ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Տրետյակովյան պատկերասրահում կբացվի ցուցահանդես՝ նվիրված Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի 125-ամյակին

Ապրիլի 12, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի ներկայացուցիչներին՝ պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Տատյանա Կարպովայի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, Տրետյակովյան պատկերասրահի ներկայացուցիչներ:

Ռուսական…

«Աշխատաշուկայի պահանջարկի մասին հստակ տեղեկատվությունը կնպաստի մասնագիտությունների և տեղերի նպատակային պլանավորմանը». Արաքսիա Սվաջյան

Ապրիլի 12, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կազմակերպած աշխատաշուկայի մասնագիտական կազմի պիլոտային ուսումնասիրություն-վերլուծության ներկայացմանը: Այն նպատակ ունի աջակցելու մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին (ՄԿՈՒ):

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, աշխատաշուկայի վիճակագրության միջազգային փորձագետ Իգոր Չերնիշևը, տնտեսվարողների և ՄԿՈւ ոլորտի ներկայացուցիչներ:

Միջոցառումը…

Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը

Ապրիլի 12, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի ապրիլի 12-ի թիվ 495-Ա/2 հրամանով հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները:

 

4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`

«Մայրենի» (գրավոր, թեստ) - 08.06.2023 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) -…

«Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են լեգենդար շանսոնյեի 100-ամյակի միջոցառումներին վերաբերող հարցեր

Ապրիլի 12, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին…

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերը

Ապրիլի 12, 2023
Սպորտային լուրեր

Հայտնի էթե Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն ինչ կազմերով կմասնակցեն Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցահարթակ դուրս կգան Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109…

Մրցույթ՝ «Հայ կինոն 100 տարեկան է»

Ապրիլի 12, 2023
Մշակութային լուրեր

Այս տարի լրանում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը:
Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ դպրոցականների և ուսանողների շրջանում:
Մրցույթի նպատակն է հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը:

Մրցույթի պայմաններն ու կանոններն են.

  • ապրիլի 12-ից մինչև ապրիլի…

Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաստանի երեք ներկայացուցիչ եզրափակչում է

Ապրիլի 12, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երեք անդամներ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը եզրափակիչ է դուրս եկել բազմամարտում, նժույգթափերում և հենացատկում: Եզրափակչի ուղեգիր են նվաճել նաև Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակների վարժությունում:

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցել են նաև…

Բաց դաս՝ Նախնական զինվորական պատրաստություն առարկայից

Ապրիլի 11, 2023
Դպրոցական անցուդարձ

Բաժին – Մարտավարություն

Թեմա - Դասակը պաշտպանությունում, անտառում և տարբեր տեղանքներում

Զինղեկ, փոխգնդապետ՝ Գ. Ներսեսյան

Այսօր՝ ապրիլի 11-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 9-րդ «բ» դասարաnնի հետ համաձայն նախօրոք կազմված ծրագրի՝ անց է կացվել նախնական զինվորական պատրաստության բաց դաս:

Դասի նպատակն էր.

  • Ստուգել 8-րդ և 9-րդ դասարաններում ձեռք բերած գիտելիքների…

Խնդիր ենք դնում ոչ թե նոր դեղատոմս ստեղծել, այլ արդեն իսկ ունեցածն ավելի մատչելի կիրառել. Արթուր Մարտիրոսյան

Ապրիլի 11, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Արդեն կան դիմողներ. հայտերի ընդունումը շարունակվելու է մինչև 2023 թվականի մայիսի 2-ը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը լիահույս է, որ այս տարի նախարարությունն ավելի շատ հայտեր է ստանալու: «Մրցույթի…

Ամփոփվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքները

Ապրիլի 11, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի վերջին նիստը:

Ամփոփիչ նիստին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, հանձնաժողովի անդամ Կարեն Գիլոյանը:

Առաջնությունից առաջ հանձնաժողովի անդամներն ամփոփ ներկայացրել են…