ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Հիշողության գնացք» կրթական-մշակութային ծրագիր՝ ավագ դպրոցի աշակերտների համար

Մարտի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի նախաձեռնությամբ 2023 թվականի հունիսի 20-ից հուլիսի 6-ը նախատեսվում է անցկացնել «Հիշողության գնացք» կրթական-մշակութային ծրագիր:

Ծրագրին մասնակցելու են ՌԴ-ի, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ավագ դպրոցների սաները: Նախատեսվում է ճանաչողական այց ՌԴ մի շարք քաղաքներ, որտեղ տեղի կունենան մի շարք կրթամշակութային…

Բացվել են ֆիզմաթ դպրոցի ինժեներական լաբորատորիաները

Մարտի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է գտնվել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ինժեներական, ռոբոտաշինական, հրթիռաշինության, անօդաչու թռչող սարքերի մոդելավորման լաբորատորիաների բացմանը:

Կարևորելով բնագիտամաթեմատիկական առարկաների դերը և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներության նորովի կիրառումը ուսումնական գործընթացում՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը հագեցած լաբորատորիաներ ունենալու ծրագիրը ներկայացրել է ՀՀ կառավարություն և…

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մնացել է 29 օր. հետհաշվարկը սկսված է

Մարտի 17, 2023
Միջազգային լուրեր Սպորտային լուրեր

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հյուսիսային պողոտայում այսօր ազդարարել են Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը:

Առաջնության մեկնարկին մնացել է 29 օր: Միջոցառման շրջանակում ներկայացվել է առաջնության խորհրդանիշը՝ հայկական մուֆլոնը, որի եղջյուրների վեր խոյացող ուրվագիծը հիմք է հանդիսացել ստեղծելու այս…

Մեկնարկում է «Լավագույն դպրոցական մինի այգի» 3-րդ մրցույթը

Մարտի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հետ համատեղ, հայտարարում են «Լավագույն դպրոցական մինի այգի» 3-րդ մրցույթի մեկնարկի մասին։

«Դպրոցական սնունդ» ծրագրի մաս հանդիսացող այս մրցույթի նպատակն ազգային մակարդակում դպրոցական այգիների ստեղծման…

Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Մարտի 17, 2023
Սփյուռքի լրատու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագրի մեկնարկի մասին:

2023 թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հուլիսի 2-29-ը:
Վերապատրաստումը կընթանա…

Հայտերի լրացուցիչ ընդունելություն՝ դասագրքերի համապատասխանությունը գնահատող հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով

Մարտի 17, 2023

«Հանրակրթության պետական չափորոշչի» պահանջներին 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների ստեղծվող դասագրքերի համապատասխանությունը գնահատելու նպատակով ձևավորվող առարկայական հանձնաժողովներում ընդգրկվելու համար հայտարարվում է հայտերի լրացուցիչ ընդունում:

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 2023 թվականի մարտի 17-30-ը ներառյալ: Մեկ անձի կողմից հայտը լրացվում է մեկ անգամ՝ ընտրելով մեկ դասագիրք կամ մեկ…

Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլին ընդառաջ

Մարտի 17, 2023
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը:

Քննարկվել են մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը, ՀՀ…

Տավուշի մարզի դպրոցների տնօրենները ներկայացրել են հանրակրթության նոր չափորոշչի ներդրման փորձը

Մարտի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են հանրապետության մենթոր-ավագ դպրոցների և Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ և տեղակալներ, մեթոդմիավորումների նախագահներ և ուսուցիչներ:

Հանդիպման նպատակն էր քննարկել չափորոշիչների ներդրման փորձը, առարկայական նոր չափորոշիչներով և ծրագրերով աշխատելու առանձնահատկությունները, ինչպես նաև սովորողների կարողունակությունների…

Հայերեն է թարգմանվել Ֆրիդրիխ Հյոլդեռլինի «Հիպերիոն» վեպը

Մարտի 17, 2023
Մշակութային լուրեր

Լույս է տեսել Ֆրիդրիխ Հյոլդեռլինի «Հիպերիոն կամ ուխտավորը Հունաստանում» վեպը: Գերմաներենից թարգմանել է Հակոբ Մովսեսը, հրատարակիչը «Անտարես»-ն է:

Թարգմանությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

«Հիպերիոն»-ը Հյոլդեռլինը (1770-1843 թթ.) մտահղացել է դեռ Տյուբինգենում ուսումնառության ժամանակ (1792 թ.):…

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

Մարտի 16, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել են ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Ժաննա Անդրեասյանը, կարևորելով Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված բարեկամական կապերը, նշել է, որ երկու երկրների հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը կարևոր…