ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Միջավայր և պայմաններ՝ երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ինքնադրսևորման համար

Մարտի 31, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է երիտասարդության ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկմանը ներկա են եղել ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացնելով միջնաժամկետ ոլորտային հայտը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ երիտասարդական պետական քաղաքականությունն ուղղված է երիտասարդության մասնակցության,…

Չարենցավանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը

Մարտի 31, 2023
Սպորտային լուրեր

Սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 1-2-ը Չարենցավանում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը:

Մրցաշարին կմասնակցեն կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում մարզային ընտրական փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները: Մրցումները կմեկնարկեն ժամը 11:00-ից: Կիսաեզրափակիչները և եզրափակիչները նախատեսված են ապրիլի 2-ին:

Մասնակիցներին…

«Հնարավորությունների հարթակ» V դպրոցական գիտահետազոտական գիտաժողով

Մարտի 31, 2023
Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 22-ին տեղի կունենա «Հնարավորությունների հարթակ» V դպրոցական գիտահետազոտական գիտաժողովը, որին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-12-րդ դասարանների աշակերտները։

ՀՀ մարզերից և այլ երկրներից դիմող աշակերտները կարող են մասնակցել հեռավար։ Կարելի է ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ թիմային (մինչև 3 աշակերտ) աշխատանքներ։

Գիտաժողովի նպատակն է պատանեկան գիտահետազոտական գործունեության ակտիվացումն…

«Գեղագիտության ազգային կենտրոնն արվեստի ոլորտում ուղենշային կառույց է, որի գործունեությունն ընդգրկում է նաև մարզերը». Ժաննա Անդրեասյան

Մարտի 31, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն:

Այցի ընթացքում նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Տնօրեն Վահան Բադալյանը նախարարին ծանոթացրել է Գեղագիտության ազգային կենտրոնի շենքային պայմաններին և ենթակառուցվածքներին: Կենտրոնի ցուցադրության սրահում նախարարը դիտել է մանուկների և…

«Արտաշունչ» թատերական արվեստի փառատոնը Անապա քաղաքում

Մարտի 31, 2023
Սփյուռքի լրատու

Մարտի 23-ից 27-ը Անապա քաղաքում անցկացվեց «Արտաշունչ» թատերական արվեստի փառատոնը՝ թումանյանական օրերին ընդառաջ։ Փառատոնի շրջանակներում մասնակիցները, հյուրերը, կազմակերպիչները համախմբվել էին գրական-երաժշտական, թատերական արվեստի շուրջ։ Այստեղ յուրաքանչյուրը հնարավորիություն ունեցավ ի հայտ բերել իր տաղանդը և դրանով իսկ ոգեշնչել մշակութասեր հանդիսատեսին։ Ահա ազգային տարազներով բեմում են Թումանյանի սիրված հեքիաթների հերոսները՝ «Անխելք մարդը»,…

«Ունենալու ենք արդիական, ամբողջական ենթակառուցվածք, որը ծառայելու է նաև ոլորտային կազմակերպություններին». Ժաննա Անդրեասյան

Մարտի 30, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր շրջայց է կատարել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածքում՝ տեղում ծանոթանալու շենքային առկա վիճակին, իրականացվող աշխատանքներին և առաջիկա անելիքներին: 

Շրջայցին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է տարածքում, հանգամանորեն ծանոթացել շենքի առկա վիճակին, որից հետո նվագախմբի տնօրենության…

Մրցույթ՝ երաժշտական և արվեստի դպրոցների ուսումնամեթոդական գրականության մշակման և հրատարակման համար

Մարտի 30, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուղեցույցների և առարկայական ծրագրերի մշակման և տպագրման նպատակով՝ 2023 թվականին աջակցություն ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորելու համար:

 

Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝

  1. հայտ (ձևը կցվում է),

Հայտարարվել է «Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցիչ 2023» մրցույթը

Մարտի 30, 2023
Լուրեր կազմակերպություններից

Երևանում «Ռուսկի դոմ» գիտության և մշակույթի ռուսական կենտրոնն ազդարարել է «Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցիչ 2023» 14-րդ ազգային մրցույթի մեկնարկի մասին, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ:

Այս առիթով «Ռուսկի դոմ» կենտրոնում կայացել է մամուլի ասուլիս, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Կառավարությունը հաստատել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման տարածքը

Մարտի 30, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարություն այսօրվա նիստում գործադիրը որոշել է «Հրազդան» մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Հրազդանի կիրճ հ. 4 հասցեում գտնվող անշարժ գույքն ու հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով:

Նախատեսվում է ունենալ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող մարզադպրոց, որը կներառի գեղարվեստական…

Մշակույթի և սպորտի ոլորտների հատկացումներն էականորեն ավելացել են

Մարտի 30, 2023
Մշակութային լուրեր Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարությունում կայացել են մշակույթի և սպորտի ոլորտների 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումներ, որոնք անցկացրել են նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Կարեն Գիլոյանը:

Քննարկմանը մասնակցել են ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Առանձնացված է 2 բաղադրիչ՝ ուղղված միջազգային համագործակցությանն ու մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը

ԿԳՄՍ…