ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Համատեղ ուժերով պետք է իրականացնել կրթության զարգացմանն ուղղված քայլեր». Ժ. Անդրեասյանը հանդիպել է «Այբ» համայնքի ներկայացուցիչների հետ

Փետրվարի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել են «Այբ» համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախարարը, կարևորելով նմանօրինակ ձևաչափով հանդիպումները, նշել է, որ համատեղ ուժերով պետք է իրականացնել կրթության զարգացմանն ուղղված քայլեր:

Հանդիպման նպատակն էր շարունակել համագործակցությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության ամբողջ…

Հաստատվել է մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը

Փետրվարի 17, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը՝ համապատասխանեցնելով կրթության զարգացման միտումներին համահունչ մասնագետների պաշտոնի նկարագրին:

Որոշումը տարածվում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող բոլոր այն ուսումնական հաստատությունների վրա, որոնք անցում են կատարում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կառավարման նոր…

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում 2023

Փետրվարի 17, 2023
Սփյուռքի լրատու

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2023 թվականին ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների…

Հայաստանում կամավորության ինստիտուտի զարգացումը՝ Երիտասարդական ֆորումի քննարկման առանցքում

Փետրվարի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը Գյումրիում մասնակցել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության․ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր, վաղը» ծրագրի շրջանակում կազմակերպված երիտասարդական ֆորումին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կամավորության ճանաչելիության, ոլորտային փորձնակություն, ուսումնառության ընթացքում մասնագիտական փորձ ձեռք բերելու անհրաժեշտության վերաբերյալ մի…

Դպրոցականների շախմատի 17-րդ օլիպիադային ընդառաջ

Փետրվարի 17, 2023
Դպրոցական անցուդարձ

Ավարտվեց դպրոցականների շախմատի 17-րդ օլիմպիադայի ներդպրոցական փուլը:

Մրցույթն անցկացվեց ներդասարանական կարգով, ապա՝ միջդասարանական:

Այսպես. 3-րդ-ից 8-րդ դասարանները ներդպրոցական փուլին 5 ուժեղագույն աղջիկներ և 10 տղաներ:

Դպրոցի հավաքական թիմը ձևավորվեց հետևյալ կազմով՝

1. Ավագյան Գառնիկ, 4-րդ «ա» դասարան

2. Մարության Դավիթ, 5-րդ «բ» դասարան

3. Էլոյան Մանվել, 6-րդ «բ» դասարան

4.…

Հայ-չեխական համագործակցության նոր հեռանկարներ

Փետրվարի 16, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերն ու զարգացման հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ հանդիպումը լավ առիթ է՝ երկու երկրների միջև առկա համագործակցության…

Գիրք նվիրելու օրը՝ գրադարաններում և թանգարաններում

Փետրվարի 16, 2023
Մշակութային լուրեր

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գրադարաններն ու թանգարանները կիրականացնեն թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ:

Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 17-20-ը (ցանկը կցվում է): Միջոցառումների շրջանակում նախատեսվում են ցուցադրություններ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր և հանդիպումներ ոլորտի ներկայացուցիչների հետ:

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Սերբիայի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Փետրվարի 16, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ արժանանալով արծաթե մեդալի:

Հայ մարզիկը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարել է 3:40.89 րոպեում, ինչը Հայաստանի նոր ռեկորդ է:

Բելգրադի միջազգային մրցաշարին մասնակցել է նաև վազորդ Գայանե Չիլոյանը: Կանանց 60 մետր մրցատարածությունը նա հաղթահարել է…

Համահայկական աշակերտական աշխատաժողով՝ նվիրված «Սասնա ծռեր» էպոսին

Փետրվարի 16, 2023
Սփյուռքի լրատու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ կազմակերպում է համահայկական աշակերտական աշխատաժողով՝ նվիրված «Սասնա ծռեր» ազգային էպոսին:

Աշխատաժողովի նպատակն է վերահաստատել «Սասնա ծռեր» էպոսի կարևորությունը և նպաստել աշակերտների պատկերային ու իմացական դաշտի ընդլայնմանը, վերլուծական կարողությունների զարգացմանը:

Աշխատաժողովին կարող են մասնակցել սփյուռքի…

Կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնի Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների անցկացման համար

Փետրվարի 16, 2023
Մշակութային լուրեր

2023 թվականին նշվում է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ի նիստում հավանություն է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հավելյալ 240 մլն 542 հազար դրամ հատկացնելու մասին որոշմանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, զեկուցելով հարցը, նշել է, որ կինոյի հիմնադրումը եղել է խոշորագույն մշակութային…