ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում

Օգոստոսի 8, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանը 4 մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում:

Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր:

Մյուս 3 մեդալները նվաճել են հրաձիգները: Հրացան ձևի մարզիկներ Նարե Մելքումյանը նվաճել է արծաթե, իսկ Գագիկ…

Զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագիր

Օգոստոսի 8, 2022
Պաշտոնական

2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն բնակարաններ:

Ռազմաուսումնական հաստատություն ընդունված քաղաքացիների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվել է 20 տարի, որից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական…

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ, կանայք հաղթեցին Իսրայելին

Օգոստոսի 5, 2022
Սպորտային լուրեր

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է ԱՄՆ հավաքականի հետ և ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտել հանդիպումը: Այս ոչ-ոքիի շնորհիվ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը 13 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ են տարել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ…

Կայացել է «Փառք աշխատանքին» արձանի վերականգնման և տեղակայման հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրային քննարկում

Օգոստոսի 5, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի վերականգնման և տեղակայման հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրային քննարկում:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, քանդակի…

Կարեն Գիլոյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների մեդալակիր ըմբիշներին

Օգոստոսի 5, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների ներկայացուցիչներին:

Պատանի և երիտասարդ ըմբիշները վերջերս մասնակցել են Եվրոպայի երիտասարդների, Եվրոպայի մինչև 15 տարեկանների, ինչպես նաև աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնություններին ու մի շարք մեդալներ նվաճել:

Հանդիպմանը…

Վահրամ Դումանյանը կարևորել է հայ-սիրիական համագործակցության հետագա զարգացումը

Օգոստոսի 5, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է Նորա Արիսյանին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։

Նախարարը կարևորել…

ՀՀ բուհերի և «STARMUS» միջազգային փառատոնի միջև կնքվել են փոխըմբռնման հուշագրեր

Օգոստոսի 5, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ մի շարք բուհերի և «STARMUS» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի միջև կնքվել են փոխըմբռնման հուշագրեր՝ ամրագրելով համագործակցության եզրերն ու ընձեռվող հնարավորությունները:

Մասնավորապես հուշագրեր են ստորագրվել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական   տնտեսագիտական   համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, ինչպես…

«Նանե» պարային ստուդիան «Dream Dance Fest» 4-րդ միջազգային պարային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի

Օգոստոսի 5, 2022
Մշակութային լուրեր

Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայացել է «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթի «Dream Dance Fest» 4-րդ միջազգային պարային նախագծի եզրափակիչ փուլը:

Մասնակից 6 երկրների 17 կոլեկտիվներ ներկայացրել են 19 մրցութային պարային բեմադրություններ, որոնք գնահատվել են տարբեր երկրներից ժամանած պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:

«Dream Dance Fest» 4-րդ միջազգային պարային հեղինակավոր մրցույթում 1-ին մրցանակի է…

Բուհերում կիրականացվեն նորարարական ու զարգացման ծրագրեր

Օգոստոսի 5, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնելու է նորարարական ու զարգացման ծրագրեր՝ նպաստելով դասավանդման և ուսումնառության միջավայրի, հետազոտական կարողությունների զարգացմանը:

Այդ ծրագրերն իրականացվելու են «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի միջոցով:

ՆՄՀ-ի դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվելու են բուհերում նորարարական…

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականն այսօր մրցելու է ԱՄՆ թիմի հետ

Օգոստոսի 5, 2022
Սպորտային լուրեր

Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկօրյա դադարից հետո վերսկսվում է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր կկայանան 7-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 6 տուրից հետո վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 7-րդ տուրում կմրցի ԱՄՆ հավաքականի հետ:

Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կխաղա Ֆաբիանո Կարուանայի, իսկ Հրանտ Մելքումյանը սևերով…