ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մրցույթ՝ ԱԱԳԼ կառավարիչ-տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար

Մարտի 7, 2023
Լուրեր կազմակերպություններից

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԱԱԳԼ կառավարիչ-տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարում է բաց մրցույթ:

Դիմումները և փաստաթղթերի ամբողջական փաթեթն առձեռն կամ պատվիրված փոստի միջոցով պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտե կամ մինչև 2023 թ. ապրիլի 9-ը ներառյալ՝ ուղարկել aanl.board@scs.am

«Ինքնաճանաչում. Էրեբունի». պարգևատրվել են համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի հաղթողները

Մարտի 7, 2023
Մշակութային լուրեր

ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում տեղի է ունեցել 2022 թ. համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցահանդեսի բացման և հաղթողների պարգևատրման արարողությունը:

2022 թ. մրցույթ-փառատոնը կրել է «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագիրը, որն անցկացվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ:

Մրցույթ-փառատոնին կարող էին մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհով օժտված հայ մանուկները…

Հաստատվել է դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը

Մարտի 7, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը:

Ուսումնական հաստատության կառավարման նոր մոդելով ուսումնադաստիրակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահված է տարբեր ղեկավարների՝ ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչական, տնտեսական և ֆինանսական գծով՝ վարչատնտեսական մասի համակարգողը: Վերջինս ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում…

Գարնանային կարկաչներ

Մարտի 7, 2023
Դպրոցական անցուդարձ

Արևի հրամանը գարուն է բերել:

- Ես կդայլայլեմ,- ասաց արտույտը:
- Ես պիտի ծաղկեմ, -ասաց ծաղիկը:
- Մենք պիտի երգենք արևի երգը,- բացականչեցին մանուկները և ահա դպրոցի 4-րդ «բ» դասարանում կարկաչում է. «Ա՜խ երանի գարուն լինի» տարին բոլոր ժամանակ…

Եվ գարունը դաշտից տեղափոխվեց դպրոցի գրադարան...

Փթթել են մանուկները…

Քննարկվել են համատեղ անելիքները

Մարտի 6, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ:

Գործընկերները քննարկել են համատեղ անելիքները և ոլորտները կապակցող հարցերը:

Մասնավորապես քննարկվել են առողջ ապրելակերպի միջոցառումների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: Ընդգծվել է, որ հարցը կարևոր է երկու գերատեսչությունների համար և այս…

Համագործակցության հուշագիր՝ Հատիս լեռան վրա հայտնաբերված ամրոցի վերականգնման աշխատանքների վերաբերյալ

Մարտի 6, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է հուշագիր՝ ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման և վերականգնման աշխատանքների շուրջ համագործակցության վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի…

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ դպրոցի տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի փորձաքննություն իրականացնելու նպատակով

Մարտի 6, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-ն հրամանով հաստատված զարգացման ծրագրին ներկայացված պահանջներին հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության փորձաքննություն իրականացնելու նպատակով։

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ մինչև 2023 թվականի…

«Մասնակցային լինել հանրային կյանքի բարեփոխումներին». ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` երիտասարդներին

Մարտի 6, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» ծրագրի նոր փուլի մեկնարկին:

Ծրագրի բացման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությանը՝ Հայաստանում ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացմամբ երիտասարդների…

Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Սոֆիայի միջազգային մրցաշարում

Մարտի 6, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 5 մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում:

Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը՝ եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասնելով Ճապոնիայի ներկայացուցիչ Կյոտարո Սոգաբեի նկատմամբ և դառնալով ոսկե մեդալակիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Ռուդիկ Մկրտչյանը (55…

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կիրականացվի շուրջ 200 կրթամշակութային ծրագիր

Մարտի 6, 2023
Մշակութային լուրեր

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տարվա ընթացքում իրականացվում են բազմաբովանդակ ծրագրեր. տարբեր տարիքային խմբի երեխաներ մասնակցում են շուրջ 200 կրթական, մշակութային ծրագրերի և միջոցառումների:

Կրթամշակութային ծրագրերի հիմնական նպատակն է արժևորել գիրքն ու ընթերցանությունը, նպաստել ընթերցելու մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, նպաստել գիրքը՝ որպես մշակութային արժեք և մտավոր զարգացման միջոց դիտարկելու…