ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր

Փետրվարի 23, 2023
Լուրեր կազմակերպություններից

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող փոփոխությունները պահանջում են միասնական…

Կարեն Գիլոյանը ներկա է եղել ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանին նվիրված միջազգային հուշամրցաշարին

Փետրվարի 23, 2023
Սպորտային լուրեր

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել է 8 երկրի շուրջ 130 ներկայացուցիչ:

Հուշամրցաշարն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ:

Մրցաշարի եզրափակիչներին հետևել և պարգևատրման…

Անմահ Լոռեցին

Փետրվարի 23, 2023
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց գրական-երաժշտական ցերեկույթ՝ «Հանճարեղ Լոռեցին» խորագրով` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդյան 154-ամյակին: Դպրոցում տոնական տրամադրություն էր: Հ. Թումանյանի շունչն էր ամենուր…

Անմահ, հավերժական Թումանյան…

Ամենայն հայոց բանաստեղծ, մտավորական, որի ծովածավալ գրական երկերը` հեքիաթները, լեգենդները , պոեմները, պատմվածքներն ու…

Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության մեդալով

Փետրվարի 23, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ու Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է 2022 թվականին Հայաստանի մասնակցությանը Վենետիկի…

Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Փետրվարի 23, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հայաստան այցի շրջանակում Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ), հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և…

Շառլ Ազնավուրի հոբելյանական ծրագրի կազմման նպատակով ընդունվում են հայտեր

Փետրվարի 22, 2023
Մշակութային լուրեր

2024 թվականին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրում է ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում:

Հայտերը պետք է պարունակեն ծրագրի անվանումը, կազմակերպության անվանումը, բովանդակության հակիրճ նկարագրությունը, նախատեսվող ֆինանսավորման չափը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 22-ն է:
Էլ. փոստ՝

5 դահուկորդ Սլովենիայում կմասնակցի աշխարհի առաջնությանը

Փետրվարի 22, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի դահուկային սպորտի հավաքականը փետրվարի 22-ից մարտի 5-ը Սլովենիայում կմասնակցի դահուկավազքի աշխարհի առաջնությանը:

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Կատյա Գալստյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը և Աննա Ռաշոյանը։ Հավաքականի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը թիմին կմիանա փետրվարի 25-ին։

Միքայել Միքայելյանը, որը վերջերս Տոբլախում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում ընդգրկվել է 50…

«Հստակ գիտենք, թե ինչ ակնկալիքներ ունենք»․ Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի մասին

Փետրվարի 22, 2023
Լուրեր կազմակերպություններից

 «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքը զարգացման գործընկերների մասնակցությամբ այսօր շարունակվել է հերթական խորհրդատվական հանդիպմամբ։

Քննարկմանը մասնակցել ու ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը կարևորել է այսօրինակ ձևաչափերով քննարկումների անցկացումը, ինչպես նաև նշել, որ…

Արտավազդ Փելեշյանն այսօր նշում է 85-ամյակը. ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը շնորհավորել են Վարպետին

Փետրվարի 22, 2023
Մշակութային լուրեր

Այսօր գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 85-ամյա հոբելյանն է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Վարպետին՝ շնորհավորելու և պատվելու նրա վաստակը:

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք վայելելու Ձեր տաղանդն ու գործերը: Հույս ունեմ՝ դեռ…

Մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին

Փետրվարի 22, 2023
Սպորտային լուրեր

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Գերմանիայի Կոտբուս քաղաք, որտեղ փետրվարի 23-26-ը կկայանա առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը։

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Թիմը հանդես կգա մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հավաքականի գլխավոր մարզիչ…