ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային տանը կիրականացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը:
Գալա համերգը կատարված աշխատանքների ինքնատիպ ստուգատես է, որի ընթացքում կամփոփվեն 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, տոնական մթնոլորտում կներկայացվեն պատանի երաժիշտ-կատարողների ստեղծագործական աճը, կատարողական վարպետությունն ու ձեռքբերումները:
…ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգի նախագիծը:
Համաձայն նախագծի՝ այլընտրանքային է համարվում հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ու կարողունակություններն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով…
Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը:
Երկօրյա համաժողովի նիստերն անցել են հագեցած օրակարգով: Մասնակիցները քննարկել են «Եվրիմաժում» իրականացվող կառավարման բարեփոխումների նախնական արդյունքները, կառույցի «կանաչ քաղաքականության» նոր հայեցակարգը, «Եվրիմաժի» 2023 թվականի…
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդ տեղն է զբաղեցրել Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված կայծակնային (բլից) շախմատի Եվրոպայի առաջնությունում և արժանացել բրոնզե մեդալի։
22 պարտիայում վաստակած 17,5 միավորով Սարգսյանը լավագույն արդյունքն է ցույց տվել Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարայի և Լեհաստանի ներկայացուցիչ Մաչեյ Կլեկովսկու հետ, սակայն լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո զբաղեցրել է երրորդ տեղը:
…ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:
Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալ ցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:
Նրանք մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և…
Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները մասնակցել են Ինդոնեզիայում կայացած Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին /International Researcher Competition for Young Scientist, IRCYS2022/ և ստացել Գերազանցության մրցանակ:
«Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտներ, այժմ արդեն ԵՊԲՀ 1-ին կուրսի ուսանողներ Մհեր Սարաֆյանը, Մանե Կուրղինյանը և 3-րդ կուրսի սովորող Մհեր Կուրղինյանը կենսաբանության…
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային տանը կկայանա վարպետության դաս՝ «Մեկնարկ» ծրագրի մասնակիցների եզրափակիչ համերգը:
Ծրագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը:
Համերգների ընթացքում կկատարվեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Ծրագրի շրջանակում 2022 թ. ընթացքում կազմակերպվել է 14 վարպետության դաս՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով, որոնք վարել են Հայաստանի 12…
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին բուհն ավարտելու և մասնագիտական ասպարեզ…
Հայաստանի ներկայացուցիչ, ծանրորդ Գրետա Վարդանյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվող պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունում։
Գյումրեցի մարզուհին, հանդես գալով 55 կգ քաշային կարգում, հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 85, 90 և 93 կգ կշռող ծանրաձողերը և հռչակվելով չեմպիոն։ Նա ոսկե մեդալ է նվաճել նաև բարձրացրած քաշերի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է 2022-2023 ուսումնական տարվա հունվար ամսին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:
Ըստ այդմ՝ քննությունները տեղի կունենան.
Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…
Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…
․․․․
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ