ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հայ ծանրորդները երկամարտի 15 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում

Հոկտեմբերի 25, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականներն Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունն ավարտել են երկամարտի 15 մեդալով:

Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցահարթակ է դուրս եկել գերծանր քաշային Վարազդատ Լալայանը և Մ23 տարեկանների մրցապայքարում չեմպիոն հռչակվել՝ երկամարտի 440 կգ (200+240) արդյունքով: Հայ ծանրորդը պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել նաև…

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի հաղթողները

Հոկտեմբերի 25, 2022
Սպորտային լուրեր

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով շուրջ 1400 հոգի է մասնակցել:

Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ…

Մեկնարկում է «ՀՀ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի SMS քվեարկության փուլը

Հոկտեմբերի 25, 2022
Լուրեր կազմակերպություններից

2022 թ. հոկտեմբերի 26-ից մեկնարկում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը։

ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսի համար հայտ է ներկայացրել երկու քաղաք՝ Ծաղկաձորն ու Մեծամորը։

Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ հայտերի գնահատումն իրականացվում է հետևյալ…

Սփյուռքի երիտասարդները նույնպես կարող են հայտեր ներկայացնել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին

Հոկտեմբերի 25, 2022
Սփյուռքի լրատու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նախագծերի համահայկական մրցույթի փորձագիտական հանձնաժողովի և կազմկոմիտեի համատեղ նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկմանը ներկա է եղել Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:

Կազմկոմիտեի նախագահ Արթուր Մարտիրոսյանը ողջունել…

Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը

Հոկտեմբերի 25, 2022
Մշակութային լուրեր

Օրերս Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում տեղի է ունեցել «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը, որին մասնակցել են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի և Շահումյանի շրջանները ներկայացնող 7 թիմեր՝ տարբեր տարիքի շուրջ 60 պատանիներ ու երիտասարդներ:

Կազմակերպվել են 4 ազգային ավանդական խաղեր (Լախտի, Աքլորակռիվ, Քաշոցի, Պարանի ձգում)։ Արդյունքում՝ առաջին տեղը զբաղեցրել է…

Դպրոցաշինության ծրագրերը կշարունակվեն. ԱԺ-ն քննարկել է վարկային համաձայնագիրը

Հոկտեմբերի 25, 2022
Պաշտոնական

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախագծի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Գրիգորյանը:

«Եթե հաջողվում է ներազդել պատանիների գիտակցության վրա և ձևավորել ճաշակ, ուրեմն կարող ենք ունենալ մասնագիտական և քաղաքացիական հեռանկար». Արա Խզմալյան

Հոկտեմբերի 25, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաներն ու մանկավարժները հյուրընկալվել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում:

Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ԱՄՆ-ում մասնակցել է «Հայաստանի խոստում» խորագրով համաժողովին

Հոկտեմբերի 25, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 23-27-ը գործուղվել է Ամերիկայի միացյալ նահանգներ՝ մասնակցելու «Հայաստանի խոստում» խորագրով կրթական համաժողովին:

Համաժողովն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի'ր, Հայաստան» ՀԿ-ի, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) կրթության և տեղեկատվական հետազոտությունների դպրոցի, ինչպես նաև «Փրոմիս» հայկական ինստիտուտի կազմակերպմամբ:

Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում՝ նոյեմբերի 7-13-ը

Հոկտեմբերի 25, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2022 թ․ նոյեմբերի 7-13-ը հայտարարում են մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում և հրավիրում են ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային կենտրոններին, ինչպես նաև այլ շահագրգիռ կառույցներին՝ միանալու շաբաթվան։

Մեդիագրագիտության շաբաթն ամենամյա նախաձեռնություն է, որի շրջանակում կրթության ոլորտի կառույցների ու կազմակերպությունները մեդիագրագիտության միջոցառումներ ու…

Հայտնի են Հայաստանի սեղանի թենիսի թիմային առաջնության հաղթողները

Հոկտեմբերի 25, 2022
Սպորտային լուրեր

Հոկտեմբերի 22-23-ը կայացել է Հայաստանի սեղանի թենիսի թիմային առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 11 և կանանց 10 թիմեր ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից:

Կանանց մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է «Հայաստան» մարզական ընկերության թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Մալաթիա համայնքի մարզադպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է «Դինամո» մարզական ընկերության թիմը:

Տղամարդկանց…