ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Եվրոպայի ծանրամարտի առաջնությանն ընդառաջ «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման նախագծման համար կհատկացվի 24 մլն դրամ

Սեպտեմբերի 19, 2022
Սպորտային լուրեր

2023 թվականի ապրիլին Հայաստանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությանն ընդառաջ ՀՀ կառավարության որոշմամբ 24 մլն դրամ գումար է հատկացվելու «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:

Եվրոպայի առաջնության շրջանակում նախատեսվում է «Կիլիկիա» մարզադահլիճը դարձնել ծանրամարտի՝ միջազգային չափանիշներին համապատասխան մարզումային դահլիճ:

Գումարը պետական բյուջեի պահուստային…

Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի նիստում քննարկվել են առաջիկա անելիքները

Սեպտեմբերի 19, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման, այդ թվում առաջնահերթաբար կրթության և մշակույթի ոլորտներում Հայաստանում գործող ֆրանկոֆոնիայի դերակատարների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով աշխատանքային…

«Այդ արարչագործ Քոչարը». ցուցահանդես և գրքի շնորհանդես՝ նվիրված մեծ արվեստագետին

Սեպտեմբերի 19, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երվանդ Քոչարի թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ իրականացնում է «Այդ արարչագործ Քոչարը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված մեծ արվեստագետին: Ցուցադրությունը բացվել է սեպտեմբերի 16-ին և կգործի մինչև 2023 թվականի հունվարի 23-ը:

Քոչարի 125-ամյակին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շարքում այս ցուցադրությունն առաջինն է: Հնարավորինս համապարփակ և հայեցակարգային լուծումներով ներկայացված…

Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր

Սեպտեմբերի 19, 2022
Սպորտային լուրեր

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Սերբիայում ավարտված աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ է դարձել ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ և 12:0 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Հայ…

ԿԳՄՍՆ դրամաշնորհի շրջանակում Գորիսի պետական համալսարանում ընթանում են անվճար մասնագիտական դասընթացներ

Սեպտեմբերի 19, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գորիսի պետական համալսարանն իրականացնում է անվճար մասնագիտական դասընթացների…

Նորաստեղծ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում կընդգրկվեն 6 մշակութային կազմակերպություններ

Սեպտեմբերի 16, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության 2022 թ. սեպտեմբերի 16-ին կայացած նիստի որոշման համաձայն՝ «Հայաստանի պարի պետական անսամբլ» պետական ոչ առևտրային կազմա­կերպությունը, «Հայաստանի պարար­­վեստի «Բարեկամություն» պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով կվերակազմակերպվեն՝ ստեղծելով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ…

Հաստատվել է բուհերի 2023/2024 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը. դիմորդը կարող է քննություն հանձնել երկու անգամ

Սեպտեմբերի 16, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2023/2024 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական հաստատությունների բոլոր դիմորդները հանձնում են ընդունելության առնվազն 2 քննություն: Կան մասնագիտություններ, որոնց համար…

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի առաջնությունից վերադարձել է 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով

Սեպտեմբերի 15, 2022
Սպորտային լուրեր

«Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորել են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականին, որը Սերբիայում մասնակցում էր աշխարհի առաջնությանը:

Աշխարհի արդեն քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին և հավաքականի մյուս անդամներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանի…

ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի ուսուցիչները կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել՝ ըստ գտնվելու վայրի

Սեպտեմբերի 15, 2022
Պաշտոնական

Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի կամավոր ատեստավորմանը մասնակցելու նպատակով հայտագրված ուսուցիչներն անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենան ատեստավորման քննությանը մասնակցել տվյալ պահին իրենց գտնվելու վայրին մոտ քննական կենտրոններում:

Ուսուցիչներն այդ մասին պետք է տեղեկացնեն՝ նամակ գրելով info@atc.am էլեկտրոնային փոստի հասցեին մինչև սեպտեմբերի 15-ը՝ ժամը 18:00-ն:

Ուսուցիչների…

Նախադպրոցական կրթության համակարգի զարգացմանը նպաստող միկրոծրագրերի մրցույթ

Սեպտեմբերի 15, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում սկսել է նախադպրոցական կրթության ծրագրի իրականացումը:

Ծրագրի նպատակը նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության մեծացումն է: Այն նախատեսում է մրցութային հիմունքներով դրամաշնորհների հատկացում նախադպրոցական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններին։ Դրամաշնորհները տրվում են մեկ տարի…

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…