ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Չբացահայտված Եվրոպա» նախագծի շրջանակում կներկայացվեն վոկալ-կամերային համերգներ

Ապրիլի 20, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կանտատա» մշակութային ՀԿ-ն ներկայացնում է «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանում եվրոպացի հայտնի կոմպոզիտորների չկատարվող ստեղծագործությունները:

«Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը բաղկացած է վոկալ-կամերային երեք համերգներից, որոնցից երկուսը նվիրված է եվրոպական կոնկրետ երկրի (Ֆրանսիա, Գերմանիա), իսկ վերջինը՝ Եվրոպային։

Առաջին համերգը կկայանա ապրիլի 21-ին՝ ժամը…

Շաբաթօրյակ

Ապրիլի 20, 2023
Դպրոցական անցուդարձ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով, ապրիլի 15-ին, Տավրուսի միջնակարգ դպրոցում, կազմակերպվեց շաբաթօրյակ:

Աշակերտներն ու դպրոցի ողջ անձնակազմը մաքրեցին դպրոցամերձ տարածքը, ջրեցին նոր տնկած տնկիները:

Տավրուսի միջնակարգ դպրոց

Ռազմահայրենասիրական տեսաֆիլմերի դիտում

Ապրիլի 20, 2023
Դպրոցական անցուդարձ

Տավրուսի միջնակարգ դպրոցում ապրիլի 14-ին՝ ռազմահայրենասիրական տասնօրյակն ավարտվեց հայրենասիրական ֆիլմերի ու երգերի դիտումով:

Աշակերտները մեծ բավականությամբ դիտեցին հայրենասիրության ու պատերազմի մասին «Գարեգին Նժդեհ», «Սպարապետ», «Գարուն ա» ֆիլմերը, ունկնդրեցին հայրենասիրական երգեր:

Տավրուսի միջնակարգ դպրոց

Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հայտերի ընդունումը

Ապրիլի 20, 2023
Սպորտային լուրեր

Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով մայիսի 28-ին երրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:

Տեղեկացնում ենք՝ արդեն մեկնարկել է մրցաշարի հայտադիմումների ընդունման գործընթացը: Հայտերը կարող եք լրացնել մինչև մայիսի 25-ը ներառյալ` հետևյալ հղմամբ:

Նշենք՝ մրցաշարը…

Հայ դպրոցականներն առցանց հանդիպում են ունեցել չինացի տիեզերագնացների հետ

Ապրիլի 20, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Շենչժու - 15» տիեզերանավի անձնակազմի հետ հայ դպրոցականների առցանց հանդիպմանը, որը կազմակերպել էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը՝ ավիատիեզերական գիտության և տեխնիկայի գիտելիքների խորացման նպատակով:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

«Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս

Ապրիլի 20, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ Ա․ Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցը 2023 թ. մայիսի 13-ին կազմակերպում է «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս, որին կարող են մասնակցել 7-12-րդ դասարաններում սովորող աշակերտները։

Կոնֆերանսն ընթանալու է երեք փուլով՝ գլխավոր զեկույցներ, զեկույցներ խմբերում, ուսուցողական-փորձարարական։ Գլխավոր զեկույցներով հանդես են գալու տարբեր գիտական, կրթական հաստատություններ ներկայացնող…

Սամբիստ Արսեն Խանջյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Ապրիլի 20, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 98 կգ քաշային Արսեն Խանջյանն Իսրայելում ընթացող Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Արսեն Խանջյանը նախ հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակչում առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլու նկատմամբ:

Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Այսօր՝ ապրիլի…

Ժողովրդական վարպետի վկայականի շնորհում

Ապրիլի 20, 2023
Մշակութային լուրեր

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ժողովրդական վարպետի կարգավիճակը հաստատող վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Նշյալ վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արվեստի (մետաղի, քարի, փայտի գեղարվեստական մշակման, խեցեգործության, թաղիքագործության, գեղարվեստական գործվածքի (ասեղնագործություն, ժանեկագործություն, գորգագործություն, կարպետագործություն և այլն)) ոլորտներում ստեղծագործող անձանց, որոնք գեղարվեստական ստեղծագործության իրեր են պատրաստում՝ ժողովրդական…

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Ապրիլի 20, 2023
Սպորտային լուրեր

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և կարիերայում երրորդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտել է Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ…

Նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2022 թ․ կատարողականը

Ապրիլի 20, 2023
Պաշտոնական

Հայրենաճանաչության նպատակով դպրոցներում ներդրվել է նոր առարկա` «Ես և իմ հայրենիքը»: Հայաստանի շուրջ 25.000 մշակույթի անշարժ հուշարձաններից 7-ն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Վերջին տարիներին մեծ թափ են ստացել պետության կողմից հուշարձանների վերականգնման աշխատանքները: Շուրջ 10 հուշարձան այժմ վերականգնվում է պետություն-մասնավոր անձ համագործակցությամբ:

Միայն նախորդ տարի ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններ է այցելել…