ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետության բարձրացման հարցերը

Հունվարի 27, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխտնօրեն Նանա Սկաուին:

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» գործակալության ղեկավար Սաթենիկ Մկրտչյանը:

Ողջունելով հյուրերին` նախարարն անդրադարձել է Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը` հատկապես կարևորելով Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի…

Դրամաշնորhային մրցույթ` դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով

Հունվարի 27, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորhային մրցույթ` դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով:

Դրամաշնորհի ծրագրով նախատեսվում է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացման համար պետական բյուջեի միջոցներից հաղթող մասնակցին (կազմակերպություն) անհատույց և անվերադարձ տրամադրել դրամական հատկացում: Դրամական հատկացման բյուջեն կազմում է 23…

Շնորհավոր տո՛նդ, Հայո՛ց բանակ

Հունվարի 27, 2023
Դպրոցական անցուդարձ

Մեր բանակը երկրի սիրտն է: Փա՛ռք Աստծո, այն առողջ է։
Թեև վտանգը միշտ կողքիդ է, Հայո՛ց բանակ, բայց քո տոնն ենք նշում համարձակ:

Հունվարի 26-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների սաները, դպրոցի զինղեկ՝ փոխգնդապետ Գարիկ Ներսեսյանի գործնական ջանադրությամբ ռազմամարզական մրցումների մասնակիցները դարձան:

Իրականացվեց ՆԶՊ նորմացույցների գործնական կատարում, խմբային…

«Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն ժողովածուն նախատեսված է ընթերցողների լայն լսարանի համար

Հունվարի 27, 2023
Մշակութային լուրեր

2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակվել է «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն ժողովածուն։

Գիտահանրամատչելի այս ժողովածուն նախատեսված է ընթերցողների առավել լայն լսարանի համար: Առանձին հոդվածների տարբերակով փորձ է արվել ամփոփ, սակայն գիտական արդի ընկալումներին համահունչ ներկայացնել հայ ժողովրդի…

Փոփոխություններ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում

Հունվարի 27, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը:

«Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է, որ տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` նրա մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան:

Ներկայում ուսուցիչների…

Աշակերտների բարի արարքը

Հունվարի 27, 2023
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի N 3 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ ԴԱԿ Ն. Հարությունյանի հետ այցելեցին միայնակ ապրող Սերվենիկ տատիկին։ Սերվենիկ տատիկը հուզմունքով, միաժամանակ ուրախությամբ դիմավորեց իրեն այցելած աշակերտներին, պատմեց իր մասին, որ մասնագիտությամբ դերձակ է, սիրում է իր աշխատանքը և երկար տարիներ զբաղվել է իր սիրած աշխատանքով։

Սերվենիկ տատիկը շնորհակալություն հայտնեց դպրոցի…

Գիտելիքը հաղթանակ է

Հունվարի 27, 2023
Դպրոցական անցուդարձ

Հայ ազգն իր պատմության ողջ ընթացքում երազել է անկախ պետականության ու այն պահպանող բանակ ունենալու մասին:

1992 թվականի հունվարի 28-ին, արդեն պատմական դարձած որոշումն ընդունվեց:

Ունեցանք հաղթանակած բանակ:

... Անպարտելի մեր բանակը պարտվեց...

-Գիտելիքներով օժտված մարդիկ անպարտելի են, միաձայն հնչեց 5-րդ «բ» դասարանի հանդիպմանը:

-Միայն գիտելիքներով կարելի է հասնել հաղթանակի,-…

«Ստուգումները պետք է նպաստեն հանրակրթության ոլորտի բացերի վերհանմանը և կրթության որակի բարելավմանը». Ժաննա Անդրեասյան

Հունվարի 26, 2023
Լուրեր կազմակերպություններից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի ընթացքում քննարկվել և խորհրդի կողմից հավանության է արժանացել Կրթության տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվության նախագիծը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման…

«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին». համերգային ծրագիր՝ նվիրված մաեստրոյին

Հունվարի 26, 2023
Մշակութային լուրեր

Հունվարի 27-ին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Այդ առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգային ծրագիրը:

Համերգից առաջ կցուցադրվի ֆիլմ` նվիրված մաեստրոյի կյանքին և ստեղծագործական գործունեությանը:

Համերգի ընթացքում կներկայացվի երկու պրեմիերա. հայաստանյան` «Օրհներգ Նավապետ-Բարի» (խոսք Մ.…

«Թումո» կենտրոնները և «Թումո տուփերը» հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում

Հունվարի 26, 2023
Պաշտոնական

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի իրականացրած «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագրին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները և առաջիկա անելիքները: «Այս ծրագիրը մեկ այլ՝ շատ կարևոր և խոշոր նախագծի հատված է, որով փորձում ենք որակյալ կրթական ծառայությունները՝ ներառյալ ոչ ֆորմալ կրթությունը, ինչպիսին իրականացնում է…