ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Թեոդոսիայի հայկական եկեղեցում 200 տարվա ամայությունից հետո պատարագ է մատուցվել

Հոկտեմբերի 24, 2022
Սփյուռքի լրատու

Հոկտեմբերի 15-ին Թեոդոսիայի Սուրբ Հովհաննես Աստվածաբան (Սուրբ Հովհաննես Աստվածաբան) եկեղեցում տեղի ունեցավ 200 տարվա ամայությունից հետո առաջին պատարագը։Ներսես քահան Խանանյանը և Մանասե Նադանյանը Սրբոց Ավետարանիչների հիշատակության օրը մատուցեցին Սուրբ Պատարագ։ Ներսես քահանա Խանանյանի խոսքով, նման ժամերգություններ կկատարվեն ամեն տարի. Ամբողջական հոդվածը․ 

Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Միլենա Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Հոկտեմբերի 22, 2022
Սպորտային լուրեր

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը (76 կգ), երկամարտում գրանցելով 219 կգ արդյունք (99+120), հռչակվել է Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն։

Նա լավագույնն էր նաև թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում։

Երկրորդ տեղը գրավել է թուրք Դիլարա Ուկանը (216 կգ), բրոնզե մեդալակիր է դարձել լատվիացի Դանիելա Իվանովան (215…

Մ23 ԱԱ. Վազգեն Թևանյանը մեկնարկել է հաղթանակով

Հոկտեմբերի 22, 2022
Սպորտային լուրեր

Վազգեն Թևանյանը հաղթանակով է մեկնարկել ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում:

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչը 65 կգ քաշայինների 1/16 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է կանադացի Դանիել Տրոյ Քոլեսին և դուրս եկել 1/8 եզրափակիչ:

97 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը 1/8 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է Կանադայի ներկայացուցիչ Քալում Ուիլիամ…

Դրական եզրակացություն է տրվել «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին

Հոկտեմբերի 22, 2022
Պաշտոնական

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստում դրական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին:

Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու դեպքում…

Հուշարձանների տարածքներում ապօրինի տեղադրված կառույցներն ապամոնտաժվում են

Հոկտեմբերի 22, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը և «Պատմամշակութային հուշարձանների արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապամոնտաժել են մի շարք հուշարձանների և դրանց պահպանական գոտիներում ապօրինի շինությունները և նոր տեղադրված կոնստրուկցիաները։

Բազմաթիվ են դեպքերը, երբ պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում ու դրանց պահպանական գոտիներում, խախտելով ոլորտի…

«Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի AMC կինոթատրոնների ցանցում

Հոկտեմբերի 21, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը 2022 թ. հոկտեմբերի 21-ից կցուցադրվի ԱՄՆ ամենախոշոր АМC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագույն քաղաքներում՝ Գլենդել, Դեթրոյդ, Լաս Վեգաս, Օրանժ, Բոստոն և այլն։

Այս ցանցի կինոթատրոններն իրենց տարեկան ծրագրում ընդգրկում են 4-8 արտասահմանյան ֆիլմեր. այս տարի ցանկում է նաև հայկական արտադրության…

Նախատեսվող փոփոխությամբ մանկապարտեզի սաների բացակայությունների հաշվարկում բժշկական տեղեկանքը հաշվի է առնվելու

Հոկտեմբերի 21, 2022
Պաշտոնական

ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկման արդյունքում որոշվել է փոփոխություն կատարել 2021 թ. հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության» կարգում. այդ մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:

Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է կարգի այն դրույթին, ըստ որի՝ ուսումնական…

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հաղթել են միջազգային մրցույթներում

Հոկտեմբերի 21, 2022
Մշակութային լուրեր

Օրերս տեղի ունեցած «BTHVN Wien» և «AMADEUS» միջազգային երաժշտական մրցույթներում Հայաստանը ներկայացնող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները գրանցել են հերթական մեծ հաջողությունները։

Մասնավորապես՝ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Դավիթ Բաբայանը «AMADEUS» մրցույթում զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ «BTHVN Wien» մրցույթում՝ 2-րդ տեղը, Աիդա Ավանեսյանը «BTHVN Wien» մրցույթում՝ 1-ին…

Մնացական Աբրահամյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում

Հոկտեմբերի 21, 2022
Սպորտային լուրեր

Ծանրորդ Մնացական Աբրահամյանն Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երկամարտի 232 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Պոկում վարժությունից հետո Աբրահամյանը միայն 5-րդ տեղն է զբաղեցրել, բայց ավելի հաջող է հանդես եկել հրում վարժությունում և գլխավերևում պահելով 180 կգ ծանրաձողը՝ նաև փոքր…

Փոփոխություններ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգում. նախագիծ

Հոկտեմբերի 21, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի նախագիծը, որը նպատակ ունի բարելավելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող կրթական ծառայությունների որակը։

Ըստ նախագծի՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների, տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների կողմից։