ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Վոլեյբոլի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կանցկացվի Երևանում

Մարտի 9, 2023
Սպորտային լուրեր

2023 թվականի հուլիսի 21-23-ը Երևանում կանցկացվեն վոլեյբոլի Եվրոպայի Մ22 տղաների առաջնության Ե ենթախմբի հանդիպումները:

Հայաստանի հավաքականի հետ կմրցեն Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Դանիայի հավաքականները: Վոլեյբոլի մինչև 22 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումները կկայանան 2024 թվականին Հոլանդիայում:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ սա աննախադեպ իրադարձություն է. «Եվրոպայի վոլեյբոլի…

Երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում բացվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան երիտասարդական կենտրոն

Մարտի 9, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում բացվել է երիտասարդական կենտրոն, որն անվանակոչվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով:

Մեծամորի երիտասարդական կենտրոնի բացումն իրականություն է դարձել «Մեծամորի երիտասարդական խորհրդարան» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Մեծամորի համայնքապետարանի աջակցությամբ։

Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա…

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցներ և կոթողներ

Մարտի 9, 2023
Մշակութային լուրեր

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի՝ այս տարվա առաջին նիստը: Նիստում նորահայտ հուշարձանի կարգավիճակ են տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Կադաստրի կոմիտեի շենք», Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի տապանաքարեր «Մելիք Մանուչարի» և «Գրիգորի», Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի «Դամբարանադաշտ» և Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի «Խոյատապան ճանղուլի» պատմամշակութային արժեք…

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան․ կստորագրվեն մի շարք հուշագրեր

Մարտի 9, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական երկօրյա այցով մեկնել է Վրաստան՝ երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։

Պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե…

Անցկացվել են սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնությունները

Մարտի 9, 2023
Սպորտային լուրեր

Երևանի «Դինամո» մարզահամալիրում մարտի 5-8-ն անցկացվել են սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնությունները:

Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել դեռահասները: Առաջնությանը ՀՀ մարզերի և Երևանի 14-ից 16 տարեկան ավելի քան 120 մարզիկ-մարզուհի է մասնակցել:

Դեռահաս աղջիկների պայքարում հաղթողներ են ճանաչվել Սյուզի Ազիզբեկյանը (41 կգ), Յուլյա Մարտիրոսյանը (44…

«Կանանց բոլոր արձանները ապանձնավորված են, արտահայտում են որևէ հավաքական կերպար կամ զգացմունք»․Ժաննա Անդրեասյան

Մարտի 9, 2023
Լուրեր կազմակերպություններից

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Մ Մաշտոցի անվան Մատենադարանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովը։

Համաժողովին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը,…

Արսեն Բաղդասարյանը և Ռաիսա Գալստյանը նշանակվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ

Մարտի 7, 2023
Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի փետրվարի 7-ի N 247-Ա և N 243-Ա որոշումներով Արսեն Բաղդասարյանն ու Ռաիսա Գալստյանը նշանակվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ:

Արսեն Բաղդասարյանը 2021 թվականից զբաղեցրել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնը, իսկ մինչ այդ երկար տարիներ եղել է նախարարության համակարգում: Ռաիսա…

Համերգ՝ «Նվիրում Խաչատրյանին» խորագրով

Մարտի 7, 2023
Մշակութային լուրեր

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մարտի 9-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Նվիրում Խաչատրյանին» խորագրով համերգը:

Կատարումներով հանդես կգան երիտասարդ երաժիշտներ Սոնա Բարսեղյանը /դաշնամուր/, Անուշ Նիկողոսյանը /ջութակ/, Ալեքսանդր Վասիլևը /կլարնետ/, Դավիթ Եժովը /թավջութակ/:

Համերգին կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից, տեղի կունենա Բելլա Կովաչի «Նվիրում Խաչատրյանին» /կլարնետի համար/ հայաստանյան պրեմիերան:

Հանդիսատեսն ընդմիջմանը հնարավորություն…

ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

Մարտի 7, 2023
ՏՀՏ նորություններ

Մեկնարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ բնագավառում կրթական պարգևների ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Մրցանակաբաշխության նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին բացահայտելն ու խրախուսելն է։

Մրցանակին կարող են հավակնել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարաններում սովորող աշակերտները, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն, մասնակցել ՏՏ ոլորտի…

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. Երևանում և մարզերում ավարտվել է ընտրական փուլը

Մարտի 7, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ 10 մարզերում և Երևանում կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի առաջին` մարզային ընտրական փուլի մրցումները, որոնց շուրջ 2070 անձ է մասնակցել:

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 235 մասնակից, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզը՝ 205 մասնակից:

Մասնակցության ցուցանիշները՝…