ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կայացել է Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի ձմեռային բաց առաջնությունը. հայտնի են հաղթողները

Հունվարի 30, 2023
Սպորտային լուրեր

Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում hունվարի 28-ին կայացել է Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի ձմեռային բաց առաջնությունը: Մրցաշրջան-2023-ի մեկնարկային մրցաշարին մասնակցել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արտաշատի և Կապանի հավաքական թիմերի՝ 20 տարեկան և ավելի ցածր տարիքի շուրջ 130 մարզիկներ։

Մրցաշարին մասնակցել են նաև Հայաստանի մեծահասակների տղամարդկանց և կանանց հավաքականների մարզիկները։

Մրցաշարին ներկա է…

Նախագիծ. արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները կամավոր ատեստավորմամբ 80-138 հազար դրամ հավելավճար կստանան

Հունվարի 30, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ատեստավորման արդյունքում ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգի նախագիծը:

Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը և լրավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը։

Նախագծով…

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին» կինոարտադրության հարթակին

Հունվարի 30, 2023
Մշակութային լուրեր

Իտալական Տրիեստե քաղաքում անցկացվել է ամենամյա «Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին» (WHEN EAST MEETS WEST) կինոարտադրության հարթակը:

2023 թվականին պաշտոնական հրավերով այդ հարթակին մասնակցել են հայ կինոգործիչները, այդ թվում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ֆիլմ-հանձնակատար Մելիքսեթ Կարապետյանը, միջազգային բաժնի ղեկավար Նաիրա Գևորգյանը, ինչպես նաև վեց հայ կինոարտադրողներ:

WEMW-ի ամենամյա կինոհարթակը կազմակերպվել է…

Հաստատվել է 2023-2024 ուստարվա մի շարք դասարանների երաշխավորված դասագրքերի ցանկը

Հունվարի 30, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հունվարի 26-ի N 136-Ա/2 հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների դասագրքերի գործածության երաշխավորված ցանկը: Ըստ հրամանի՝ հաստատվել են նաև ազգային փոքրամասնությունների և բրալյան դասագրքերը:

Տարրական դասարանների բոլոր աշակերտներին դասագրքերը…

«Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն ընդունելը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար». Կարեն Գիլոյան

Հունվարի 30, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց 2027 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ սա շատ կարևոր իրադարձություն է, որն իրականություն դարձնելու համար ՀՀ կառավարությունն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան արել են հնարավորը. «Այս նվաճումը մի…

Տեղի են ունեցել հայ-եգիպտական բարձր մակարդակի հանդիպումներ, ստորագրվել են հուշագրեր

Հունվարի 30, 2023
Միջազգային լուրեր

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրել է միջոլորտային համագործակցության հուշագիր: Երկու երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել են…

Հրաձգության մրցաշար՝ պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությամբ

Հունվարի 30, 2023
Սպորտային լուրեր

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի կիսաբաց հրաձգարանում կայացել է պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների միջև հրաձգության հանրապետական մրցաշարը։

Եզրափակիչ փուլի վերջին օրը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է հրաձագարան և ողջունել մասնակիցներին։

Մրցաշարն անցկացվել է թիմային և անհատական հաշվարկով։ Մասնակցել է 32 պետական կառույցի 174 մասնակից, որոնցից 91-ը՝ տղամարդ,…

Արամ Մանուկյանի անվան մարզառազմական դպրոցում Բանակի օրվա ցուցադրական վարժանքին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը

Հունվարի 30, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հունվարի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց։ Նախարարն ու տեղակալը ներկա են գտնվել Բանակի օրվան նվիրված՝ դպրոցի սաների ցուցադրական վարժանքին, որի ընթացքում սովորողները ենթադրյալ դիվերսիոն գործողության չեզոքացում են կատարել։

Շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ՝…

«Հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որ ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը մեծանա». Ժաննա Անդրեասյան

Հունվարի 27, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալվել է «Հետք» մեդիա գործարանում: Նախարարը հանդես է եկել դասախոսությամբ՝ կրթության ոլորտի բարեփոխումների թեմայով, պատասխանել ապագա հետաքննող լրագրողների հարցերին:

Ներկայացնելով կրթության ոլորտում կատարվող համակարգային փոփոխությունները՝ նախարարը մանրամասնել է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող պետական համալիր ծրագրերը: Նրա խոսքով՝ առաջինը ուսուցիչների…

«Մեզ համար առաջնահերթ է գիտության նկատմամբ հետաքրքրության զարգացումը՝ սկսած դպրոցից». Ժաննա Անդրեասյան

Հունվարի 27, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը:

«Գիտուժ» նախաձեռնության անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը և նպատակները, ինչպես նաև քննարկվել են գիտության ոլորտում պետական պատվերի…