ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Մեր գործունեությամբ նպաստենք մարդկանց՝ մշակութային որակյալ արտադրանքին հաղորդակցմանը». Ժաննա Անդրեասյան

Փետրվարի 16, 2023
Մշակութային լուրեր

Հաստատման փուլում է գտնվում մշակույթի ոլորտի զարգացման ռազմավարությունը, որն ամրագրում է հետագա տարիների անելիքները: Սա հնարավորություն է՝ հասկանալու առաջիկա քայլերը, մասնավորապես՝ քննարկելու մշակութային հաստատությունների գործունեության և ֆինանսավորման սկզբունքների բարելավման հարցը:

Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը թատրոնների, թատերահամերգային հաստատությունների տնօրենների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա են եղել նաև…

Օգտակար մրցույթ-վիկտորինա

Փետրվարի 16, 2023
Դպրոցական անցուդարձ

2023թ-ի փետրվարի 14-ին Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի «Պատմություն, հասարակագիտություն, ՀԵՊ, հայրենագիտություն» առարկայական մեթոդմիավորման և Պատմություն առարկայի ուսուցչուհի Աստղիկ Հայրումյանի նախաձեռնությամբ 6-րդ ա և 6-րդ բ դասարանների միջև Հայոց պատմություն առարկայից կազմակերպվեց մրցույթ- վիկտորինա: Ծրագիրը հագեցած էր պատմական նյութերով ու մեջբերումներով: Մրցույթն սկսվեց երկու թիմերի` «Հայկյանների» և «Թորգոմածինների»…

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները միջազգային մրցաշարերի կմասնակցեն

Փետրվարի 16, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները միջազգային մրցաշարերի կմասնակցեն համապատասխանաբար Եգիպտոսում և Ռուսաստանի Դաշնությունում:

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում փետրվարի 23-26-ն անցկացվող մրցաշարում Հայաստանը ներկայացված կլինի միայն ազատ ոճայինների պայքարում:

Իբրահիմ Մուստաֆայի անվան միջազգային մրցաշարում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հանդես կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65…

Ց-ց հնչյուն տառի ուսուցման դաս

Փետրվարի 16, 2023
Դպրոցական անցուդարձ

Հայի հացը սկսվում է գութանից, հողից ու դաշտից, հատիկից, խաչից ու աղոթքից: Ց-ց հնչյուն – տառի ուսուցման դաս էր 1-ին բ դասարանում ( դասվար` Մ. Հովսեփյան, ուսուցչի օգնական` Ա. Պետրոսյան):

Ուսուցչուհին ներկայացրեց ցորենի ցանքի, ցորենի հացի զտացման բարդ ու երկար աշխատանքի մասին:

Աշակերտները սովորեցին ցորենի և հացի մասին ասացվածքներ:

Ցուցադրված…

Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումները մեկնարկել են

Փետրվարի 15, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս օրերին հյուրախաղերով հանդես է գալիս Միացյալ Թագավորությունում։

2023 թվականին նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթներով տրվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը։

Համերգային շրջագայությունը սկսվել է փետրվարի…

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

Փետրվարի 15, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլենիուսին և հայաստանյան գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատին:

Ողջունելով հյուրերին` Ժաննա Անդրեասյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը ցուցաբերված աջակցությունը:

Ընդգծելով համատեղ…

Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում

Փետրվարի 15, 2023
Սպորտային լուրեր

Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2023 թվականների առաջնությունների վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի են դարձել տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և կանանց մինչև 16 (C դիվիզիոն) և 18 (C դիվիզիոն) տարեկանների հավաքականների մրցակիցները:

Հայաստանի տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Կիպրոսի,…

ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը՝ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

Փետրվարի 15, 2023
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքը:

Նախագիծն այսօր առցանց ձևաչափով քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում, որում ներգրավված են ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտներ:

Ողջունելով հանդիպման…

Գլխավոր դատախազությունն իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության է հանձնել Հայաստանի պատմության թանգարանին

Փետրվարի 15, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության համագործակցության արդյունքում 2023 թվականի փետրվարի 15-ին իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության են հանձնվել Հայաստանի պատմության թանգարանին: Պահպանության հանձնված մշակութային արժեք հանդիսացող արծաթե իրերը գոտիների զարդատախտակներ են, գոտիների հատվածներ և թեյի սպասքահամալիր (շաքարաման և վեց բաժակակալ):

Թանգարանային նմուշների…

Քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության հեռանկարները

Փետրվարի 15, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և կարևորել հայ-ճապոնական բարեկամական կապերի զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի…