ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է ռումինահայ պետական-քաղաքական գործիչ, գրող Վարուժան Ոսկանյանը

Հուլիսի 13, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանին և Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, պետական-քաղաքական գործիչ, տնտեսագետ և գրող Վարուժան Ոսկանյանին:

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը:

«Մեզ համար մեծ պատիվ է ընդունել ձեզ: Ուրախ եմ,…

Հերման Նորդերմեերի «Ռեմինիսցենցիա» առաջին անհատական ցուցադրությունը՝ ՀՊԹ-ի հարկի ներքո

Հուլիսի 13, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հայ-նիդեռլանդական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի միջոցառումների շրջանակում հուլիսի 14-ից սեպտեմբերի 14-ը Հայաստանի պատմության թանգարանում կկայանա հոլանդացի անվանի փորագրանկարիչ, վիմագրության վարպետ, «Գեղարվեստական տպագրության երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի առաջին մրցանակակիր Հերման Նորդերմեերի «Ռեմինիսցենցիա» առաջին անհատական ցուցադրությունը։

Ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանի հետ կազմակերպել է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…

Համահայկական ամառային 8-րդ խաղերին ընդառաջ՝ խորհրդակցություն Գյումրիում

Հուլիսի 13, 2022
Սպորտային լուրեր

Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքներին:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, մարզային և քաղաքային իշխանության, ինչպես նաև կոմիտեի այլ ներկայացուցիչներ։

Հանդիպման ժամանակ քննարկվել…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի կառավարման խորհրդի եզրափակիչ նիստին

Հուլիսի 13, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի ամփոփիչ քննարկմանը և եզրափակիչ նիստին:

Քննարկմանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՏԿԵՆ միգրացիոն…

Աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրի ստուգատեսին ընդառաջ անցկացվել են քննարկումներ

Հուլիսի 13, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրին մասնակցության նախապատրաստական աշխատանքների քննարկմանը, որը կազմակերպվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում:

Ծրագրի մասնակցությանն ընդառաջ` կարողությունների զարգացման աջակցության նպատակով Հայաստանում է գտնվում Ավստրալիայի կրթական հետազոտությունների խորհրդի ներկայացուցիչ Էնդրյու…

«Գյումրի. վարպետաց քաղաք». Գյումրիում կանցկացվի արհեստների փառատոն

Հուլիսի 13, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գյումրու «Վարդանանց» հրապարակում կանցկացնի «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը:

Փառատոնն ավելի փոքր ձևաչափով կշարունակվի հուլիսի 17-ին Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Այնուհետև՝ մինչև սեպտեմբեր, այդ միջոցառման շրջանակում թանգարանում պարբերաբար…

«Արար» ծրագիրը շարունակում է գործել՝ ի նպաստ համայնքների զարգացման

Հուլիսի 13, 2022
Մշակութային լուրեր

«Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագիրը 2017 թվականից իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի և «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու փոխանցման միջոցով նպաստել ՀՀ համայնքների մշակութային…

Բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները մասնակցում են Եվրոպայի առաջնություններին

Հուլիսի 13, 2022
Սպորտային լուրեր

Բասկետբոլի Հայաստանի կանանց Մ20 տարեկանների, Մ16 տարեկանների և տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականները մասնակցում են Եվրոպայի առաջնություններին:

Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը Սկոպյեում անցկացվող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի առաջին խաղում 49-46 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին: Սա հավաքականի պատմության մեջ առաջին հաղթանակն էր B դիվիզիոնում:

Երկրորդ խաղում կանանց Մ20…

Հմտությունների և լավագույն փորձի փոխանակում՝ «Մշակութային ժառանգության պահպանության կազմակերպումը և մշակութային արժեքների վերականգնումը Ֆրանսիայում» վերապատրաստման դասընթացի շրջանակում

Հուլիսի 12, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել են «Հայաստան ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում (Մատենադարան) հուլիսի 12-14-ը կանցկացվի «Մշակութային ժառանգության պահպանության կազմակերպումը և մշակութային արժեքների վերականգնումը Ֆրանսիայում» վերապատրաստման դասընթացը, որի առաջին բաղադրիչի մեկնարկը տրվել է ՀՀ ԿԳՄՍ…

3 մլն եվրո արժողությամբ եռամյա ծրագիր՝ միտված մշակութային ոլորտի առաջընթացին. կնքվել է հուշագիր

Հուլիսի 12, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանում ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտի զարգացման «Կատապուլտ» ստեղծարար ակսելերատոր ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ:

Միջոցառման բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր…