ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Վիտամինների և չարգելված սպորտային սննդի ձեռքբերման համար մարզական ֆեդերացիաներին հատկացվել է 40 մլն դրամ

Հոկտեմբերի 12, 2022
Սպորտային լուրեր

Համաշխարհային հակադոպինգային կոմիտեն (WADA) գոհ է ՀՀ կառավարության հետ համագործակցությունից: Այս մասին նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը` տեղեկացնելով, որ Լոզանում տեղի ունեցած համաժողովի ժամանակ WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկան պաշտոնապես հայտարարել է` հակադոպինգային պայքարում կարելի է օրինակ վերցնել ՀՀ կառավարությունից:

«Մենք համագործակցում ենք WADA-ի հետ և ամեն ինչ անում…

Շիրակի մարզի մանկապարտեզներն ու դպրոցները կհամալրվեն սարքավորումներով

Հոկտեմբերի 12, 2022
Լուրեր կազմակերպություններից

Ճապոնիայի կառավարությունը Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (GGP) շրջանակում հաստատել է «Շիրակի մարզի մանկապարտեզներին և դպրոցներին կրթական սարքավորումներով ապահովելու նախագիծը»՝ 95.202 ԱՄՆ դոլարի չափով:

Ծրագրի նպատակն է աջակցել երեխաների համար ուսուցման և զարգացման դրական միջավայրի ստեղծմանը` տրամադրելով կրթական սարքավորումներ Շիրակի մարզի 5 դպրոցներին և 5 մանկապարտեզներին: Արդյունքում ծրագրից տարեկան կօգտվի շուրջ…

Պետական բյուջեի միջոցներով վերականգնվում են պատմության և մշակույթի հուշարձաններ. շարունակվող աշխատանքներ

Հոկտեմբերի 12, 2022
Մշակութային լուրեր

Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված աշխատանքների շրջանակում տարվա սկզբից նախատեսված էր իրականացնել մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներ:

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման և ամրակայման, Գոշ համայնքի Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման, ՀՀ Լոռու մարզի Քոբայր կայարանի Քոբայրավանքի սեղանատան…

Կայացել է Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը. ՀՀ մասնակիցները 3-րդ տեղում են

Հոկտեմբերի 12, 2022
Լուրեր կազմակերպություններից

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, կայացել է Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, օլիմպիադայի մասնակիցներ, հյուրեր։

Այս տարի…

Ամփոփվել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը

Հոկտեմբերի 12, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Շիրակի Մ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը։

Եռամսյա ծրագրի ընթացքում Աշոցք, Ամասիա, Անի խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայրերում, ինչպես նաև հավելյալ 5 գյուղական բնակավայրերում բանահավաքները հարցազրույցներ են անցկացրել…

Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցում տեղի ունեցավ ավանդույթ դարձած XXXV(2022-2023 թթ.) հոբելյանական ուսումնական տարվա հանդիսավոր բացումը

Հոկտեմբերի 12, 2022
Սփյուռքի լրատու

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցում տեղի ունեցավ ավանդույթ դարձած XXXV (2022-2023 թթ.) հոբելյանական ուսումնական տարվա բացումը:

Հայաստանի Հանրապետության հիմնով մեկնարկվեց միջոցառման պաշտոնական մասը: Բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և դեսպանության լիազորված նախարար Արսեն Առաքելյան, ով փոխանցեց Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր…

Տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված փառատոնի եզրափակիչ համերգը

Հոկտեմբերի 11, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մեկնարկած հոբելյանական փառատոնը, որը նվիրված էր Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին, մոտենում է ավարտին: Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի վերջին՝ 7-րդ համերգը:

Համերգը կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի…

Կապիտալ շինարարության ծրագրեր սպորտի ոլորտում. կառուցվում են Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցները

Հոկտեմբերի 11, 2022
Սպորտային լուրեր

Նոր կառուցվող մարզադպրոցների, ինչպես նաև արդեն իսկ գործող մարզական կառույցների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ այս պահին իրականացվում են շինարարական մեծածավալ աշխատանքներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ներկայացնելով իրականացվող աշխատանքները, առանձնացնում է Շիրակի մարզկենտրոն Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ շինարարական…

«Ինքնությունը ձևակերպելու և ազգային ինքնաճանաչման տեսակետից «Մշակը» երբեք չի կորցնի իր հետաքրքրությունն ու արդիականությունը». Արա Խզմալյան

Հոկտեմբերի 11, 2022
Մշակութային լուրեր

Հոկտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ակադեմիայում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ փոստային բացիկ՝ նվիրված «Մշակ» շաբաթաթերթի հիմնադրման 150-ամյակին:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է «Մշակ» շաբաթաթերթի առաջին թողարկման շապիկը: Բացիկի ձախ հատվածում պատկերված են «150-ԱՄՅԱԿ» և «ՄՇԱԿ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ» գրառումները՝ հայերեն և անգլերեն:

Բացիկի դարձերեսին պատկերված է 1922 թվականի Թիֆլիսը,…

Հայտնի են բուհերի հեռակա ընդունելության քննությունների օրերը և քննական կենտրոնները

Հոկտեմբերի 11, 2022
Պաշտոնական

 

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հեռակա ուսուցման քննական կենտրոնների ցանկը:

 

Քննական կենտրոնները 16-ն են՝ 6-ը մարզերում, 10-ը՝ մայրաքաղաքում:

 

Երևան քաղաքի քննական կենտրոններն են՝

թիվ 46 ավագ դպրոց,
թիվ 57 հիմնական դպրոց,
թիվ 118 ավագ դպրոց,
թիվ 135 հիմնական դպրոց,
թիվ 155 հիմնական…