ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը

Հոկտեմբերի 31, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայաստանում Շեֆիլդի և Յորքի համալսարանների շրջանավարտների ընդունելության և նոր ուսանողների ողջույնի երեկոյին: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, առանձնակի կարևորել է միջազգային համալսարանների հետ համագործակցությունը,…

Աննա Ամրոյանն ու Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիրներ

Հոկտեմբերի 31, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) դարձել է Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ ցույց է տվել 150 կգ արդյունք և…

Հանրահռչակ հայորդին․ Շառլ Ազնավուր

Հոկտեմբերի 31, 2024
Դպրոցական անցուդարձ

Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրահանգի` 2023 թվականին տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում հոկտեմբերի 17-ը ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր ընդունելու կապակցությամբ, դպրոցի 9-րդ «ա» դասարանը, ՄԿԱ գծով տեղակալ Անահիտ Աղագուլյանի նախաձեռնությամբ, անցկացրեց գրական- երաժշտական համադրույթ` նվիրված ֆրանսահայ երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան, հասարակական գործիչ Շարլ Ազնավուրի…

Քննարկվել են 2025 թվականին Հայաստանում անցկացվելիք մարզական միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 30, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի առաջին նիստը:

Հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ մի շարք պետական կառույցներից, այդ թվում՝ Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններից, Հայաստանի բասկետբոլի, վոլեյբոլի, հոկեյի և կարատեի ֆեդերացիաներից, հեռարձակող…

Դպրոցներում անվտանգության ստանդարտների սահմանումը՝ առաջնային խնդիր

Հոկտեմբերի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պատասխանատուների, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի և ՀՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու դպրոցներում անվտանգության ստանդարտների մշակման աշխատանքները:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Անվտանգության ստանդարտների սահմանումը հանրակրթության ոլորտում համակարգային լուծում պահանջող խնդիրներից է:…

Ամփոփվել է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը

Հոկտեմբերի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների համար ամփոփվել է կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը, որը կազմակերպվել էր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ հարմոնի Հայաստան» կազմակերպության հետ համատեղ:

Դասընթացի ավարտին ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի գործող կազմի 20 անդամներ պարգևատրվել են հավաստագրերով:

Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի հերթական նիստը

Հոկտեմբերի 30, 2024
Սպորտային լուրեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի չորրորդ նիստը:

Նիստին մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Նախ ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել նախորդ նիստերի ընթացքում կայացված…

Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի մասնակցության համար ընդունվում են հայտեր

Հոկտեմբերի 30, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում տեղի կունենա Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնը:

Ծրագրի մրցութային մասի կազմակերպիչներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-35 տարեկան ստեղծագործողներ՝ հանրակրթական, արտադպրոցական, գեղագիտական և ստեղծագործական կենտրոններից, միջին մասնագիտական և բարձրագույն…

«Համայնքային երիտասարդական կենտրոնների ստեղծում և գործարկում, երիտասարդական ծառայությունների տրամադրում» խորագրով դասընթացի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում է ՀՀ բոլոր մարզերից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու 50/50 ձևաչափով «Համայնքային երիտասարդական կենտրոնների ստեղծում ու գործարկում, երիտասարդական ծառայությունների տրամադրում» խորագրով դասընթացին:

Դասընթացի…

Հայտնի են շոուդաունի (կույրերի թենիս) տղամարդկանց առաջնության հաղթողները

Հոկտեմբերի 30, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 12-13-ը Երևանում անցկացվել է շոուդաունի (կույրերի թենիս) տղամարդկանց հանրապետական անհատական եզրափակիչ առաջնությունը:

Առաջնությանը մասնակցել են ՀՀ տարբեր մարզերը և Երևանը ներկայացնող 10 շոուդաունիստներ: Մրցաշարում ընդգրկված են եղել նաև 7 ուղեկցող և 3 մրցավար:

Հաղթողի կոչմանն արժանացել է Անդրանիկ Քոչարյանը, փոխչեմպիոն է…