ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հիբլա Գերզմավայի մասնակցությամբ կկայանա «Տոսկա» օպերայի համերգային կատարումը

Հունվարի 9, 2023
Մշակութային լուրեր

Հունվարի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավայի մասնակցությամբ կկայանա Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը:

Պուչինիի այս գլուխգործոցը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Տոսկայում» Հիբլա Գերզմավայի (Ֆլորիա Տոսկա) խաղընկերներն են միջազգային մեծ ճանաչում ունեցող տենոր Արսեն Սողոմոնյանը (Մարիո Կավարադոսի) և բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին…

Մարզադպրոցների գույքի ձեռքբերման համար 2022 թվականին տրամադրվել է ավելի քան 280 մլն դրամ

Հունվարի 9, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ շուրջ 70 մանկապատանեկան մարզադպրոցների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների Կառավարության որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է մարզագույք, որի ձեռքբերման նպատակով պետական բյուջեից 2022 թ. հատկացվել է ավելի քան 280 մլն դրամ:

Երևանի և ՀՀ մարզերի՝ ԿԳՄՍ համակարգի 26 մանկապատանեկան մարզադպրոցների հատկացվել է շուրջ 176 մլն դրամ արժողությամբ մարզագույք: Շիրակի մարզում…

Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները

Հունվարի 9, 2023
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

  • 15.01.2023 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու» 
  • 22.01.2023 թ. - «Օտար լեզուներ» 
  • 29.01.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»
  • 04.02.2023 թ. -…

Ամփոփելով նախորդ տարին` Ս. Փարաջանովի թանգարանը 2023 թվականին հանդես կգա նոր ծրագրերով

Հունվարի 9, 2023
Մշակութային լուրեր

2023 թվականի հունվարի 9-ին լրանում է համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 99-ամյակը:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի աշխատակիցները, նրա արվեստի երկրպագուները հունվարի 9-ին կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Մաեստրոյի հիշատակին և ծաղիկներ խոնարհելու նրա շիրիմին: Այնուհետև Փարաջանովի ու թանգարանի ընկերները, բարեկամները, նրա արվեստի երկրպագուներն ու թանգարանի այցելուները կհավաքվենք…

Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կսահմանվի «համաճարակային ֆիլտր»

Հունվարի 9, 2023
Պաշտոնական

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը` վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճի վերաբերյալ, մասնավորապես 0-18 տարեկան երեխաների շրջանում նշված հիվանդության աճի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին` առաջարկելով իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում…

Հայտնի են 2022 թվականի լավագույն ուսանողների անունները

Հունվարի 5, 2023
Լուրեր կազմակերպություններից

Ամփոփվել են 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող են ճանաչվել 33 ուսանողներ. մրցանակային ֆոնդը կազմել է 12 միլիոն դրամ:

1-ին տեղը զբաղեցրել են 13 ուսանողներ, որոնց կշնորհվի 458.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 12 ուսանողներ, որոնք…

Համագործակցության հուշագիր` «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր իրականացման նպատակով

Հունվարի 5, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

Համաձայն հուշագրի` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակում 2023-2027 թվականներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվելու է «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը, որի նպատակն է բարելավել դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության…

Միջազգային մրցույթ ուսանողների և հետազոտողների համար

Հունվարի 5, 2023
Միջազգային լուրեր

Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի շրջանակում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կառավարությունը անցկացնելու է «Համաշխարհային մրցանակ լավագույն պետական հավելվածի համար» մրցույթը։

Մրցույթի նպատակն է խրախուսել ուսանողների, հետազոտողների, պետական մարմինների, մասնավոր ընկերությունների նորարարական գաղափարները՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ տեղական և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու և ի նպաստ մարդկության՝ ավելի լավ ապագա կերտելու նպատակով:

Մրցույթին կարող են…

2022 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ունեցել է 18.158 ընթերցող

Հունվարի 4, 2023
Մշակութային լուրեր

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գրքային ֆոնդը 2022 թվականին համալրվել է 3540 միավոր գրքով. պետական բյուջեից՝ 1996, նվիրատվությամբ՝ 1544: Գրադարանի ֆոնդն այժմ կազմում է 542.869 միավոր:

Գրադարանի սպասարկման 10 բաժիններում 2022 թվականի ընթացքում գրանցվել են ընդհանուր 18.158 ընթերցող, գրքատացքը՝ 427.455 միավոր, որից 6700-ը՝ տեսալսողական:

2022 թ. մայիսի 23-ից գրադարանում…

Ապրիլին Հայաստանը կընդունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Հունվարի 4, 2023
Սպորտային լուրեր

2023 թվականի ապրիլին Երևանում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։

Մրցաշարն անցկացնելու հայտ են ներկայացրել նաև Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաները, բայց Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան նախապատվությունը տվել է Հայաստանին:

EUBC-ին հայտնել է նաև 2023-ին կայանալիք մյուս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությունների մրցավայրերը։

Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը կկայանա հուլիսին Ռումինիայում, կրտսեր տարիքի պատանիներինը`…