ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Լավագույն ձեռագիր» մրցույթ

Փետրվարի 28, 2023
Դպրոցական անցուդարձ

Ձմռան վերջին օրով Գարունն էր շտապել Կապանի N 5 հիմնական դպրոցի գրադարան:

Գրադարանում իրենց հուզմունքով լցված նստել էին տարրական դպրոցի 1-4-րդ դասարաններից ընտրված «Լավագույն ձեռագիր» մրցույթի ակտիվ մասնակիցները:

Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը, փոխտնօրեն Ալինա Մկրտչյանը, ՄԿԱ տեղակալ Արևհատ Մաթևոսյանը, ԴԱԿ Հասմիկ Մեսրոպյանը, մ/մ նախագահ Արևիկ Աբրահամյանը, գրադարանավար Գայանե Հարությունյանը և…

2 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ Լեհաստանի հրաձգության բաց առաջնությունից

Փետրվարի 28, 2023
Սպորտային լուրեր

Հայ հրաձիգները Լեհաստանում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում մասնակցել են Բելոստոկ քաղաքում անցկացված բաց առաջնությանը, որում 2 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել:

Առաջնության հաղթողներ են դարձել Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, արծաթե մեդալներին արժանացել են Վրեժ Թորոսյանը, Բենիկ Խլղաթյանը և Զավեն Իգիթյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել Գագիկ…

Քննարկվել են հայ-իրանական համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները

Փետրվարի 27, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ԻԻՀ…

Բռնցքամարտիկները երկուական արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Ստրանջայի մրցաշարում

Փետրվարի 27, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Բուլղարիայում անցկացված Ստրանջայի 74-րդ մրցաշարում:

Մրցաշարի փոխչեմպիոններ են դարձել Համբարձում Հակոբյանը և Դավիթ Չալոյանը, իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (67 կգ):

80 կգ քաշային կարգի եզրափակչում Համբարձում Հակոբյանը դժվարին պայքարում զիջել է աշխարհի չեմպիոն, ԱՄՆ…

Բարեկենդանի տոնի առթիվ Ժողովրդական արվեստների թանգարանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Փետրվարի 27, 2023
Մշակութային լուրեր

Բարեկենդանը հայոց ավանդական կենցաղում նշվող տոներից էր, որը ներկայում կրկին տարածում է ստանում և նորովի մեկնաբանությամբ նշվում Հայաստանի տարբեր համայնքներում՝ հատկապես երիտասարդների աշխույժ ներգրավվածությամբ և գործուն մասնակցությամբ։

Այս տարի Բարեկենդանի տոնը նշվել է նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում. իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ տարբեր ձևաչափերով և տարբեր տարիքային…

Շաբաթօրեայ Վարժարանը Նշեց Վարդանանց Տօնը

Փետրվարի 27, 2023
Սփյուռքի լրատու

25 Փետրուար 2023, Շաբաթ օր Հարաւային Քալիֆորնիոյ Փասատենա քաղաքի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ շաբաթօրեայ վարժարանը նշեց Վարդանանց տօնը:

Հարաւային Քալիֆորնիոյ Փասատենա հայահոծ քաղաքի շաբաթօրեայ վարժարանի յատուկ եւ յիշատակելի օրն էր 25 Փետրուար 2023, Շաբաթ օրը: Կէսօրին, բազմաթիւ ծնողներ, մեծ հայրեր եւ մեծ մայրեր, ինչպէս նաեւ այլ քաղաքներէ ժամանած հիւրեր եւ համակիրներ…

Երաժշտությունը մարդկության առաջին ուսուցիչն է

Փետրվարի 27, 2023
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 23-ին տոնական տրամադրություն էր Կապանի N 5 հիմնական դպրոցում:

Երաժշտության ուսուցչուհի Մարինե Խամփերյանի նախաձեռնությամբ և դպրոցի 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարանների աշակերտների ակտիվ մասնակցությամբ տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում՝ «Երաժշտությունը մարդկության առաջին ուսուցիչն է» խորագրով նվիրված բոլոր ժամանակների հայ ժողովրդական երաժշտությանը:

Միջոցառման գերնպատակն էր աշակերտների մեջ սերմանել սեր և հուզազգացմունքային վերաբերմունք…

«Ամենակարևոր հարցերից մեկը բարձրագույն կրթության և հետազոտության սերտացումն է». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

Փետրվարի 27, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Աճ, կրթություն և նորարարություն» թեմայով քննարկմանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է կրթության որակի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության առաջիկա տարիների ռազմավարական ծրագրերը և նախատեսվող քայլերը` ընդգծելով կրթության բոլոր մակարդակների խնդիրների…

Ազատ ոճային ըմբիշներ Վազգեն Թևանյանը ոսկե, Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալներ են նվաճել Ալեքսանդրիայի մրցաշարում

Փետրվարի 27, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 2 մեդալ է նվաճել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Վազգեն Թևանյանը ոսկե, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ են նվաճել Ալեքսանդրիայի միջազգային մրցաշարում:

65 կգ քաշային կարգի եզրափակչում…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանին հոբելյանի առթիվ

Փետրվարի 27, 2023
Մշակութային լուրեր

Գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը:

Այդ առիթով ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են գեղանկարչի արվեստանոց` շնորհավորելու և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը փոխանցելու արվեստագետին։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.…