ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հաստատվել են դպրոցների երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը

Սեպտեմբերի 29, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը:

Օրինակելի ծրագրերը կազմված են «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի» պահանջին համապատասխան:

Ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական ծրագրերը ներառում են երկարօրյա խմբի սովորողների սննդի, հանգստի, դասապատրաստման…

Քննարկվել է 2024 թվականին քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում ընդունելու հնարավորությունը

Սեպտեմբերի 28, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռիշատ Սայապովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները՝ ի դեմս նախագահ Գառնիկ Հայրապետյանի:

Հանդիպմանը քննարկվել է 2024 թվականին քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում ընդունելու հարցը:

Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիան հայտ է ներկայացրել…

Քննարկվել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդման և տարածման հեռանկարները

Սեպտեմբերի 28, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին և տնօրենի օգնական Շողեր Մարկոսյանին:

Կողմերը քննարկել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդմանը, տարածմանը վերաբերող և Սփյուռքի հայկական կրթօջախներին առնչվող խնդիրները:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը վերոնշյալ…

«Աղետների ռիսկերի կառավարում» քառօրյա դասընթաց-վարժանք թանգարանների աշխատակիցների համար

Սեպտեմբերի 28, 2022
Մշակութային լուրեր

ԻԿՕՄ հայկական թանգարանների ազգային կոմիտեն Հայաստանի և Արցախի թանգարանների մասնագետների համար հոկտեմբերի 24-28-ը կանցկացնի «Աղետների ռիսկերի կառավարում» խորագրով քառօրյա դասընթաց-վարժանք՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Դասընթաց-վարժանքի կազմակերպմումն իրականացնում է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Փարիզի գրասենյակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԻԿՕՄ-Հայաստանի համագործակցությամբ: Անցկացման վայրը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն է (Քանաքեռ,…

ՀՖԿՍՊԻ-ն իրականացնում է մարզիկների արդյունավետության բարձրացման ծրագիր՝ սպորտային հոգեբանության առաջատար մեթոդների կիրառմամբ

Սեպտեմբերի 28, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն իրականացնում է ՀՀ հավաքական թիմերի մարզիկների արդյունավետության բարձրացման ծրագիր՝ սպորտային հոգեբանության առաջատար մեթոդների ներդրման և կիրառման միջոցով:

Ծրագրի իրականացման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի մարտից:

Աշխատանքի արդյունավետ իրականացման համար կազմվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած լավագույն…

Կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի հերթական նիստը

Սեպտեմբերի 28, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 8-րդ առցանց նիստը:

Ամեն տարի տեղի ունեցող՝ ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» (8th Armenia-EU…

8,3 մլն շվեյցարական ֆրանկ՝ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության համար

Սեպտեմբերի 28, 2022
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման արդիականացում 2022-2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» երկարաժամկետ զարգացման նախագծի մեկնարկի միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախագիծը համաֆինանսավորող և իրականացնող գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների…

Մեկնարկել է «Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագիրը

Սեպտեմբերի 28, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակում նախարարությունում հանդիպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի դասախոս Ժանետ Բլեյքի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԳԱԱ…

Քննարկվել են հայ-կատարական սպորտային համագործակցության հնարավորությունները

Սեպտեմբերի 27, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանիին, որը Հայաստան է ժամանել Երևանում անցկացված Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նիստի շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է շեյխ Ֆահադ Բին Խալիդ Ալտհանիին, ընդգծել երկու երկրների միջև համագործակցության լայն…

Հայտնի է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի անհատական կազմը

Սեպտեմբերի 27, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի անհատական կազմը:

Կազմկոմիտեի նախագահը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն է:

Նշենք, որ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության…