ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Վահրամ Դումանյան. «Այսօր մենք կրկին վկան ենք Կլոդ Արմեն Մութաֆյանի հերթական մեծ աշխատանքի ներկայացմանը»

Հոկտեմբերի 29, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն մասնակցել է անվանի հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսին:

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան) տեղի ունեցած միջոցառմանը ԿԳՄՍ նախարարը կատարած աշխատանքի համար առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Կլոդ Արմեն Մութաֆյանիննաև շնորհավորել ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

«Պարո՛ն Արմեն Մութաֆյան, թեև մաթեմատիկան Ձեր առաջին…

Հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնում և նոր ծրագրեր՝ մշակութային ժառանգության պահպանության ոլորտում

Հոկտեմբերի 29, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջեննիֆեր ՄքԷնդրյուին և նույն բաժնի մշակութային և կրթական փոխանակման ծրագրերի մասնագետ Անահիտ Խաչատրյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու…

Եղիշե Չարենցի ««Ծիածանը» և …» երկլեզու գրքի շնորհանդեսը՝ հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության յուրօրինակ դրսևորում

Հոկտեմբերի 28, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի է ունեցել Եղիշե Չարենցի ««Ծիածանը» և…» երկլեզու գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Այն նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին և մահվան 85-րդ տարելիցին:

Շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին Հայաստանում…

Մեկնարկել են Թալինի Կաթողիկե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները

Հոկտեմբերի 28, 2022
Մշակութային լուրեր

Մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու մեծ տաճարի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները՝ բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների նախաձեռնությամբ ու աջակցությամբ:

Վերականգնողական աշխատանքները՝ որմնանկարների պահպանությանը զուգահեռ, նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին։

Եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների գիտանախագծային փաստաթղթերը բարերարների կողմից 2021 թվականին պատվիրվել և համաձայն…

Նախագիծ՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու վերաբերյալ

Հոկտեմբերի 28, 2022
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:

Կարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությամբ, որով սահմանվել է ուսումնական հաստատությունների տնօրենների իրավասությունների շրջանակը: Համաձայն օրենքի 12-րդ հոդվածի` պաշտոնավարման ընթացքում պետական ուսումնական հաստատության տնօրենը դպրոցի զարգացման…

«Այսօր՝ հանուն վաղվա» խորագրի շրջանակում թատրոնները հյուրախաղերով հանդես կգան Արցախում

Հոկտեմբերի 28, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 28-31-ը Գորիսի Վ. Վաղարշյանի և Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնները հյուրախաղերով հանդես կգան Արցախում` Մարտակերտում:

Հյուրախաղերն անցկացվում են «Այսօր՝ հանուն վաղվա» խորագիրը կրող նախագծի շրջանակում: Ծրագիրը կազմված է ներկայացումներից ու վարպետության դասերից, որոնք ներառում են մեծահասակ և մանկապատանեկան տարիքային…

Հաստատվել է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2023 թ.-ի դրամաշնորհային հայտերի ցանկը

Հոկտեմբերի 28, 2022
Մշակութային լուրեր

«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2023 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկի ձևավորման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում նախապես հրապարակվել էր համապատասխան հայտարարություն, որի հիման վրա թարգմանիչները, հետազոտողները և ստեղծագործողները, ինչպես նաև արտերկրի հրատարակիչները ներկայացրել էին դրամաշնորհի ստացման հայտեր:

Այս միջոցառմամբ ստեղծագործական, հետազոտական և…

5 մարմնամարզիկ Լիվերպուլում մասնակցում է աշխարհի 51-րդ առաջնությանը

Հոկտեմբերի 27, 2022
Սպորտային լուրեր

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն Անգլիայի Լիվերպուլ քաղաքում մասնակցում է սպորտային մարմնամարզության աշխարհի 51-րդ առաջնությանը, որը վարկանիշային առաջին մրցաշարն է Փարիզի 2024 թվականի oլիմպիական խաղերի համար:

Թիմային օլիմպիական ուղեգրեր կնվաճեն առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը: Այս հավաքականների ներկայացուցիչներն oլիմպիական խաղերին կկարողանան մասնակցել ինչպես թիմային բազմամարտում, այնպես էլ անհատական մրցաձևերում:

Սպորտային մարմնամարզության…

Վահրամ Դումանյանը ներկայացրել է ուսուցիչների կամավոր ատեստավորման 2022 թվականի արդյունքները

Հոկտեմբերի 27, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլի արդյունքները:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ ըստ կամավոր ատեստավորման այս տարվա ծրագրի՝ գործընթացին կարող էին մասնակցել շուրջ 29 441 ուսուցիչներ (5-ից 12-րդ դասարանների բոլոր առարկայական ուսուցիչները): Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին…

Կառավարությունը գումար կհատկացնի Ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադայի մասնակցության համար

Հոկտեմբերի 27, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 27-ի նիստում հավանություն է տվել Ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադայի պատշաճ մասնակցության համար անհրաժեշտ գումարը նախատեսված ժամկետից ավելի շուտ փոխանցելու վերաբերյալ որոշմանը:

Ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադան, որն Օլիմպիական խաղերից հետո ձմեռային մարզաձևերի ամենամեծ ստուգատեսն է, կանցկացվի 2023 թվականի հունվարի 12-22-ն ԱՄՆ Լեյկ Փլասիդ քաղաքում: ՀՀ պատվիրակությունը մասնակցություն է…