ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Տեղի կունենա «Հնագույն մարդու հետքերով. քարի դար» խորագրով առաջին ցուցասրահի բացումը ՀՊԹ-ում

Սեպտեմբերի 7, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 9-ին տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով. քարի դար» խորագրով ցուցասրահի պաշտոնական բացմամբ։

Ցուցանմուշներն ընդգրկում են մեզանից 1.8 միլիոն տարի առաջ պատրաստված քարե գործիքներից մինչև Ք.ա. 5-րդ հազարամյակի տարբեր ուշագրավ գտածոներ։ Ցուցադրությանը մասնավորապես ընդգրկված են քարեդարյան բարձրարժեք նմուշներ Հայաստանի տարբեր հնավայրերից, որոնց թվում` 500-300…

Մեկնարկում են Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

Սեպտեմբերի 7, 2022
Մշակութային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

2022 թ. լրանում է անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը, որի շրջանակում մեկնարկում են հոբելյանական միջոցառումները:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Օհան Դուրյանի 100-ամյակի միջոցառումների մեկնարկին:

Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը,…

ՀՀ նախագահը մրցանակ է հանձնել դոկտոր Լեոն Սթոկին

Սեպտեմբերի 6, 2022
Պաշտոնական

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մրցանակը հանձնել է «IBM» ընկերության էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին:

Դոկտոր Սթոկի…

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարին ընդառաջ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Սեպտեմբերի 6, 2022
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը:

Քննարկվել են մրցաշարի նախապատրաստական աշխատանքները:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը, ՀՀ ԿԳՄՍՆ…

«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրիրը վերսկսվել է Վայոց ձորի մարզից

Սեպտեմբերի 6, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահն իրականացնում է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրիրը, որը սեպտեմբերի 6-ից վերսկսվել է Վայոց ձորի մարզից:

Հայաստանի ազգային պատկերասրահը «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրն իրականացնում է 2022 թ. մայիսից: Այն ուղղված է ՀՀ մարզերի մշակութային կյանքի ակտիվացմանը, և հիմնական խնդիրն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները,…

«Սա դեռ առաջին քայլն է». Կարեն Գիլոյանն ընդունել է ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Գոռ Կարապետյանի

Սեպտեմբերի 6, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա են եղել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիչ Վահե Թորոսյանը և ձյուդոիստ Գոռ Կարապետյանը, որը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում դարձել էր ոսկե…

Հայաստանում գիտակրթական և մշակութային օրեր են. պաշտոնապես մեկնարկել է «STARMUS VI» փառատոնը

Սեպտեմբերի 6, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային…

Պարգևատրվել են դպրոցների այս տարվա մեդալակիրները, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողները

Սեպտեմբերի 5, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2021-2022 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին մեդալներ հանձնելու արարողությունը:

2021-2022 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններից մեդալի հայտ ներկայացրած 88 սովորողներից քննությունների արդյունքում մեդալի են արժանացել 61 շրջանավարտներ: Գործող կարգի համաձայն` մեդալի հավակնորդները քննություն են հանձնել…

Լրացումներ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում

Սեպտեմբերի 5, 2022
Սպորտային լուրեր

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ են առաջարկվում: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-195-Ն օրենքի 21-րդ հոդվածը լրացնել…

Մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար

Սեպտեմբերի 5, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթը:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ուսուցիչները, դաստիարակները և ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։

«Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում նախատեսվում է դրամական պարգևի տեսքով խրախուսել շուրջ 22 ծրագիր, անհատական ծրագրերի դեպքում՝…