ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

2022 թվականին հայ մարզիկները 306 մեդալ են նվաճել, որից 104-ը՝ ոսկե. Կարեն Գիլոյանն ամփոփել է մարզական տարին

Դեկտեմբերի 21, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ամփոփել է մարզական տարին, խոսել հայ մարզիկների գրանցած աննախադեպ արդյունքների մասին և անդրադարձել տարվա ընթացքում իրականացված մարզական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի համար մարզական 2022 թվականը ռեկորդային էր նվաճված մեդալների քանակով. «Մարզիկների միջազգային մրցաշարերի մասնակցության մասին…

Երեխաները պետության ապագան են. Անչափահասների արդարադատության խորհրդի նիստն ամփոփել է անցնող տարին

Դեկտեմբերի 21, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին:

Արսեն Բաղդասարյանը կարևորել է խորհրդի գործունեությունը՝ ընդգծելով, որ անչափահասների կրթության, դաստիարակության և վարքին վերաբերող խնդիրների բացահայտմանը միտված բոլոր միջոցառումներն այսօր համարվում են առաջնահերթ:

«Նշեմ, որ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում վերանայվել…

Ժաննա Անդրեասյանը Գորիսի թատրոնում հանդիպել է Բերձորի ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաներին

Դեկտեմբերի 21, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ։ Նախարարը Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիպել է Հայաստան-Արցախ ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում գտնվող դպրոցահասակ երեխաներին:

Թատրոնում երեխաների համար կազմակերպված ամանորյա ներկայացումից առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զրուցել է նրանց հետ, նվիրել գրքեր։

«Այսօրվա մեր ուժեղ…

Պարգևատրվել են «Լավագույն դպրոցական մինի այգի 2022 թ.» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 21, 2022
Լուրեր կազմակերպություններից

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Դպրոցական լավագույն մինի այգի 2022թ.» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Հյուրընկալ դպրոցը զբաղեցրել է 1-ին հաղթող տեղը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն (ՊՀԾ) իր գործընկերների՝ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (ԴՍԵԲ) և ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի հետ…

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողները և մրցանակակիրները

Դեկտեմբերի 21, 2022
Սպորտային լուրեր

Դեկտեմբերի 19-20-ը Երևանի «Դինամո» մարզահամալիրում անցկացվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին ավելի քան 80 ըմբիշ է մասնակցել։

10 քաշային կարգերում Հայաստանի 2022 թվականի չեմպիոններ են հռչակվել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ…

Համագործակցության նոր հեռանկարներ՝ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում

Դեկտեմբերի 21, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է ՌԴ Թաթարստանի Հանրապետության «Ալաբուգա» կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Իլդար Տազուտդինովին:

Հանդիպման առանցքում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի փոխգործակցությանն ուղղված հարցերն էին: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ այս բնագավառում կողմերն ունեն փորձի փոխանակման մեծ ներուժ, և առաջարկել…

Կվերանորոգվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքը

Դեկտեմբերի 21, 2022
Մշակութային լուրեր

Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքի վերանորոգման համար:

2023 թ. կնշվեն Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը և մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահի հիմնադրման 70-ամյակը: Այդ կապակցությամբ արտերկրում և Հայաստանում կանցկացվեն բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ և այլ նշանակալի միջոցառումներ, որոնց մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու անվանի երաժիշտ-կատարողներ, դիրիժորներ, արվեստագետներ, երաժշտական…

Ամփոփվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցույթը

Դեկտեմբերի 20, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է նախարարության աջակցությամբ իրականացվող «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխությանը:

Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված հանրային իրազեկվածության բարձրացմանը:

Մրցույթին ներկայացվել են…

Քննարկվել են Կոլումբիայի Օլիմպիական կոմիտեի հետ համագործակցության հեռանկարները

Դեկտեմբերի 20, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Կոլումբիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Սիրո Սոլանո Ուրտադոյի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր և ձեռք են բերել պայմանավորվածություններ սպորտի ոլորտում համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականացման վերաբերյալ:

«Առաջարկել ենք…

Համաձայնագիրը հնարավորություն կտա եվրոպական տիրույթում հանրահռչակել հայկական մշակույթը

Դեկտեմբերի 20, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ ազգային ժողովն այսօր ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ համաձայնագիրը ստորագրվել է 2022 թ. սեպտեմբերին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի և հոկտեմբերին՝ ԵՄ նորարարության, հետազոտության,…