ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մրցույթ՝ գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման նպատակով

Հունվարի 24, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթ, որն ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների ու բուհերի աշխատակիցների մասնագիտական վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը:

Մրցույթի նպատակներն են՝

  • աջակցել հետազոտողների մասնագիտական որակավորման բարձրացմանը,
  • բարձրացնել կազմակերպությունների գիտական ներուժը,
  • հետազոտողներին ընձեռել արտերկրի լավագույն գիտական կազմակերպություններում և բուհերում վերապատրաստվելու հնարավորություն,

Քննարկվել են հաշմանդամային սպորտի ոլորտում առկա խնդիրները

Հունվարի 23, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների:

Հաշմանդամային սպորտի խնդիրների, նախորդ տարի իրականացված միջոցառումների և 2023 թվականին սպասվելիք ծրագրերի վերաբերյալ քննարկմանը ներկա են եղել Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը, Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ…

Նախարար Ժաննա Անդրեասյանը և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության տնօրեն Մարտին Էռնեկյանը քննարկել են նոր կրթական ծրագրի ներդրման հարցեր

Հունվարի 23, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը: Քննարկման առանցքում կրթական նոր ծրագրերի ներդրման, կրթաթոշակների տրամադրման, ինչպես…

Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են ելույթները Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերում

Հունվարի 23, 2023
Սպորտային լուրեր

ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ավարտվել է Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները։

Հայ մարզիկներից լավագույն արդյունքը գրանցել է դահուկորդ Միքայել Միքայելյանը։ Նա 4-րդ տեղն է զբաղեցրել ինչպես դահուկավազքի 10 կմ ազատ ոճի, այնպես էլ 10 կմ հետապնդումով դասական ոճի մրցումներում: 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում…

2023 թ. նախատեսվում է ձեռք բերել 9 անուն 37 երաժշտական գործիք

Հունվարի 23, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների համար 2023 թ. նախատեսում է ձեռք բերել 9 անուն 37 երաժշտական գործիք՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, կլարնետ, ֆլեյտա, սաքսոֆոն, քսիլոֆոն, քանոն, թառ:

Ծրագիրն իրականացվում է գեղարվեստական կրթության համակարգի բնականոն գործունեության, արտադպրոցական կրթության…

Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց չեմպիոնները

Հունվարի 23, 2023
Սպորտային լուրեր

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը կարիերայում 5-րդ անգամ նվաճել է գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, իսկ տղամարդկանց պայքարում Հայաստանի կրկնակի չեմպիոն է հռչակվել…

Առնո Բաբաջանյանի ծննդյան օրը հարգանքի տուրք է մատուցվել կոմպոզիտորի հիշատակին

Հունվարի 23, 2023
Մշակութային լուրեր

Հունվարի 22-ը հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին։

Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Հայաստանի…

Լոնդոնի Գևորգ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարան

Հունվարի 20, 2023
Սփյուռքի լրատու

Լոնդոնի Գևորգ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանը սփյուռքում գործող լավագույն հայկական դպրոցներից մեկն է: Այն հիմնադրվել է 1978 թվականին Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի հովանավորությամբ և Գևորգ Թահթայի բարերարությամբ: 1979 թվականին վարժարանը Սուրբ Պետրոս եկեղեցու փոքր սրահներից տեղափոխվել է «Աքթրն հայ սքուլ» կոչվող անգլիական դպրոցի շենքը։

Վարժարանում դասավանդվում է հայոց լեզու՝…

Ստորագրվել է մտադրությունների հուշագիր` Օդեսայում Ուկրաինա-հայկական միջազգային դպրոց հիմնելու վերաբերյալ

Հունվարի 20, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան բարեգործական հիմնադրամի միջև այսօր կնքվել է մտադրությունների հուշագիր՝ Օդեսայում Ուկրաինա-հայկական միջազգային դպրոց (ՈՒՀՄԴ) հիմնելու վերաբերյալ:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հեռավար, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար…

Տեղի է ունեցել ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի նիստը

Հունվարի 20, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում 2023 թ. հունվարի 19-ին հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի նիստ: Նիստում քննարկվել և անվավեր է ճանաչվել ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի 2022 թ. դեկտեմբերի 16-ին կայացած ռեկտորի ընտրությունը:

Օրակարգի հաջորդ կետով ՀԳՊԱ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Այվազյանը: