ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Եկեք միասնաբար սրտացավ աշխատենք ավելի լավ արդյունքներ արձանագրելու համար». Կարեն Գիլոյանն ընդունել է Պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմին

Հոկտեմբերի 21, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմին՝ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ:

Թիմը հոկտեմբերի 2-9-ը մասնակցել է Սոչիում կայացած Պարալիմպականների ամառային խաղերին, որի այս տարվա նշանաբանն էր՝ «Մենք միասին ենք. սպորտ 2022»: Խաղերին մասնակցել է 12 երկրի 1200 մարզիկ. Հայաստանի…

Կրթության հիմքով տարկետում․ երկխոսություն կրթության և բանակի միջև

Հոկտեմբերի 21, 2022
Լուրեր կազմակերպություններից

EducationUSA հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Պաշտպանության նախարարությունների հետ համատեղ, 3-րդ տարին անընդմեջ իրականացնում է իրազեկում-քննարկում` «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ։

Այս տարի քննարկումը տեղի է ունեցել «Կրթության հիմքով տարկետում․ երկխոսություն կրթության և բանակի միջև» թեմայով, որը նպատակ ուներ տրամադրել տեղեկատվություն և պարզաբանում…

Ժաննա Անդրեասյան. «Ներառականության ապահովումը ՄԿՈԻ ոլորտում առաջնային խնդիրներից է»

Հոկտեմբերի 21, 2022
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Խելամիտ հարմարեցումները մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար» օրենքի նախագծի քննարկմանը, որը կազմակերպվել էր «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում:

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամներ, միջազգային գործընկերներ և…

«Աղետների ռիսկերի կառավարում» քառօրյա դասընթաց-վարժանք թանգարանների մասնագետների համար

Հոկտեմբերի 20, 2022
Մշակութային լուրեր

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) հայկական թանգարանների ազգային կոմիտեն և Հայաստանի պատմության թանգարանը, համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, 2022 թվականի հոկտեմբերի 24-28-ը Հայաստանի և Արցախի թանգարանների մասնագետների համար կազմակերպում են «Աղետների ռիսկերի կառավարում» խորագրով քառօրյա դասընթաց-վարժանք:

Այդ նպատակով Երևան են ժամանելու մշակութային ժառանգության անվտանգության, պահպանության, աղետների կառավարման և…

Թրաֆիքինգի և մարդկանց շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխության դրամաշնորհ

Հոկտեմբերի 20, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է կազմակերպության ընտրության մրցույթ` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպման նպատակով:

Մրցույթի մասնակցության հայտերը պետք է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2022 թվականի նոյեմբերի 2-ը՝ ժամը 16:00-ն:

Դրամաշնորհի շրջանակում անցկացվում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման…

Մեկնարկում են «Քույր-դպրոցներ» ծրագրի աշնանային փուլի միջոցառումները

Հոկտեմբերի 20, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 16-ը կանցկացվեն Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի աշնանային փուլի միջոցառումները:

Ծրագիրն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Այն անցկացվում է մշակութային կրթության ոլորտում համաչափ զարգացման, գեղարվեստական կրթության ծրագրեր իրականացնող հաստատությունների…

Հայտնի են «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողները

Հոկտեմբերի 20, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա կպարգևատրվեն ծրագրերի հեղինակները: Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց առաջավոր փորձը,…

Հանդիպման առանցքում՝ հայ-ֆրանսիական համագործակցության լավագույն մոդելները

Հոկտեմբերի 19, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտում հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև բազմաշերտ համագործակցության օրակարգի ընդլայնմանն…

ԿԳՄՍՆ աշխատակիցները մշտադիտարկում են կատարել մի շարք միջնադարյան ամրոցներում

Հոկտեմբերի 19, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական աշխատանքային այցն են կատարել մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալու ՀՀ Արարատի մարզի Տափի (Գևորգ Մարզպետունու) բերդի, Վայոց ձորի Սմբատաբերդի, Ցախաց քար վանական համալիրի, Աղնջաձորի զույգ կամուրջների, Սելիմի…

Այսօր Պարենի համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 19, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

«Դպրոցական սնունդ» ծրագրի գործընկերները՝ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, Արմավիր մարզի Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի տարրական դասարանների 93 աշակերտների հետ այսօր հավաքվել էին՝ նշելու Պարենի համաշխարհային օրը։

Պարենի համաշխարհային օրվա հիմնական նպատակն է…