Գիտության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ գիտնականներ, հետազոտողներ, շնորհավորում եմ Գիտության միջազգային օրվա առթիվ։
Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների և ծավալվող անորոշության առջև, հանրային ակնկալիքը՝ գիտության միջոցով հարցերի պատասխաններ գտնելու, միայն աճում է։ Գիտելիքահեն տնտեսությունը, հանրային բոլոր ոլորտներում խելացի գործիքակազմերի ներդնումը, մեծաքանակ տվյալների վերլուծության կարիքն ըստ էության հետազոտական նվազագույն հմտությունների…
Այս շաբաթ դպրոցում խորհրդավոր տոնակատարությունն էր թևածում։ Բազում սերունդներ են սերտել խորհուրդը բազմահանճար, հերթը եկել է 2024-2025 ուստարվա առաջին դասարանցուն է հասել։
«Ա» հնչյուն-տառի շնորհանդեսը 1-ին «ա» (դասվար Աիդա Բայունց)․ 1-ին «բ» դասվար Անահիտ Ալթունյան, 1-ին «գ» (դասվար Կարինե Նավասարդյան) դասարաններում կայացավ որպես տառաճանաչության ճանապարհի բացում դեպի գիտության աշխարհ։
Յուրաքանչյուր…
Նոյեմբերի 4-ի «Ես և շրջակա աշխարհը» առարկայի բաց դասին 3-րդ «բ» դասարանում երկար չեն նախապատրաստվել ։
Խելացի գրատախտակը նրանց դասարանի մշտաբնակն է, իսկ բաց դասերը՝ սովորույթ։
Թեման` «Մարդը կենդանի բնության մասնիկն է։ Մեր զգայարանները, Մարդու ներքին օրգանները»։
Քաջ գիտակցելով օրվա հրամայականը, գործի վարպետ, դասվար Արևիկ Հայրապետյանը կարևորել է՝ սովորողին տալ…
Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում նոյեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում /հասցե՝ Բյուզանդի 1/3/ տեղի կունենա «Մելամաղձություն» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Ներկայացվելու են Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» քանդակի գիպսե տարբերակի բրոնզե քառապատիկ ձուլածոյի ստեղծման արխիվային նյութերը, նախագծային փաստաթղթերը, ձուլման գործընթացը, արձանի տեղադրման և քողազերծման դրվագները:
Ցուցադրվելու են նաև ժամանակակից…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն Արմենպրես գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում անդրադարձել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին, որը նախօրեին հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և սահմանված կարգով կներկայացվի ԱԺ քննարկմանը:
Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ երիտասարդության ոլորտը կարգավորող մայր օրենք Հայաստանը երբեք չի ունեցել,…
Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Փարաջանով 100» հավաքածուի ցուցադրությունը, որտեղ ներկայացված կլինեն հայկական Artuyt ընկերության շարֆերը և Haute Couture (բարձր նորաձևության) զգեստները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հավաքածուն ավելի վաղ ներկայացվել էր Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում` Բագատի Վալսեկի թանգարանում, և Միլանում…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ ծանոթանալու բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա ոլորտի գերազանցության եզակի կենտրոնի հիմնման աշխատանքներին:
Ժամանակակից կրթական մարտահրավերներին և միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոնն իր մեջ ներառում է 6 լաբորատորիա և 2 կենտրոն՝ գիտական միջոցառումների ու…
ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:
2021 թվականին հաստատվել է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որի ամբողջական ներդրումը նախատեսվում է 2025-2026 ուսումնական տարում: Գործընթացն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև հաստատությունների՝ բովանդակային արդյունավետ համագործակցության և լավագույն փորձի փոխանակման համար Երևանում և մարզերում…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծված Իջևանի և Դիլիջանի երիտասարդական կենտրոններ, ինչպես նաև ծանոթացել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում նոր կառուցվող կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին։
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է կենտրոնների գործունեությանը, արված աշխատանքներին ու իրականացված ծրագրերին, ինչպես…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ