ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կառավարությունը հավանություն է տվել «Ստեղծագործ Եվրոպա» համաձայնագրին

Դեկտեմբերի 1, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) մասնակցության մասին» համաձայնագրին:

Համաձայնագիրը ստորագրվել էր ավելի վաղ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և Եվրոպական միության նորարարության, հետազոտության, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելի կողմից:

Համաձայնագիրը…

Հայրիկների դասերը

Դեկտեմբերի 1, 2022
Դպրոցական անցուդարձ

Անթաքույց փաստ է, որ դպրոցը կանգնել է ֆեմինիզացմանը դեմ-հանդիման:

Օբյեկտիվ պատճառներով, ինչպես նախակրթարաններում, այնպես էլ, արդեն, դպրոցներում երեխաները ստանում են իգական մտածողության դաստիարակություն, քանի որ գոյություն ունի տղամարդ ուսուցչի «դեֆիցիտ»:

Հայրերը երեխայի զարգացման համար լավագույն, բայց «ամենաքիչ օգտագործվող» ռեսուրսն են:

6-րդ «բ» դասարանի դասղեկ Լ. Ալեքսանյանի նախաձեռնությամբ դպրոցում անցկացվեց ժողով-դասընթաց՝…

Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգումը կշարունակվի 2023 թվականին

Դեկտեմբերի 1, 2022
Մշակութային լուրեր

Ավարտվել են ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման՝ 2022 թ. համար նախատեսված աշխատանքները:

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին այցելել են համալիրի տարածք՝ տեղում ստուգելու իրականացված աշխատանքների համապատասխանությունը նախագծին և ընդունելու կատարված…

5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ

Դեկտեմբերի 1, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով:

Դասագրքի ծավալին ներկայացվող պահանջ

Դասագրքերի էջերը պետք է չգերազանցեն 5-րդ և 7-րդ դասարաններում 176 էջը (11 մամուլ), իսկ 10-րդ դասարանում՝ 192 էջը (12 մամուլ): Դասագիրքը պետք…

Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների

Դեկտեմբերի 1, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2204-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց 2022 թվականի պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» ընթացակարգը:

Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած և վերջին 10 տարվա ընթացքում ուսումնառած…

«Ամփոփիչ ատեստավորման միասնական ընթացակարգը կնպաստի բժշկական բուհերի շրջանավարտների գիտելիքների օբյեկտիվ գնահատմանը». Կարեն Թռչունյան

Դեկտեմբերի 1, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ձևավորվել է մասնագիտական հանձնաժողով` բարձրագույն բժշկական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման սկզբունքներն ու մեխանիզմները մշակելու նպատակով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են շրջանավարտների…

Գրադարանների աշխատակիցները մասնակցել են «Նորարար գրադարաններ» աշխատաժողովին

Դեկտեմբերի 1, 2022
Մշակութային լուրեր

Նոյեմբերի 28-30-ը Ծաղկաձորում անցկացվել է «Նորարար գրադարաններ» ամենամյա 5-րդ աշխատաժողովը:

2017 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող մարզային գրադարանները, Հայաստանի ազգային գրադարանը, Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանը, ինչպես նաև տարբեր համալսարանական գրադարաններ մասնակցում են այս յուրահատուկ աշխատարաններին:

Աշխատաժողովի նպատակն է քննարկել թվային տեխնոլոգիաների դարաշրջանում…

«Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով համերգ Գյումրիում

Դեկտեմբերի 1, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով համերգը:

Համերգին հանդես է եկել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ անվանի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ: Նվագախումբը կատարել է հայ և ռուս կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ:

Հիշեցնենք, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Վլադիմիր Սպիվակովի հայաստանյան առաջին համերգը տեղի…

Վահրամ Դումանյան. «Մեր պատանիներին կոչ եմ անում մաքուր պահել շրջակա միջավայրն ու չաղտոտել բնությունը»

Նոյեմբերի 30, 2022
Մշակութային լուրեր

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում այսօր կայացել է 2022 թվականի Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառում:

Եվրոպական ժառանգության օրերի ծրագիրն այս տարի կրում է «Կայուն ժառանգություն» խորագիրը և նպատակ ունի համախմբելու ուժերը շրջակա միջավայրի պահպանության համար պայքարում, դրա համար մեխանիզմներ մշակելու, ինչպես նաև բարձրացնելու իրազեկվածությունը պլաստիկի օգտագործման վնասակար հետևանքների վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա…

Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մոդելների նախագծմանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 30, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱԶԲ-ի հետ համագործակցությունը ՀՀ-ում կրթության բարեփոխումների աջակցության շարունակականության ապահովման առումով կարևոր նշանակություն ունի:

Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն ընդունել է «Կրթության` մինչև 2030 թվականը զարգացման…