ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի առաջիկա անելիքները

Ապրիլի 11, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորին Ֆլեյշերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխտնօրեն Նանա Սկաուն:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում…

Կազմակերպության ընտրության մրցույթ

Ապրիլի 10, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ գիտության կոմիտեն հայտարարում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» միջոցառումն իրականացնելու համար կազմակերպության ընտրության ՄՐՑՈՒՅԹ: Մրցույթի արդյունքում նախատեսվում է ընտրել կազմակերպություն, որը մրցութային հիմունքներով երիտասարդ շահառուներին կարող է տրամադրել ֆինանսական աջակցություն հետևյալ ուղղություններով.

- գիտական միջոցառումների կազմակերպում,
- գիտական դրամաշնորհների տրամադրում,

Նախագիծ. պետության համար առաջնային կարևորության մասնագիտությունների համար ուսանողական կրթաթոշակները կբարձրանան

Ապրիլի 10, 2023
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին նախագիծը:

Նախագծի ընդունման նպատակն է հասանելի և մատչելի կրթական ծառայությունների ապահովումը օրենքով նախատեսված սոցիալական խմբերի համար, ինչպես նաև ֆինանսական աջակցության մեխանիզմների բազմազանեցումը,…

Մայրս՝ մի բուռ տիեզերք

Ապրիլի 10, 2023
Դպրոցական անցուդարձ

Աշխարհում ամենասքանչելի էակը, որին հավերժ պարտք ենք, մայրն է, նա է միակ և անուրանալի Աստվածը:

Ապրիլի 6-ին՝ Կապանի N 5 հիմնական դպրոցի 6-րդ «ա» դասարանի (դասղեկ՝ Ն. Սարգսյան) «Մայրս` մի բուռ տիեզերք» խորագրով միջոցառումը նվիրված էր համայն աշխարհի մայրերին:

Կապանի N 5 հիմնական դպրոց

Մարմնամարզիկները Թուրքիայում մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Ապրիլի 10, 2023
Սպորտային լուրեր

Սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում է, որտեղ վաղը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանն ընդգրկված…

Հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը

Ապրիլի 10, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը:

Որոշման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:

2023-2024 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է՝

Մորս սրտի հետ աշխարնն եմ չափել

Ապրիլի 10, 2023
Դպրոցական անցուդարձ

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել՝ Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին...

Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,

Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։

«Հայ մշակույթի պատմություն» առարկա դասավանդող սփյուռքահայ ուսուցիչները կվերապատրաստվեն

Ապրիլի 7, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Էդիտ Պրինտ» հրատարակչության միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր սփյուռքահայ ուսուցիչների՝ «Հայ մշակույթի պատմություն» առարկայի փորձարարական վերապատրաստման ծրագրի իրականացման նպատակով:

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, հրատարակչության կողմից՝ տնօրեն Արթուր Գալստյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է…

Ուսման վարձի փոխհատուցում կհատկացվի նաև հեռավար ուսուցմամբ սովորողներին

Ապրիլի 7, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգում:

Գործող կարգավորմամբ՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է հատկացվում որոշակի խմբերին պատկանող ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ-ում գործող, հավատարմագրում ունեցող և ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ…

«Զատկի փառատոնի» փակման համերգին կհնչի Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան

Ապրիլի 7, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է «Զատկի փառատոն»:

«Զատկի փառատոնի» շրջանակում ապրիլի 4-ին կայացել է Հայաստանի կամերային պետական նվագախմբի և Պետական կամերային երգչախմբի համերգը՝ Գաբրիել Ֆորեի «Պավանա» և «Հոգևոր օրհներգ Ժան Ռասինի բառերով», ինչպես նաև Սեզար Ֆրանկի «Փրկչի վերջին խոսքը խաչի վրա» ստեղծագործությունների կատարումներով: Փառատոնում ընգրկված է նաև…