ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն առցանց ձևաչափով մասնակցել է Տոկիոյի կոնվենցիայի չորրորդ համաժողովին

Դեկտեմբերի 2, 2022
Միջազգային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ն առցանց ձևաչափով մասնակցել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիայի (Տոկիոյի կոնվենցիա) չորրորդ համաժողովին:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիայով ամրագրված հիմնական դրույթները:

«Մի բուռ աշուն» խորագրով դաս

Դեկտեմբերի 2, 2022
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի հ․3 հիմնական դպրոցում համակցված դաս էր տեխնոլոգիա, կերպարվեստ, երաժշտություն առարկաներից, որ կրում էր «Մի բուռ աշուն» խորագիրրը (ուսուցիչներ՝ Ա. Թադևոսյան, Ն. Ենգոյան, Մ. Կարապետյան, Ն. Հարությունյան):

Երեխաները բաժանվեցին թիմերի և երաժշտության ներքո կատարեցին իրենց հանձանարարված աշխատանքները:

Առաջին թիմը պատրաստում էր վիտամիններով հարուստ աղցան, մյուսը ձևավորում էր մրգերը, երրորդը՝ աշխատում…

Նախադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացներ

Դեկտեմբերի 2, 2022
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկում են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացները:

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2022 թվականի նոյեմբերի 18-ի 1473-Ա հրամանով երաշխավորվել է հինգ կազմակերպություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով:

Նախարարի հրամանով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝

  • «Էդիթ Պրինտ»…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

Դեկտեմբերի 2, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը…

«Շնորհակալություն եմ հայտնում երաժշտական կրթություն ստացող պատանիներին և նրանց ծնողներին». Արա Խզմալյան

Դեկտեմբերի 2, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ մարզերի, Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների պետական պատվերով սովորող սաները հանդես են եկել «Ավանդույթների պահապանները» խորագիրը կրող հաշվետու համերգով, որը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել էր «Մշակութային աջակցության հիմնադրամը»:

Համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախարարի տեղակալի խոսքով՝ իրեն քաղաքակիրթ կարող է համարել միայն այն ազգը,…

Կառավարությունը հավելյալ 163 մլն 639 հազար դրամ է հատկացրել կրթական հաստատությունների ջեռուցման և ընթացիկ նորոգումների համար

Դեկտեմբերի 2, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերում:

Տնտեսված միջոցներից 163 միլն 639 հազար ՀՀ դրամ գումար է նախատեսվել մի շարք կրթական հաստատությունների ջեռուցման ապահովման, նախագծման աշխատանքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման համար:

Համաձայն որոշման՝ գումար կհատկացվի հետևյալ աշխատանքների համար.

  • «Ալավերդու թիվ 5 ավագ…

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները Կոլումբիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Դեկտեմբերի 2, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն այսօր առավոտյան մեկնել են Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա, որտեղ դեկտեմբերի 5-16-ը կմասնակցեն աշխարհի հերթական առաջնությանը:

Աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար: Նշենք՝ նախքան «Փարիզ-2024»-ը ծանրորդների համար վարկանիշային 6 միջազգային մրցաշար կանցկացվի:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը թիմում ընդգրկել…

Նախագիծ. արտադպրոցական հաստատությունների մանկավարժները կամավոր ատեստավորվելու և հավելավճար ստանալու հնարավորություն կստանան

Դեկտեմբերի 2, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները հնարավորություն կստանան իրենց նախաձեռնությամբ ատեստավորվելու և դրա արդյունքում ստանալու հավելավճար։

Արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող կադրեր

2021-2022 ուստարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել…

«Ապրելու ենք». կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

Դեկտեմբերի 1, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի «Ապրելու ենք» խորագրով համերգը, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի նախաձեռնությամբ Ճարտարապետների միության դահլիճում:

Համերգային ծրագիրը ընդգրկել է հեղինակային ստեղծագործություններ, նոր գործիքավորումներ, երաժշտական նոր ձևավորումներ, արտասահմանյան և հայ հեղինակների…

«Դուք մեր հպարտությունն եք և արժանի եք այս մեծարանքին». բացվել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրին

Դեկտեմբերի 1, 2022
Սպորտային լուրեր

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանի կիսանդրին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՀ ԱԺ…