ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կվերականգնվեն Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատը և Հաղպատ վանական համալիրի պարիսպն ու աշտարակը

Նոյեմբերի 4, 2022
Մշակութային լուրեր

Կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հարցի զեկուցման ժամանակ նշել է, որ վերաբաշխումը կատարվում է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման նպատակով՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Եկեղեցու պատը գտնվում է վթարային վիճակում…

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պատվիրակությունը Գերմանիայում մասնակցել է երաժշտական գործիքների ուսումնասիրության ծրագրին

Նոյեմբերի 4, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) պատվիրակությունն առաջին անգամ մասնակցել է «Bayern fit for Partnership» լարային և կսմիթային երաժշտական գործիքների ուսումնասիրության ծրագրին:

Միջոցառումն անցկացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխեն քաղաքում: Այն իրականացվել է Բավարիա երկրամասի էկոնոմիկայի նախարարության և Գերմանական տնտեսական միավորման հետ համատեղ:…

«2 կամ 3 դասարանները մեկ դասարանում համակցելու մոդելից որոշել ենք հրաժարվել». Վահրամ Դումանյան

Նոյեմբերի 4, 2022
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է նոր մոտեցում, որով նախկինում գործող բազմահամակազմ դասարանների մոդելը, որը կիրառվում էր փոքրաքանակ երեխաներով դպրոցներում, այլևս ընդունելի չէ:

Այս մասին ՀՀ կառավարության նոյեմբերի 3-ի նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ շեշտելով, որ 2 կամ 3 դասարանները մեկ դասարանում համակցելու մոդելից որոշվել է հրաժարվել:

«Նոր մոտեցմամբ, անկախ…

Հանդիպման առանցքում Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման տեսլականն էր

Նոյեմբերի 3, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Սալվա Նակկոզին:

Նախարարը շնորհավորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման օրոք…

Հանրային քննարկման է ներկայացվել պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը

Նոյեմբերի 3, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը նոր շարադրմամբ հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

2021 թվականին Ազգային ժողովն ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, որոնցով հանրակրթության ոլորտի 4 հիմնական ուղղություններով վերանայվել են համապատասխան մեխանիզմներն ու մոտեցումները, այն է՝ նոր բովանդակություն 12-ամյա կրթությանը, համընդհանուր ներառականություն, դասավանդողների…

Տեղի կունենա Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի փակման գալա համերգը

Նոյեմբերի 3, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ն անցկացվում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը:

Նոյեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնի

փակման գալա համերգը: Համերգին կմասնակցեն երգեհոնահարներ Արմեն Աղաջանյանը, Լուսինե Հարությունյանը, Լուսին Սառաջյանը,…

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի հաղթողների ցանկը

Նոյեմբերի 3, 2022
Սպորտային լուրեր

Փարաքար-Էջմիածին մայրուղում հոկտեմբերի 25-ին կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին մասնակցել է շուրջ 1400 հոգի՝ տղամարդկանց և կանանց 2 տարիքային, դպրոցականների և առանձին գործող աթլետ մարզիկների խմբերում:

Մրցաշարին մասնակցել են նաև օտարերկրյա քաղաքացիներ:

Կին աթլետների խմբում հաղթել է Էլլադա Ալավերդյանը, երկրորդ տեղում է Ալեքսանդրա Գալինսկին, եռյակը եզրափակել է Լիանա Մարտիրոսյանը: Աթլետների…

Սահմանվել է ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը

Նոյեմբերի 3, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը:

Համաձայն հրամանի՝ միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգը հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է՝ որպես ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ:

Կրեդիտային համակարգը կներդրվի հետևյալ փուլերով՝

«Ուսուցիչը պետք է լինի հասարակության ամենակարևոր անձը». Վահրամ Դումանյանն այցելել է ԿԶՆԱԿ և ԿՏԱԿ

Նոյեմբերի 2, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ)՝ հանդիպելու աշխատակազմերին և քննարկելու աշխատանքային առկա խնդիրները:

Նախարար Վահրամ Դումանյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում» ողջունել է հիմնադրամի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ…

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…