ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Աշակերտական խորհրդի տարեվերջյան նիստում քննարկվել են մշակույթի և սպորտի զարգացման ռազմավարությունների նախագծերը

Դեկտեմբերի 27, 2022
Մշակութային լուրեր Սպորտային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի տարեվերջյան նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ «ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ ռազմավարության» և «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարության և գործողությունների պլանի» նախագծերի քննարկում:

ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, ներկայացնելով մշակույթի զարգացման ռազմավարությունը, նշել է, որ այն…

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին

Դեկտեմբերի 27, 2022
Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել բարդ և պատասխանատու աշխատանքում:

«Ցանկանում եմ արգասաբեր աշխատանք և հաջողություններ մաղթել Ձեզ շատ կարևոր և պարտավորեցնող պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կարծում եմ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը…

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի շրջանակում հրատարակվել է 5 անուն գիրք

Դեկտեմբերի 27, 2022
Մշակութային լուրեր

2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտում մեկնարկել է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագիրը:

Ծրագրի նպատակներն են հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել և ցանկավորվել է արտերկրում գործող մոտ 500 գրադարան, որոնք համալրվելու են ծրագրի շրջանակում հրատարակված…

Հայ-վրացական փորձի փոխանակում է տեղի ունեցել երիտասարդական քաղաքականության ոլորտում

Դեկտեմբերի 27, 2022
Լուրեր կազմակերպություններից

Վրաստանի պետական երիտասարդական քաղաքականությանը ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանն աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում:

Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Նատալյա Զակարեիշվիլիին, որը ներկայացրել է Վրաստանում երիտասարդների բարեկեցության ինդեքսի մշակման գործընթացը, բազմաոլորտային համագործակցության շրջանակը, ինդեքսի ձևավորման ստանդարտները։

Այց է…

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Դեկտեմբերի 27, 2022
Սպորտային լուրեր

Երևանի «Դինամո» մարզադահլիճում օրերս անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին 10 քաշային կարգերում ավելի քան 80 ըմբիշ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից:

Հայաստանի առաջնությունից ազատված էին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը և Մ23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող Վազգեն Թևանյանը, իսկ ըմբիշներ Արման Անդրեասյանը, Սերգեյ Սարգսյանը…

ՀՀ Արմավիրի մարզի 114 դպրոցներում իրականացվել է կարիքների գնահատում

Դեկտեմբերի 27, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով «Հանրակրթական դպրոցների վերազինում» ծրագրում ընդգրկվել են ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հիմնական ու միջնակարգ դպրոցները:

Ընտրած դպրոցները ծրագրի իրականացման արդյունքում հագեցած կլինեն հանրակրթության չափորոշչի պահանջներին և առարկայական վերանայված ծրագրերին համապատասխան ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատոր սարքավորումներով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային…

ՀՀ-ՌԴ միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստում հաստատվել են 2023-24 թթ. հոբելյանական միջոցառումները

Դեկտեմբերի 26, 2022
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը:

ՀՀ պատվիրակության կազմում նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նիստի շրջանակում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում 2022 թվականին տեղի…

«ԵՀՍԿ-ի կատարած ահռելի աշխատանքն այն ճանապարհն է, որով ընդառաջ ենք գնում միմյանց». Արա Խզմալյան

Դեկտեմբերի 26, 2022
Մշակութային լուրեր

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Black box»-ում ՀՀ ԿԳՄՍՆ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի տեղեկացմամբ` ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»…

Պարգևատրում ԿԳՄՍՆ-ում՝ սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար

Դեկտեմբերի 26, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին ու բազկամարտի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և 2022…

«Զարդագիր» ծրագիրն այս տարի անցկացվել է ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի դպրոցներում

Դեկտեմբերի 26, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն 2022 թվականին իրականացրել է «Զարդագիր 2, մաս 3» ծրագիրը։

Ծրագրի շրջանակում անցկացվել է 28 վարպետության դաս՝ ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցներում:

Յուրաքանչյուր վարպետության դաս բաղկացած է 3 մասից. «Զարդագիր» հաղորդաշարի «Հայկական մանրանկարչություն» հաղորդման դիտում, քննարկում մասնագետի հետ, գործնական հատված, որի…