ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ԵՄ-Հայաստան կրթական երկխոսություն. աշխատանքային քննարկում

Հունվարի 17, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր կայացել է «Եվրոպական միություն-Հայաստան կրթական երկխոսություն» թեմայով քննարկում, որին մասնակցել են նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի և Արևելյան գործընկերության հարցերով պատասխանատու ստորաբաժանման…

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կրթության ոլորտի օրենսդրական փոփոխությունները

Հունվարի 17, 2023
Պաշտոնական

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին»», ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» և ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»» օրենքները:

Ներկայացնելով Կառավարության հեղինակած «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…

Կսահմանվեն պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը և օգտագործմանը վերաբերող հասկացությունները

Հունվարի 17, 2023
Մշակութային լուրեր

Առավել կկանոնակարգվի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բնագավառի իրավական դաշտը:

Այս մասին հունվարի 16-ին ԱԺ նիստում ազդարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը` հավելելով, որ օրենսդրական փաթեթը միաժամանակ կնպաստի պատմության և մշակույթի հուշարձանների բնագավառում իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես…

«Մեր նպատակն է մարզերում ստեղծել երիտասարդական միջավայր». Արթուր Մարտիրոսյան

Հունվարի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն համատեղ անցկացրել են EU4Youth՝ «Երիտասարդների ներգրավման ճանապարհային քարտեզներ» ծրագրի ամփոփիչ համաժողովը՝ «Երիտասարդների մասնակցության, զբաղվածության և ձեռներեցության խթանումը Հայաստանում․ EU4Youth ծրագրի ընթացիկ գործողությունները և 2023-ի պլանները» խորագրով։

Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական…

Երաժշտական և արվեստի դպրոցների համար 2022 թ. հրատարակվել է 7 ուսումնամեթոդական ձեռնարկ

Հունվարի 17, 2023
Մշակութային լուրեր

2008 թվականից նախարարության աջակցությամբ իրականացվել է «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագիրը: Այն մասնագետների կողմից գնահատվել է որպես բարձր արդյունավետություն ունեցող ծրագիր և իրականացվում է հատուկ այդ նպատակով կազմված մասնագիտական հանձնախմբի օժանդակությամբ:

Ծրագրի շրջանակում 2008-2022 թվականներին պետական պատվերով հրատարակվել է 325 անուն գրականություն:

Ծրագրի իրականացումը պայմանավորված…

Կառավարությունն առաջարկում է պարգևատրվող մարզաձևերի և միջոցառումների ցանկում ներառել նաև ռազմական խաղերը. քննարկում ԱԺ-ում

Հունվարի 17, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարությունը «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներով և փոփոխությամբ առաջարկում է լուծել երեք կարևորագույն խնդիր. այդ մասին նշվել է հունվարի 16-ի ԱԺ նիստում:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առաջինը ռազմական խաղերի կարևորությունն ընդգծելն է: Ըստ փոխնախարարի՝ դրանք հեղինակավոր մրցումներ են, որոնց երբեմն մասնակցում է մինչև…

2022 թ. նախարարության ենթակայության 12 գրադարանները սպասարկել են 111687 ընթերցողի

Հունվարի 17, 2023
Մշակութային լուրեր

Նախարարության ենթակայության 12 գրադարանները ամփոփել են 2022 թվականի արդյունքները: Ըստ այդմ՝ 2022 թ. գրադարանները ունեցել են 111687 ընթերցող, 24010՝ էլեկտրոնային շտեմարաններից օտվող, սպասարկված միավորների թիվը կազմել է 3 միլիոն 70 հազար 42 միավոր /տացք/, 82530՝ գրքերի համալրում, 2310՝ հրատարակված գրքեր, թվայնացված էջերի քանակ՝ 1 670 826: Իսկ «Հայ գիրք» և…

Քննարկվել են մեծահասակների կրթությանը վերաբերող հարցեր

Հունվարի 16, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, ԿԳՄՍՆ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր…

Համաշխարհային ունիվերսիադա. Վիկտորիա Ազրոյան- Արթուր Գրուզդև պարային զույգը 13-րդն է

Հունվարի 16, 2023
Սպորտային լուրեր

Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև գեղասահքի պարային զույգը 13-րդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերում:

Համաշխարհային ուսանողական խաղերում իր մրցելույթներն ավարտել է նաև մենասահորդ Մարինա Ասոյանը: Նա կարճ ծրագրից հետո զբաղեցրել է 30-րդ տեղը և դուրս մնացել ազատ ծրագրում հադես եկող 24 մարզիկների շարքից:

Հայաստանի…

Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը

Հունվարի 16, 2023
Պաշտոնական

Հանրապետությունում մեկնարկել է 2023 թվականի բուհական ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը:

Հունվարի 15-ին տեղի են ունեցել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները:

ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 14 քննական կենտրոնում, որոնցից 3-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում: Մասնավորապես, Սյունիքում՝ Գորիսում ու Կապանում, գործել է երկու, իսկ մնացած մարզերում՝ մեկական կենտրոն: