաբերյալ, որը նախատեսված է նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում:

Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Քաղաքաշինության…

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի ECOSOC-ի երիտասարդական միջազգային համաժողովին

Ապրիլի 26, 2023
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով հանձնակատարի գրասենյակի ու Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից հիբրիդային ձևաչափով կազմակերպված «Accelerating the COVID-19 recovery and full implementation of the 2030 Agenda with and for youth» խորագրով համաժողովին:

Առցանց ձևաչափով կլոր-սեղան քննարկման ընթացքում…

Մետաքսի ճանապարհների երիտասարդական հետազոտական դրամաշնորհի համար ընդունվում են հայտեր

Ապրիլի 26, 2023
Լուրեր կազմակերպություններից

Ընդունվում են հայտեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մետաքսի ճանապարհ ծրագրի և Չինաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից համատեղ իրականացվող Մետաքսի ճանապարհների երիտասարդական հետազոտական դրամաշնորհի համար:

Այն կանցկացվի «Մետաքսի ճանապարհներին երիտասարդ հետազոտողների կարողությունների և ներդրման ամրապնդում» խորագրի ներքո: Մրցանակը սահմանված է մինչև 35 տարեկան երիտասարդ հետազոտողների համար: Թեկնածուի հետազոտությունը կարող է ընդգրկել մեկ կամ մի…

Նախագիծ. մի շարք փոփոխություններ նախադպրոցական կրթության ոլորտում

Ապրիլի 26, 2023
Պաշտոնական

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին փաթեթը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ փոփոխությունների փաթեթը պայմանավորված է մի շարք…

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը «Ակունքներ» նախագծի շրջանակում հանդես կգա համերգ-դասախոսությամբ

Ապրիլի 26, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը։

Ծրագրի նպատակն է ազգային ոչ նյութական մշակույթի պահպանումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը, ազգային երաժշտության հանրահռչակումը։

Ծրագրի շրջանակում ապրիլի 29-ին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նավագախմբի հետ համերգ-դասախոսությամբ հանդես կգա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։

Համերգի բանախոսն է երաժշտագետ,…

«Ստեղծում ենք օրենսդրական հիմքեր՝ գիտության ոլորտի հետագա բարեփոխումների համար». Ժաննա Անդրեասյան

Ապրիլի 26, 2023
Պաշտոնական

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ օրենսդրական…