ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներից կփոխհատուցի 2020 թ. Արցախյան պատերազմի մասնակիցների հերթական խմբի ուսման վարձը

Դեկտեմբերի 15, 2022
Պաշտոնական

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացնել 93 մլն 974.6 հազար դրամ՝ շահառուների հերթական խմբի (364 սովորողի) մեկ ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Փոխատուցումը կտրամադրվի բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացրած՝ Պաշտպանության նախարարության համապատասխան տեղեկատվության հիման վրա։

Չինաստանի դեսպանատանը կայացել է չինարեն սովորողների և դասավանդողների պարգևատրման արարողությունը

Դեկտեմբերի 15, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը կայացել է չինարեն սովորողների և դասավանդողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Պատվոգրերը հանձնել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը: Միջոցառմանը ներկա են եղել չինարենի ուսուցիչներ, դասախոսներ, աշակերտներ և ուսանողներ:

Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ…

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողովին

Դեկտեմբերի 15, 2022
Մշակութային լուրեր

ՌԴ Կազան քաղաքում օրերս տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողով:

Այս հարթակն ընդգրկում էր ինչպես պատմության ու մշակույթի հուշարձանների, այնպես էլ բնության հուշարձանների հետ կապված թեմատիկ կլոր-սեղաններ:

Համաժողովին մասնակցել են 56 երկրի ոլորտային ներկայացուցիչներ՝ նախարարներ, նախարարների տեղակալներ, դեսպաններ, խորհրդականներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, երիտասարդ մասնագետներ։

ՌԴ…

Սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկների միանվագ դրամական մրցանակի չափը կկրկնապատկվի

Դեկտեմբերի 15, 2022
Սպորտային լուրեր

Սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և նրանց մարզիչներին պետության կողմից տրվող միանվագ գումարը կկրկնապատկվի:

Որոշումն ընդունվել է Կառավարության դեկտեմբերի 15-ին կայացած նիստում: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը: Մինչ հարցի զեկուցումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին՝ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ…

Վարչապետը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Դեկտեմբերի 15, 2022
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ԿԳՄՍ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նրա ներուժը կներգրավվի մեր երկրի և կրթության ոլորտի զարգացման գործում: «Պարոն Դումանյանը նախարար է նշանակվել…

Ծանրամարտի աշխարհի առաջնություն․ Հռիփսիմե Խուրշուդյանը 4-րդն է

Դեկտեմբերի 15, 2022
Սպորտային լուրեր

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 238 կգ (108+130 կգ) արդյունքով 4-րդ տեղն է զբաղեցրել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում։

Խուրշուդյանը (87 կգ) ելույթ է ունեցել A խմբում։ Նա պոկում վարժությունում պայքարն ավարտել է չորրորդ տեղում՝ երկու հաջող մոտեցմամբ գլխավերևում պահելով 108 կգ կշռող ծանրաձողը,…

«Հունաստանի Ագրինիո քաղաքի ազգագրական պարերի» միջազգային 5-րդ փառատոնին մասնակցելու համար ընդունվում են հայտեր

Դեկտեմբերի 15, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

2023 թ օգոստոսի 23-28-ը Հունաստանի Հանրապետության Ագրինիոյի քաղաքապետարանը կազմակերպում է Ագրինիոյի ազգագրական պարերի միջազգային 5-րդ փառատոնը։

Նշենք, որ փառատոնի կազմակերպիչները հոգում են մասնակիցների կեցության, սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ծախսերը, իսկ միջազգային փոխադրումների ծախսերը հոգում են մասնակիցները։

Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ babisdance@yahoo.gr

Կից՝ փառատոնի մասնակցության պայմանները և հայտաձևը։

Այս դասն էլ նվիրված է Մեծ Բրիտանիային

Դեկտեմբերի 15, 2022
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի N 3 հիմնական դպրոցի տնօրենության կողմից հայտարարված դասղեկի բաց դասերի ամիսը շարունակվում է մեծ շուքով ու թափով։

Մեկը մյուսի հետևից դասարանները ներկայացնում են իրենց հանձնարարված թեմաները։

Այս թոհուբոհին մասնակցեց նաև IX «ա» դասարնը` ներկայացնելով Մեծ Բրիտանիան (դասղեկ` Ա. Աղայան, ուսուցչի օգնական Մ. Սիմոնյան):

Աշակերտները փորձեցին հակիրճ ներկայացնել այն թեմաները,…

ԲՈԿ-ի 2023 թ․ ընդունելի պարբերականների ցանկում ընդգրկվելու դիմում-հայտերի ներկայացում

Դեկտեմբերի 14, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեն հայտարարում է 2023 թ. գիտական հրատարակությունների պարբերականների դիմում-հայտեր ընդունելու մասին:

Անհրաժեշտ է մինչև ս․ թ․ դեկտեմբերի 30-ը bok.journals@gmail.com էլ․ փոստին ուղարկել դիմում ԲՈԿ-ի նախագահի անունով, առցանց լրացնել պարբերականի էլ․ փոստին ուղարկված Google Forms ձևաթուղթը, որտեղ ներկայացվելու է պարբերականի մասին…

Դեկտեմբերի 15-ից մեկնարկելու է բուհ ընդունելության առաջին փուլի հայտագրումը

Դեկտեմբերի 14, 2022
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2023 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը:

Հաջորդական քայլեր

  • Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ` նշելով առավելագույնը երկու միասնական քննություն։
  • Դիմում-հայտը լրացնելու համար 2022-2023 ուստարվա շրջանավարտը պետք է դիմի…