ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Արտասահմանցի երիտասարդները ծանոթացել են ԿԳՄՍՆ երիտասարդական ծրագրերին

Սեպտեմբերի 23, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել էին «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության և Youth and Environment Europe միջազգային կազմակերպության համատեղ ծրագրի (դասընթացի) մասնակիցները:

Սեպտեմբերի 18-25-ը Աղվերանում իրականացվող ծրագիրը երիտասարդների կարողությունների զարգացման դասընթաց է, որի նպատակն է խթանել գյուղական բնակավայրերի, փոքրամասնությունների և խոցելի խմբերի երիտասարդների մասնակցությունը տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներին:

Դասընթացին մասնակցելու նպատակով…

Հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը կրծքանշանները նվիրաբերել է Հայաստանի պատմության թանգարանին

Սեպտեմբերի 23, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է հայազգի առաջին տիեզերագնաց, ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր Ջեյմս Բաղյանին, որը Հայաստան է այցելել «STARMUS» փառատոնի շրջանակում։

Գիտնականն իր տիեզերական թռիչքների ընթացքում համազգեստին կրած կրծքանշանները նվիրաբերել է թանգարանին։ Նա գրառում է կատարել թանգարանի տպավորությունների գրքում, ծանոթացել թանգարանի նորաբաց «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» մշտական ցուցադրությանը…

Հավաստագրման քննություններ` ՄԿՈՒ հաստատության տնօրեն դառնալու համար

Սեպտեմբերի 23, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան 2022 թվականի հոկտեմբերի 18-21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան,…

«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս են տեսել ժողովածուներ

Սեպտեմբերի 23, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Անտարես» հրատարակչությունը Գուրգեն Խանջյանի թարգմանությամբ հրատարակել է Վլադիմիր Օդոևսկու «Կենդանի մեռյալը» պատմվածքների ժողովածուն:

Վլադիմիր Օդոևսկին 19-րդ դարի ռուսական ֆանտաստիկ գրականության երևելիներից է: Նա այն ռոմանտիկ գրողներից է, որոնք ֆանտաստիկ գրականություն ներմուծեցին փիլիսոփայական միտքը:…

Բռնցքամարտ. ավագ տարիքի պատանիների հավաքականն Իտալիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Սեպտեմբերի 23, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 16 մարզիկով կմասնակցի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ն Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ավագ տարիքի պատանիների հավաքականի կազմում ընդգրկված են 13 տղա և 3 աղջիկ:

Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մեր ընտրանին այս օրերին գտնվում է Հունաստանում, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականների հետ անցկացնում…

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի hիշողության պուրակի տարածքի կընդլայնվի

Սեպտեմբերի 23, 2022
Լուրեր կազմակերպություններից

Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ նախատեսվում է ընդլայնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հիշողության պուրակի տարածքը:

Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից տնտեսված գումարների վերաբաշխմամբ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին հատկացվել է 14 մլն 124 հազար դրամ:

Ըստ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված նախագծի հիմնավորման՝ Հիշողության պուրակում Հայոց ցեղասպանության…

«Հրաշագործը» հոգեբանական դրաման՝ Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում

Սեպտեմբերի 23, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը և Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը սեպտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու դրամատիկական թատրոնում հանդես կգան «Հրաշագործը» ներկայացմամբ:

Բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի, բեմանկարչությունը` Գ. Եվանգուլյանի, երաժշտական ձևավորումը` Հ. Իսրայելյանի, զգեստները` Լ. Խաչատրյանի:

Դերերում` ՀՀ վաստակավոր…

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում ՀՀ բուհերին դրամաշնորհների տրամադրման մրցույթ

Սեպտեմբերի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը, որի շրջանակում իրականացվում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) նոր շրջափուլը համապատասխան պայմաններին բավարարող ՀՀ բուհերի համար:

ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով ՀՀ բուհերին տրամադրվում են դրամաշնորհներ՝ նորարարական ու…

Հաստատվել են դպրոցների՝ պետբյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, սկզբունքներն ու մեթոդաբանությունը

Սեպտեմբերի 22, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել սահմանել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ինչպես նաև դպրոցների՝ պետբյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը։

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2020 թվականի մարտի 6-ին կատարված փոփոխությունների համաձայն՝ փոխվել է ֆինանսավորման մեթոդաբանությունը. հանվել է ըստ աշակերտի թվի ֆինանսավորման մեխանիզմը։ Ներկայում գործող ֆինանսավորման բանաձևը…

Միջազգային աջակցություն ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանմանը

Սեպտեմբերի 22, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

2022 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից «Միջազգային աջակցություն» անվանակարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (74,855.00 USD) «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի շրջանակում 2 տարի ժամկետով ծրագիր իրականացնելու համար:

Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ…